Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը այցելեց Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մարտ 18,2012 23:33

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակում մարտի 16-18-ը այցելեց Երեւան: 

Ուրբաթ օրը Սթիվեն Քորնին ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Ազատություն» ռադիոկայանի եւ հայաստանյան մամուլի գործունեությանը առնչվող հարցեր:

Նույն օրը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը հանդիպում ունեցավ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրային հարցեր:

Սթիվեն Քորնը հանդիպեց նաեւ մեր գործընկեր «Երեւան FM» ռադիոկայանի ղեկավարության հետ:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը այցելեց նաեւ «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի բյուրո, հանդիպումներ ունեցավ ռադիոկայանի աշխատակիցների հետ:

Մարտի 18-ին Սթիվեն Քորնը այցելեց Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել