Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասել Ռուբեն Հայրապետյանը, երբ ձեռքը դրել է իր կողմից «հայհոյված» լրագրողի ուսին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը հանդիպել է լրագրող Գրիշա Բալասանյանին ու անձամբ ասել է, թե նա ով է, եւ Գրիշան ինքն էլ ընդունել է իր ասածը: Այսօր Aravot.am-ը Գրիշային խնդրեց մանրամասնել, թե երբ են հանդիպել ու մասնավորապես ինչ են խոսել: Նրա պատմելով՝ Ռուբեն Հայրապետյանին տեսել է ՀՀԿ համագումարի օրը. «Ինքը ինձ ասեց, որ

Պոլսի Հայոց պատրիարքությունը գույքը վերադարձնելու պահանջով դատարան է դիմել

Պոլսի Հայոց պատրիարքությունը դատարան է դիմել՝ պահանջելով վերադարձնել Թուրքիայում գտնվող «Սանասարյան» հիմնադրամի գույքը՝ հետևելով Թուրքիայի հիմնադրամների տնօրինությունից Սանասարյանների առևտրի կենտրոնը վերադարձնելու պահանջով ներկայացված դատական հայցին: Այս մասին հաղորդել է «Հուրիեթ» պարբերականը՝ մեջբերելով Հայոց պատրիարքության շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլու խոսքը: ««Սանասարյան» հիմնադրամը 1800-ական թվականներին պատրիարքությանն է նվիրաբերվել բարեգործ Մկրտիչ Սանասարյանի կողմից: «Սանասարյան» հիմնադրամի վարչարարության

Ահազանգերը կեղծ էին, զանգողներից մեկը հոգեբուժարանի նախկին հիվանդներից է (տեսանյութ, ֆոտոշարք)

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր, մի քանի ժամ առաջ երկու ահազանգ է հնչել, թե ռումբեր են տեղադրված Ավանի հոգեբուժական հիվանդանոցում եւ  ՀՀ ոստիկանության վարչական շենքում: Ինչպես քիչ առաջ «Առավոտին» հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվեց, որ երկու ահազանգերն էլ կեղծ էին` ռումբեր չեն հայտնաբերվել: Ավանի հոգեբուժարանի վերաբերյալ զանգի հեղինակը, ինչպես պարզվել է, այդ հիվանդանոցի նախկին հիվանդաներից

«Դար 21»-ը փողի համար հեռուստադիտողներին «հուշտ» չի անի

«12», «Երեւան» եւ «Դար 21» հեռուստաընկերությունները որոշել են այս տարի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդ չհեռարձակել: Aravot.am-ը «Երեւան» հեռուստաընկերության տնօրեն Ալբերտ Շահբազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, չե՞ք ուզում փող աշխատել: Նա ծիծաղեց. «Չէ, չենք ուզում»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ պահանջ է եղել, որ դուք չպիտի մասնակցեք՝ պարոն Շահբազյանը վստահեցրեց, որ ոչ. «Մենք ուղղակի

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով՝ Երևան քաղաքի ավագանին մարտի 16–ին գումարած նիստում միաձայն որոշել է ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Նիստի ավարտից հետո, հանդիսավոր պայմաններում շնորհավորելով ակադեմիկոսին պատվավոր կոչման համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

ԱԳ նախարարը բացատրում է, թե ինչո՞ւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց չկա

Այսօր ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն համատեղ ասուլիս են տվել, որի ժամանակ գերմանացի լրագրողներից մեկը Է. Նալբանդյանին հարցրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության պատճառների մասին: Պարոն նախարարը պատասխանել է.«Ղարաբաղի հարցով Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում կարեւոր հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում

Ֆրանսիական խոստումներ՝ հայերին

Ֆրանսիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու, Սոցիալիստական կուսակցության ղեկավար Ֆրանսուա Օլանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հիմնական նախապայման կդարձնի այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՖՀԿՀ) գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Օլանը խոստացել է, որ կվերականգնի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական գարծընթացը, ինչպես նաեւ կաջակցի մինչեւ 2015 թվականը Փարիզում

«Արմավիա»-«Զվարթնոց» համաձայնագիրը խախտվել է՞

Քիչ առաջ «Արմավիա» ավիաընկերությունը տարածել է հաղորդագրություն՝ հայտարարելով, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի կատարում համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները եւ չի իջեցնում մատուցած ծառայությունների սակագները՝ չնայած այն բանին, որ «Արմավիան» արդեն վճարել է պայմանավորված գումարի 50 տոկոսը: Նշենք, որ երեկ՝ մարտի 15-ին, «Արմավիայի» եւ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջեւ կնքվեց համաձայնագիր, համաձայն որի` օդանավակայանը իջեցնելու էր սակագները,

Սոս Գիմիշյան. ՀՀՇ-ն տապալեց կոնսենսուսը

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կոնֆլիկտ չունի։ Նա հրաժարվել էր ընդգրկվել ՀԱԿ համամասնական ցուցակում, ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ։ «Մնում եմ ՀԱԿ քաղխորհրդի անդամ, հույսս չեմ կորցրել, որ երկրում կհաջողվի իրավիճակ փոխել»,- «Ա1+»-ին ասաց պարոն Գիմիշյանը։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը ներկայացրել է այն պատճառները, թե ինչո՞ւ են ՀԱԿ անդամ 4 կուսակցությունները հրաժարվել

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Երևանի ավագանին մարտի 16–ին գումարած հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2011թ.  բյուջեի կատարման հաշվետվությանը, համաձայն որի Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 51147914.6 հազ. դրամ, ծրագրված (ճշտված) 59724588.4 հազար դրամի նկատմամբ կամ ծրագրային ցուցանիշները կատարվել են 85.6%-ով, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտները կատարվել

Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ական դարձած նախարարների մասին (Ձայնագրություն)

Թե ինչու ընտրությունների նախաշեմին անկուսակցական միանգամից երկու նախարար՝ Հրայր Թովմասյանն ու Վաչե Գաբրիելյանը, որոշեցին ՀՀԿ շարքերը համալրել՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացատրեց. «Դիմել են, ընդունել ենք»: Այն տեղեկություններին, թե վարչապետն անձամբ է նախարարներին առաջարկել կուսակցական դառնալ, պարոն Սահակյանը անընդունելի համարեց. «Չեմ կարծում, որ կուսակցության անդամ առաջարկներով են դառնում: Դա անընդունելի է ինձ համար: Նրանք

ՀՅԴ-ն ու «Ազատ դեմոկրատներն» էլ համագործակցության եզրեր ունեն

«Ազատ դեմոկրատների» համագումարին ուղղված ողջույնի իր խոսքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մոտավորապես նախանշեց այն խնդիրների շրջանակը, որոնց շուրջ այդ կուսակցությունը կարող է «Ազատ դեմոկրատների» հետ մոտ հեռանկարում համագործակցության եզրեր ունենալ: Նախ Ռուստամյանն արձանագրեց, որ  «Ազատ դեմոկրատների» համագումարը տեղի է ունենում մեր երկրի համար չափազանց բախտորոշ ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուրի ակտիվությունը պարտադիր է՝ «Հայաստանը

Վարչապետը մտավորականներին է ներկայացնելու է ՀՀԿ ծրագիրը

Aravot.am-ն այսօր որոշ գիտնականներից տեղեկացավ, որ իրենց զգուշացվել է երեկոյան ժամը 18-ին լինել Մատենադարանում, քանի որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպելու է մտավորականության հետ: Aravot.am-ի հետ զրուցած գիտնականները հավաստեցին, որ իրենց ոչ մի այլ տեղեկություն չի տրվել, միայն զգուշացվել է, որ անպայման ներկա գտնվեն: Չնայած նրանք մտահոգություն հայտնեցին, թե ինչպես յուրաքանչյուր ընտրությունից առաջ, այնպես էլ

Այսօր քնի միջազգային օրն է. Խորը և բավարար քունը կնոջը երիտասարդացնում է

Առաջին անգամ քնի միջազգային օրը նշվել է 2008թ. մարտի 14-ին, այն համարվել է քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր, իսկ հիմա այն  նշվում է մարտի 16-ին: Քունը շատ կարևոր դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն կենսաբանական անհրաժեշտություն է։ Օրվա մեջ պետք է քնել 7-8 ժամից ոչ պակաս, քանի որ հենց քնի ժամանակ է ուղեղը հանգստանում: Բայց

«Ես անուղղելի լավատես եմ »

  Երիտասարդ աստղաֆիզիկոս Սաթենիկ Ղազարյանը փոքրուց սիրել է ֆիզիկան, բայց երազել վիրաբույժ դառնալու մասին: Երբ ընտրեց աստղաֆիզիկան՝ որպես մասնագիտացում, հասկացավ՝ չի սխալվել: Իսկ պարբերաբար այցերը Բյուրականի աստղադիտարան նրան համոզեցին՝ Բյուրականն իսկապես ձգող ուժ ունի… Բյուրականում աշխատելու ժամանակ էլ տեղեկացավ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրի մասին՝ համատեղության կարգով ուսանել Փարիզի աստղադիտարանի ասպիրանտուրայում: Մասնակցեց, հաղթեց ու մեկնեց :

Ապրիլի 7-ն է՞լ կդառնա ոչ աշխատանքային օր

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ առաջին ընթերցումով քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դատապարտելով օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ

Սլավոնականի ռեկտորը՝ դատական համակարգի մասին

«Ինչպե՞ս անել, որ յուրաքաչյուրը իր տեղում լինի, որ փաստաբանը չզբաղվի բացառապես իր իրավունքի չարաշահումներով, ունենանք դատարան, դատավոր, որն ունենա գիտելիքներ ու լինի արդարամիտ, որ կարողանա արդարադատություն իրականացնել: Եվ փաստաբանն էլ չպնդի, թե դատարանը, դատավորը , բոլորը մեղավոր են, բացի իրենից»,- այսօր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այս հարցերն էր քննարկում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների

Անդրանիկ Քոչարյան. «Մարտի 1-ի հանրային դատ է պետք, ոչ թե լսումներ»

Ինչպես արդեն հաղորդել է Aravot.am-ը, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի՝ հունվարի 16-17-ը Երեւան կատարած այցի վերաբերյալ Մոնիթորինգի հանձնաժողովում քննարկված տեղեկատվական փաստաթղթում անդրադարձ կա 2008 թվականի մարտի 1-ին 10 զոհերի մահվան հետաքննությանը: Հիշատակելով 2011 թվականի ապրիլի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ 2008-ի դեպքերին, համազեկուցողները նշում են, թե ապահովելու համար, որ

Վրեժ Գասպարյանը` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ` Վրեժ Գասպարյանը մարտի 16-ից նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Մինչ այդ Վրեժ Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Սամվել  Նիկոյանի մեկ այլ կարգադրությամբ` Գագիկ Մխեյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` ազատվելով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի

Հայերենի համար saryan.am-ում առայժմ տեղ չկա

Facebook-յան «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» խմբի անդամներին զարմացրել էր այն փաստը, որ Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանի https://www.saryan.am կայքում տեղեկատվությունը միայն անգլերեն եւ ռուսերեն է, ինչը օրենքի խախտում է: Aravot.am-ը թանգարանի տնօրեն եւ անվանի նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է դրա պատճառը: «Երբ կայքը բացվում էր, այնտեղ սխալ բան էր ընտրված: Մենք մեծ

ՀԱԿ-ը բողոքել է, որ չեն կազմակերպվում բանավեճեր

Մարտի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի Դաշնության Կառավարության Մարդու իրավունքների քաղաքականության եւ Մարդասիրական օգնության Հանձնակատար Մարկուս Լոնինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներ ընդգծել են ընտրությունների ազատ եւ արդար անցկացնելու նշանակությունը Հայաստանի առաջընթացի ապահովման, ինչպես նաեւ եվրոպական կառույցներ Հայաստանի հետագա ինտեգրացիայի համար:

Քնում են ԱԺ-ում, դատարանում, համագումարներում (ֆոտոշարք)

  Արդեն հաղորդել ենք, որ այսօր քնի համաշխարհային օրն է (World Sleep Day): Այս կապակցությամբ հրապարակում ենք մեր պաշտոնյաների՝ տարբեր ժամանակաշրջաններում արված քնած կամ կիսաքուն լուսանկարները, որոնք հեղինակել է Գագիկ Շամշյանը:

Հրայր Թովմասյանը չգիտի՝ Լյուդմիլայի մեղադրանքը ուղի՞ղ, թե՞ ծուռ էր (Տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը սկսել է վարչական վարույթ ու քննում է ՍԴՀԿ նոր խմբագրությամբ կանոնադրության և «նոր ատենապետի» մասին տեղեկությունների գրանցումը անվավեր ճանաչելու մասին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի բողոքը: Վերջինիս այն պնդումներին, թե նախարարությունը միտումնավոր երկարացնում է անվավեր ճանաչելու մասին որոշումը, որ իրենք չկարողանան  ՀԱԿ-ի հետ Դաշինք կազմել, այսօր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց,

Ի՞նչ է փոխվել Տիգրան Ուրիխանյանի մեջ` 2 տարվա ընթացքում (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը հարցին` 2010-ին քննադատում էիք վարչապետի գործունեությունը` ասելով, որ նա պետք է հրաժարական տա, հիմա նույն կարծիքի՞ եք, թե՞ չէ՝ պատասխանեց, որ 2010-ին ինքը հայտնում էր համապատասխան կարգավիճակ ունեցող, քաղաքականությամբ զբաղվող անձի կարծիք. «Այսօր ես ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ եմ եւ համապատասխան տեսակետ հայտնելու համար պիտի ունենամ

Ծեծկռտուք դաշնակցականների մասնակցությամբ

Երեկ երեկոյան Կապանի «Prince» ռեստորանում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գագիկ Գեւորգյանը (լուսանկարում նա օղակի մեջ է) եւ մի խումբ դաշնակցականներ ընթրում էին:20 րոպե հետո կրակոցի ձայն է լսվում այն սենյակից, որտեղ նրանք էին: Ռեստորանի տերերը, որոնք ՀՀԿ տեղական շտաբի պատասխանատուներից են՝ ներս են մտնում այդ սենյակ ու հարցնում, թե ով է կրակում: Ներկաներից մեկը փորձում է

«Կրծքիդ Լեյլան շատ ավելի պայծառ է նայվում». Ավետ Բարսեղյանը՝ Արթուր Մացակյանին

Երեկ «Հայ սուպերսթարի 5»-ի 6-րդ գալահամերգին մասնակիցները ներկայացան հայ ժողովրդական եւ աշուղական երգի կատարումներով: Այս անգամ նախագիծն ուներ հյուր, մասնակիցների կատարումները պիտի գնահատեր նաեւ Ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն: Համերգում եղան նաեւ ոչ մրցութային կատարումներ՝ երգեցին Սեւակ Ամրոյանը, Եվան եւ Նարեկը, Հայկուհի Բաբախանյանը եւ նախագիծը լքած Էլիզաբեթ Ադիկյանը: Ամբողջ համերգի ընթացքում էլ ժյուրին հասցրեց զարմանալ,

Հասարակական կառույցների ներկայացուցիչները դիմում են «Դինո գոլդի» ղեկավարությանը

Կապանի տարածաշրջանի 6 հասարակական կազմակերպություններ պատրաստվում են այսօր դիմել  «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տնօրեն Իլյա Գարկովին, որպեսզի տնօրենը տա իր համաձայնությունը՝ կազմակերպությունների նախագահների շրջայց կատարել արտադրական տեղամասերում` ընկերության համապատասխան մասնագետների ուղեկցությամբ: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ Սյունիքի մարզային մասնաճյուղի, «Կայուն զարգացում» հկ, «Ազատամարտ» կոմիտեի, «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հկ, Կապանի Օրհուս կենտրոնի, «Իրավական հասարակություն»

Ռումբի ահազանգ հոգեբուժարանում եւ ոստիկանությունում

Քիչ առաջ ոստիկանության 1-02 ծառայություն անհայտ քաղաքացուց զանգ է ստացվել, որ Ավանի հոգեբուժական հիվանդանոցում ռումբ է դրված: Մինչ դեպքի վայր կմեկնեն արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ոստիկանության ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության սակրավորներն ու 1-03 ծառայության աշխատակիցները, որպեսզի պարզվի՝ ահազանգը կեղծ է, թե ոչ, 1-02 –ում հերթական ահազանգն է հնչում: Այս անգամ անհայտ զանգողը հայտնում

«Ազատ դեմոկրատները» ԱԺ կմտնեն միայն դաշինքով

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն Aravot.am-ի հարցին՝ «Ազատ դեմոկրատների» համագումարին եկել է քաղաքավարությունի՞ց ելնելով, որովհետեւ հրավիրված է, թե՞ առաջին ձեռքից իմանալու այդ կուսակցության մտադրությունների ու առաջիկա ընտրություններին նրա մասնակցության ձեւի մասին, ասաց. «Եվ առաջինը, որովհետեւ նրանք իմ լավ ընկերներն են, նրանց մի մասն ինձ հետ բանտում նստած են եղել: Երկորդ տարբերակը՝ ոչ, որովհետեւ ես

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ (արտահերթ) համագումարի բանաձեւ

  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հավատարիմ մնալով կուսակցության ծրագրում հռչակված սկզբունքներին եւ նպատակներին` արձանագրում է, որ Հայաստանի զարգացման միակ հնարավոր ուղղությունը Եվրոպական տիպի ժամանակակից ժողովրդավարական սոցիալական պետության կերտումն է: Նման պետությունն արտացոլում է քաղաքացիական հասարակության շահերը, վերահսկվում է նրա կողմից եւ ապահովում է մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Հայաստանն այսօր վերստին գտնվում է բախտորոշ

Լրահոս
Դռնեդուռ

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031