Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասել Ռուբեն Հայրապետյանը, երբ ձեռքը դրել է իր կողմից «հայհոյված» լրագրողի ուսին

Մարտ 16,2012 21:25

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը հանդիպել է լրագրող Գրիշա Բալասանյանին ու անձամբ ասել է, թե նա ով է, եւ Գրիշան ինքն էլ ընդունել է իր ասածը:

Այսօր Aravot.am-ը Գրիշային խնդրեց մանրամասնել, թե երբ են հանդիպել ու մասնավորապես ինչ են խոսել: Նրա պատմելով՝ Ռուբեն Հայրապետյանին տեսել է ՀՀԿ համագումարի օրը. «Ինքը ինձ ասեց, որ ես վատ բան եմ արել, որ ես եմ մեղավորը եղել, որը ես չընդունեցի: Եթե ես ընդունած լինեի՝ դատի կտայի՞»: Զրույցի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը ձեռքը գցել է Գրիշայի ուսին ու «ընկերաբար» փորձել համոզել, որ իր ներկայացրած ձայնագրության մեջ որոշ մասեր վերջինս մոնտաժել է. «Ես ասեցի, որ դա հատուկ քննչական ծառայությունը նայել է եւ որեւէ մեկը կասկած չի հարուցել: Միգուցե դա է նկատի ունեցել,  որ ինձ բան է ասել, ես ընդունել եմ, բայց իրականում նման բան չկա: Հատուկ քննչական ծառայությունը ձայնագրության հետ կապված որեւէ խնդիր չի տեսել, պարզապես ասել է, որ գործը քրեական չէ, որովհետեւ այդ հոդվածն ապաքրեականացրել էին: Իսկ քաղաքացիականով երբ դատի տվեցինք, դատավորը գտավ, որ հրապարակային չի եղել հայհոյանքը, որ վիրավորի: Ռուբեն Հայրապետյանը պետք է կանգներ երեւի հրապարակում ինձ հայհոյեր, որ դա վիրավորական լիներ: Դատարաններում էլ չի վիճարկվել ձայնագրությունը»: Լրագրողն ու Ռուբեն Հայրապետյանը խոսել են նաեւ գործի հետ կապ չունեցող թեմայից, որը լրագրողը չցանկացավ հրապարակել, միայն նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը պարբերաբար հարցեր էր տալիս ու դա տեսանկարահանվում էր. «Բայց իր ասածներից ես որեւէ բան չեմ ընդունել, ոչ էլ համաձայնել եմ իր ասածներին»:

Մեր հարցին՝ սրանից հետո գործի բերումով նորից կզանգե՞ս Ռուբեն Հայրապետյանին՝ իմանալով, թե ինչ կարող ես լսել՝ Գրիշան վստահեցրեց, որ այո:

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ՀՖՖ նախագահը հորդորել էր Գրիշայի օրինակով իրեն չճանաչեն. «Շփվեք իմ հետ, կտենաք` ես էդ մարդն եմ, թե՝ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031