Լրահոս
Օրվա լրահոսը

93 աշակերտ Սյունիքից կմասնակցի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին

Մարտ 18,2012 22:53

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցած Սյունիքի մարզի 551 աշակերտներից լավագույն արդյունքներ ցուցաբերած 93-ը կմասնակցի հանրապետական փուլին:  Փետրվարի 25-ից մինչև մարտի 14-ը Հայոց լեզու, ֆիզիկա, պատմություն, քիմիա, հայ գրականություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզու, կենսաբանություն, ռուսաց լեզու, հայ եկեղեցու պատմություն, աշխարհագրություն և նախնական զինվորական պատրաստություն առարկաներից անկացված օլիմպիադայի մարզային փուլին չեն մասնակցել Կապանի թիվ 5, թիվ 6, թիվ 1 1, թիվ 12 եւ թիվ 13 դպրոցների աշակերտները, Գորիսից` թիվ 2 եւ 5, իսկ Մեղրից` թիվ 2 քաղաքային դպրոցների աշակերտները:

Միեւնույն ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել  մի շարք գյուղական դպրոցների աշակերտները: Հատկապես աչքի են ընկել Հարթաշենի, Կարճևանի, Շվանիձորի, Խնձորեսկի, Վերիշենի, Ակների, Տաթևի, Օխտարի, Աճանանի, Բռնակոթի, Շամբի  գյուղական համայնքների դպրոցների երեխաները: Ւնչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից` օլիմպիադայի արդյունքներով լավագույն ցուցանիշներ են ցուցաբերել Կապանի թիվ 2 եւ 9, Գորիսի թիվ 4 և Սիսիանի ավագ դպրոցների աշակերտները:

Այս տարի գոհացուցիչ չէին  մաթեմատիկա առարկայից ցուցաբերած հաջողությունները: Մասնակիցները շատ էին, բայց  անհրաժեշտ միավորներ հավաքած աշակերտների թիվը բավականին քիչ էին:

Ընդհանրապես մասնակցություն չի եղել աստղագիտություն առարկայից, քիչ թվով աշակերտներ էլ  մասնակցել են ինֆորմատիկա առարկայի մարզային փուլին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031