Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումբի ահազանգ հոգեբուժարանում եւ ոստիկանությունում

Մարտ 16,2012 16:11 Share

Քիչ առաջ ոստիկանության 1-02 ծառայություն անհայտ քաղաքացուց զանգ է ստացվել, որ Ավանի հոգեբուժական հիվանդանոցում ռումբ է դրված:

Մինչ դեպքի վայր կմեկնեն արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ոստիկանության ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության սակրավորներն ու 1-03 ծառայության աշխատակիցները, որպեսզի պարզվի՝ ահազանգը կեղծ է, թե ոչ, 1-02 –ում հերթական ահազանգն է հնչում: Այս անգամ անհայտ զանգողը հայտնում է, որ ռումբ է տեղադրված ՀՀ ոստիկանության վարչական շենքում: Ոստիկանության շենք է մեկնում նույն ստորաբաժանումների մյուս խումբը:

Մանրամասները՝ ավելի ուշ:

 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել