Օրվա լրահոսը

ԱԺ-ն չդատապարտեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունը

ԱԺ քառօրյան այսօր սկսվեց «Ժառանգության» ներկայացրած՝ հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից հանելու, «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» նախաձեռնությունների քննարկմամբ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց վերջին առաջարկին դեմ է քվեարկելու: «Այս համայքները մեծ ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման համար: Շատ կարեւոր է այս օրինագծի ընդունումը ու դրա համար կարող եք նաեւ հանրային

Կարինե Հակոբյանը վիրավորված է. «Ցուցակն այն կաթիլն էր, որ համբերությանս բաժակը լցրեց»

Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգության» վարչության անդամ Կարինե Հակոբյանը հայտարարեց ընտրապայքարից եւ կուսակցությունից դուրս գալու մասին: Նրա մեկնաբանությամբ` եթե միայն անձնական խնդիրներ լիներ, դա կաներ սուսուփուս եւ ոչ հրապարակային, բայց ինքը վիրավորված է անարդար եւ անտրամաբանական ցուցակից. «Արժեքավոր եւ անարժեք փորձում են հաստատել, որ նույնն է թաց ու չոր, դա շատ վտանգավոր է, նպաստում է արտագաղթին:

«One» ակումբում աղջիկ են ծեծել (ձայնագրություն)

Մարտի 16-ին ընկերուհիների հետ «One» ակումբ այցելած Սոսե Պ. -ն տհաճ միջադեպ է ունեցել ակումբի անվտանգության աշխատակիցների հետ: Այս մասին Aravot.am- ի հետ զրույցում ասաց տուժած Սոսե Պ. –ն ՝պատմելով, որ այդ օրն ինքը ընկերուհիների հետ պարելու էր գնացել եւ ակումբից դուրս գալիս՝ անվտանգության աշխատակիցները սկսել են քաշել մազերը, ու խփելով, քաշքշելով դուրս հանել ակումբից.

Պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսում` ՀՀ դեսպանատան թաղամասում

Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսսյան այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ այս գիշեր պայթյուն է գրանցվել Դամասկոսի Մեզզեյ թաղամասում, որտեղ գտնվում է ՀՀ դեսպանատունը: Նորա Արիսսյանը տեղեկություններ ունի 10 հայազգի վիրավորների մասին, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Մեդիամաքս-ին հայտնել է, որ մանրամասները ճշտվում են: Մարտի

Պուրակում ծառերն արմատախիլ են անում

38 օր է անցել, այն օրից, երբ մի խումբ բնապահպաններ սկսեցին իրենց պայքարը Մաշտոցի այգու կանաչ տարածքների պահպանության համար: Բնապահպան-ակտիվիստ Գոռ Հակոբյանը այսօր բոլորից շուտ էր եկել Մաշտոցի պուրակ, որպեսզի ցուցատախտակին ամրացնի միջոցառումների օրակարգը: «Այսօր ժամը 13-15-ը, ու ընդհանրապես այս շաբաթ մենք բարեկարգման աշխատանքներն ենք իրականացնելու. Տարածքը մաքրելու ենք, հողը փխրեցնելու ենք, փորձելու ենք վնասված

Սենսացիոն բացահայտում. ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է աֆրիկյան հանցախմբի 5 անդամների (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են Լիբերիայի քաղաքացիներ 38-ամյա Ջորջ Տոկոնջա Զաոզաոն, 36-ամյա Մարկ Կպարդեհ Դոսեն, 34-ամյա Ֆոստեր Զաքրագեյը, Կոտ Դի Վուարի քաղաքացի 23-ամյա Մամադա Սանգարը և

Տաքսիստը 2000 դրամ պարտքի հետեւից գնալով` ձերբակալվել է Վրաստանում

Շուրջ 5 օր է, ինչ Տավուշի մարզի Կողբ գյուղի 37-ամյա բնակիչ, «Կողբ» տաքսի ծառայության վարորդ Արմեն Բարսեղյանը Վրաստանում ձերբակալված է: Նրա գործընկերները հայտնեցին, որ Արմենի հեռախոսն անջատված է, եւ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա: Դեբեդի հովտում հայ-վրացական սահմանը հսկող զինվորներից մեկը տաքսիստին որպես փոխադրավարձ 2 հազար դրամ պարտք է եղել: Արմենը Բագրատաշենի մաքսակետ տանող

Արտակ Զաքարյան. Ավտոբուսը քարոզչություն չէ, այլ տրանսպորտի միջոց (ձայնագրություն)

«Այո´, ՀՀԿ-ն հանդես է գալիս ՀՀԿ-ին վայել համամասնական ցուցակով»,- ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք ՀՀԿ-ին վայե՞լ է այն ցուցակը, որտեղ 10-րդ տեղում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը 2010-ի դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպի պատճառով ժամանակավորապես հեռացվեց քաղաքականությունից, կամ գեներալ Մանվելի ներկայությունը, որի գործունեությունը բոլորին է հայտնի: Մանրամասնելով՝

ՀԱԿ անդամի արձագանքը՝ ԲՀԿ քննադատական ելույթների մասին (Ձայնագրություն)

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այն կարծիքին է, որ նախընտրական շրջանում ամեն մեկը փորձում է խուսափել Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունից: «Խոսքս իշխանական՝ կոալիցիոն կուսակցություններին է վերաբերում: Իսկ եթե նման քննադատություններ են հնչել, ապա կարծում եմ՝ մոտ 5 տարի Ազգային ժողովում լինելով, հնարավորություն ունեին այդ սխալներն ուղղելու եւ չքվեարկելու հօգուտ այդ որոշումների, եթե հիմա գտնում են, որ

Դավիթ Կարապետյանը որոշել է ընդգրկվել ՕԵԿ-ի համամասնական ցուցակո՞ւմ

Հայաստանի պաշտպանույթան նախարարի արդեն նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդական: Այդ մասին տեղեկատվությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը` Դավիթ Կարապետյանը: Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկատվությունն այն մասին, որ իր անունը լինելու է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում, Դավիթ Կարապետյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց այդ լուրը, միաժամանակ նշելով, որ

«Լիվերպուլը» հրաժարվում է խաղալ կիսաեզրափակիչում

 Ակումբի ղեկավարությունը կտրականապես հրաժարվում է խաղալ ապրիլի 15-ին նշանակված Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, քանի որ այդ օրը լրանում է «Հիլսբորո» մարզադաշտում 1989 թվականի նույն օրը տեղի ունեցած ողբերգության 23-ամյակը, երբ «Լիվերպուլ»-«Նոթինգեմ Ֆորեսթ» հանդիպման ժամանակ մարդկային մեծ կուտակումների պատճառով 96 ֆուտբոլասեր մահացավ եւ 766 հոգի էլ վնասվածքներ ստացան: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Քեննի Դալգլիշը Անգլիայի գավաթի ղեկավարությանը

ՕԵԿ ցուցակը՝ մարտի 21-ին

«Օրինաց Երկիր» կուսակցությունը երեկ հրավիրել էր  քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում  Հեղինե  Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին, Արմեն Երիցյանին և Հովհաննես Մարգարյանին քաղխորհուրդը  հաստատել է  որպես ՕԵԿ փոխնախագահներ: Կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել է նաև մեծամասնական և համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման  խնդիրը, որի վերաբերյալ վերջնական որոշումը  կկայացվի  մարտի 21-ի ընդլայնված նիստում: Քաղխորհուրդը քննարկել է  նաև մարտի 20-ին, Մարզահամերգային

ՀՀ նախագահը վետո է դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի վրա

Այսօր տեղի ունեցավ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Խաչիկ Հարությունյանը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի առարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը լրամշակվել է

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի,

Շակիրան խցանել է երթեւեկությունը

«Բարսելոնայի» պաշտպան Խերար Պիկեի ընկերուհին՝ հանրահայտ Շակիրան, Կատալոնիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում տրանսպորտային խցանման պատճառ է դարձել: Ամենայն հավանականությամբ, «Բարսելոնայի» հերթական հաղթանակով ոգեւորված, նա ցանկացել է ուրախությունը կիսել շրջապատի հետ եւ փողոցի հենց մեջտեղում մեքենան կանգնեցրել է, բարձր միացրել երաժշտությունն ու մեքենայից իջնելով՝ սկսել է պարել իր կրակոտ պարերը: Հասկանալի է, մյուս մեքենաների վարորդներն էլ են

ՊՆ խոսնակն աշխատանքից ազատվեց

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:        

Սահմանագոտում «ֆլեշկայով» ամերիկյան ընկերության համար ծրագրեր է ստեղծում

Սահմանամերձ Կողբ գյուղում Տիգրան Ազատյանը ստեղծում է համակարգչային ծրագրեր: 22-ամյա չամուսնացած երիտասարդն ընտանիքի հիմնական աշխատողն է: Մոր աշխատատեղը կրճատվել է, հոր գործն էլ սեզոնային է՝ տարվա մեջ 5 ամիս է աշխատում: Ազատյանների պապական առանձնատունը ամուր է,սակայն թույլ է լուսավորվում: Սենյակում, ուր Տիգրանի  «նոութ-բուքն է», ցերեկն էլեկտրական լամպը միացված է: Կողբում թվային կապ չկա, ստիպված օգտվում

«Նոր ժամանակները» վերահաստատեց՝ աննպատակահարմար է մասնակցել ընտրություններիին

Սույն թվականի մարտի 18-ին ժամը 14:00-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ “Նոր Ժամանակներ” կուսակցության ակտիվի հերթական ժողովը: Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցն էր: Հանդիպմանը մասնակցում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավար մարմինների և քաղաքական խորհրդի անդամները: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկայացնելով 2011թ. դեկտեմբերի 2-ից հետո ընթացող հետհամագումարյան քաղաքական խմորումների ողջ

Իրինա Շեյկը վտանգավոր վիրուս է տարածում

Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ ռուս ֆոտոմոդել Իրինա Շեյկը, որի լուսանկարները մեծ պահանջարկ ունեն ինտերնետում, դարձել է համակարգչային վտանգավոր վիրուսի տարածող: Հակերները սեքսուալ լուսանկարների միջոցով վնասարար ծրագրեր են տարածում համակարգչային ամբողջ աշխարհում: Մասնագետներն ասում են, որ վիրուսը քանդում է համակարգը եւ համակարգչից գողանում ինֆորմացիան: Այնպես որ, Շեյկի երկրպագուները նրա նկարների ընտրանիները ներբեռնելիս պետք է շատ զգույշ լինեն:

Հայտարարություն. ՀԱԿ նախընտրական ցուցակի որակը մտահոգում է Ռուբեն Թորոսյանին

Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական գործունեության մասին  ՀԱԿ-ը շարունակում է մնալ քաղաքական այն իրական ուժը, որը կարող է հակազդել երկրում գործող ապօրինի իշխանություններին: Անկասկած, դա Առաջին Նախագահի քրտնաջան և նվիրյալ գործունեության արդյունքն է 2007թ.-ից առ այսօր, ինչը պարտավոր ենք պահպանել նրա շուրջ համախմբված, առավել ևս, «Շարժման կորիզը կազմող», յուրաքանչյուրս:  Դա է պատճառը, որ մենք պատասխանատվությամբ և

Օգնություն նորածին երեխային

Մարտի 18-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում կտրուկ վատթարացել է երեք ամսեկան երեխայի առողջությունը, և նրա հոսպիտալացումն ավտոճանապարհի անանցանելիության պատճառով անհնարին է. անհրաժեշտ է օգնություն: Կանչի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Մարզային փրկարարական վարչության և ՀՀ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման ուժերով, Ծաղկուտի և Զորակերտի գյուղապետերի միջնորդությամբ իրականցվել է երեխայի դուրսբերումը

Մոսկվայում ձերբակալվել է բողոքի ցույցի ավելի քան 100 մասնակից

Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայում «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտակայքում անցկացված ցույցի ավելի քան 100 մասնակից, որոնք դուրս են եկել փողոց՝ արտահայտելու իրենց բողոքը ռուսական «Էն-Տե-Վե» հեռուստաընկերության եթերում ցուցադրված վավերագրական «Բողոքի անատոմիա» անվանմամբ ֆիլմում ներկայացված տեղեկատվությամբ: Մոսկվայի ամենախոշոր հեռուստակենտրոնի՝ «Օստանիկինո»-ի մոտակայքում կիրակի օրն անցկացված բողոքի չարտոնագրված ցույցին մասնակցել է մոտ 1 000 մարդ, որոնք վանկարկել են «Ամո՛թ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում՝ Երնջատափ, Թթուջուր, Սարալանջ, Ձորագլուխ, Ջրամբար, Նորաշեն, Չքնաղ և Ճարճակիս, Գեղարքունիքի մարզում՝ Ախպրաձոր, Շիրակի մարզում` Սեփասար և Մուսայելյան գյուղերի ճանապարհահատվածները: Դժվարանցանելի են

Հուժկու պայթյուններ Սիրիայում, կան բազմաթիվ զոհեր

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և հյուսիսային Հալեպ քաղաքում կիրակի օրը որոտացել են պայթյուններ, որոնց պատճառով կան բազմաթիվ զոհեր: Դամասկոսում որոտացել է երկու պայթյուն, որոնց պատճառով զոհվել է 27, վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ: Այս պայթյունից րոպեներ առաջ պայթյուն է որոտացել հյուսիսային Հալեպ քաղաքում գտնվող կառավարական հաստատության շենքի մոտակայքում: Քրիստոնյաներով խիտ բնակեցված Սուլայմանիե թաղամասում որոտացած

«Հայակ»` հայ կինոյի մարդկանց (ֆոտոշարք)

Այսօր ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխության արդյունքները, որի հիմնադիրներն են Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը` «Օրանժ» ընկերության աջակցությամբ: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հենց վարպետին էլ հանձնեց  առաջին «Հայակը»:  Սոս Սարգսյանը, փաստելով մրցանակաբաշխության կարեւորությունը, ասաց, որ ամեն գնով պետք

Human Rights Defense-ի հայտարարությունը Խաչատուր Սուքիասյանի գրանցման վերաբերյալ

HUMAN RIGHTS DEFENSE իրավապաշտպան կազմակերպության Խաչատուր Սուքիասյանի վերբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից կայացված ապօրինի որոշման մասին HRD Իրավապաշտպան կազմակերպությունը փորձագիտական ուսումնասիրության ենթարկելով ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.05.2012 թվակիր գրությունը` Խաչատուր Սուքիասյանին Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից 03.03.2012թ. տրամադրված տեղեկանքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ և Խաչատուր Սուքիասյանի ՀՀ Կենտրոնական Ընտրական և ընտրատարածքային հանձնաժողովներին ներկայացված դիմումները` ՀՀ Ազգային Ժողովի

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը այցելեց Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակում մարտի 16-18-ը այցելեց Երեւան:  Ուրբաթ օրը Սթիվեն Քորնին ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Ազատություն» ռադիոկայանի եւ հայաստանյան մամուլի գործունեությանը առնչվող հարցեր: Նույն օրը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը հանդիպում ունեցավ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրային հարցեր: Սթիվեն Քորնը հանդիպեց նաեւ

ՀՀԿ համամասնական ընտրակարգով առաջադրվող առաջին 20 անձանց ցուցակ

Սարգսյան Սերժ Աբրահամյան Հովիկ Սարգսյան Տիգրան Մարգարյան Տարոն Նիկոյան Սամվել Հակոբյան Հրանուշ Սահակյան Գալուստ Զոհրաբյան Ռազմիկ Մինասյան Գագիկ Բեգլարյան Գագիկ Նաղդալյան Հերմինե Աշոտյան Արմեն Հարությունյան Դավիթ Շարմազանով Էդուարդ Գրիգորյան Մանվել Պետրոսյան Շուշան Գեղամյան Արտաշես Հարությունյան Խոսրով Բաբուխանյան Հայկ Բաբլոյան Արա HHK.am

93 աշակերտ Սյունիքից կմասնակցի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցած Սյունիքի մարզի 551 աշակերտներից լավագույն արդյունքներ ցուցաբերած 93-ը կմասնակցի հանրապետական փուլին:  Փետրվարի 25-ից մինչև մարտի 14-ը Հայոց լեզու, ֆիզիկա, պատմություն, քիմիա, հայ գրականություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզու, կենսաբանություն, ռուսաց լեզու, հայ եկեղեցու պատմություն, աշխարհագրություն և նախնական զինվորական պատրաստություն առարկաներից անկացված օլիմպիադայի մարզային փուլին չեն մասնակցել Կապանի թիվ

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներն» ընտրություններին կմասնակցեն «Ժառանգության» ցուցակով

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում քննարկվել եւ որոշում է կայացվել մասնակցել 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, որ ձայների մեծամասնությամբ հաստատվել է  նաեւ կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը: Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը`  խորհուրդը հաստատել է նաեւ  համամասնական ընտրակարգով այդ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031