Օրվա լրահոսը
Անժելա Սարգսյանի ամուսինը դատարանում այսօր ցուցմունք տվեց (ձայնագրություն)
«Այսօրվա դրությամբ, որեւէ էական ապացույց չկա, որ այդ արարքը կատարել է Կարեն Արայանը, քանի որ այն տեխնիկայի միջոցով է արվել ու 21-րդ դարում հեշտ է ապացուցել, որ համակարգչից է տարածվել, ճշտել կոնկրետ տվյալ էլեկտրոնային հասցեն կամ էջը պատկանու՞մ է Կարենին, թե՝ ոչ»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դերասանուհի Անժելա Սարգսյանի
Պետությունը կօգնի զինծառայողներին՝ կրթական հաստատություններ ընդունվելու գործում
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երևանի զորամասերից մեկի զինծառայողներին՝ ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը: Վերջինիս նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: «Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում
Ռոբերտ Քոչարյանը ոչ հայաստանյան, ոչ ռուսաստանյան ուժերին, Պուտինին էլ պետք չի
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում անցած կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Վլադիմիր Պուտինի ընտրության փաստին, կարծիք հայտնեց, թե «Պուտինի ձեւական վերադարձով Կրեմլ» առանձնապես որեւէ բան թե’ Ռուսաստանի ներքաղաքական համակարգում, թե’ հայ-ռուսական հարաբերություններում եւ թե’ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում որեւէ փոփոխության սպասել պետք չէ: «Իհարկե,
Ոստիկանը բաժին է բերել երկու հոգու դանակահարած անչափահաս եղբորը
Մարտի 4-ին ժամը 20-ն անց 30-ի սահմաններում, Իջեւան քաղաքում 17- ամյա Մհեր Օթարյանը դանակի հարվածներ է հասցրել Սուրեն Օթարյանին եւ Արման Պետրոսյանին: Վերջիններս չափահաս երիտասարդներ են: Մեր տեղեկություններով` երիտասարդների ստացած վերքերը ծանր չեն, նրանք բժշկական օգնություն ստանալով` Իջեւանի հիվանդանոցից դուրս են գրվել: Դանակահարված Սուրեն Օթարյանի եւ դանակահարողի հայրը հորեղբոր որդիներ են: Ուշագրավ է, որ Մհեր
«Fisker Karma» մակնիշի ավտոմեքենա՝ 18 ամյակի կապակցությամբ (Տեսանյութ)
Գարնան առաջին օրը Ջասթին Բիբերը նշեց իր ծննդյան 18 ամյակը: Երգիչը ծննդյան օրվա կապակցությամբ հրավիրվել էր հայտնի Էլլենա Լի Դեջեներսի շոուին, որի ժամանակ էլ հաղորդավարն ու հյուրերը Ջասթինին շնորհակալություն հայտնեցին կատարած բարեգործությունների, նաեւ նրա մատուցած ճաշակի, հիթային երաժշտության համար, որը սիրով կատարում է երգիչը: Հաղորդման կազմակերպիչները շոուի ընթացքում, Բիբերին՝ 18 ամյակի կապակցությամբ, շքեղ, էքսկլյուզիվ «Fisker
Ամբաստանյալը նախազգուշացվեց լրագրողներին «լրտես» անվանելու համար
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց հայրենիքի դավաճանության, դրան աջակցելու, իմանալ-չհայտնելու համար Կարեն Մեհրաբյանին, Ռոմիկ Մաթեւոսյանին, Աշոտ Չտրկյանին, Կարեն Պետրոսյանին, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանններին առաջադրված մեղադրանքով դատական հերթական նիստը: Մինչ դատական վիճաբանությունների փուլին անցնելը՝ ամբաստանյալ, օժանդակության համար մեղադրվող Աշոտ Չտրկյանը դատարանից պահանջեց ստի դետեկտոր եւ նաեւ դժգոհեց, թե բոլոր լրատվամիջոցները «լրտես
Ինչ անել քնելուց առաջ
Ըստ Daily Mail-ի՝ Bedeck ընկերությունը հարցում է անցկացրել 2000 մարդու շրջանում, պարզելու համար, թե ինչ են անում մարդիկ քնելուց երկու ժամ առաջ: Հարցումների արդյունքները ցուց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը նախքան քնելը՝ գրեթե մեկ ժամ անցկացնում է հեռուստացույց նայելով: Bedeck ընկերության ներկայացուցչի խոսքով, լավ քնի համար կարեւոր է, որ դրանից առաջ երկու ժամ շարունակ գրեթե
Գեներալը կոպտորեն խախտում է օրենքը (տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 4-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, «Կիա Սորենտո» մակնիշի ՊԲ 00-006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կոպիտ ձևով խախտելով երթևեկության կանոնները, Մաշտոցի պողոտա և Խորենացի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում՝ հանդիպակաց գոտում, հետիոտնի համար նախատեսված «զեբրերի» վրա։ Այդ ընթացքում Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն անցնում էին ավտոմեքենայի մոտով, սակայն, չգիտես ինչու,
Կիրո Մանոյան. «Կարեւորը` Ռուսաստանում կայունություն լինի»
Aravot.am-ի հետ զրույցում Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, թե Վլադիմիր Պուտինի ընտրությունը Հայաստանի ո’չ արտաքին եւ ո’չ էլ ներքին քաղաքականության վրա որեւէ կերպ չի ազդի: Դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: «Կարծում եմ, հատուկ ոչինչ չի փոխվի Ռուսաստանի կեցվածքի մեջ: Հնարավոր
Սիմոնյանների անապահով ընտանիքին վառելափայտ ու լվացքի մեքենա են նվիրել
Aravot.am-ում «Հայ ձմեռ պապ» նախաձեռնության շրջանակներում հրապարակված «Փլված տանն անչափահասներ են մեծանում» հոդվածում պատմվող Սիմոնյանների ընտանիքի սոցիալական ծանր պայմանները հուզել են Շաբոյան ազգանունով մի երիտասարդ զույգի: Նրանք Սիմոնյանների ընտանիքին վառելափայտ են ուղարկել, քանի որ տան տերը՝ Ալիկն ասում էր, որ ստիպված ջարդել-վառել էր հին պահարանը ու պատկերացում չուներ, թե ինչ է անելու հետո: Նշենք, որ նա
Սար ու ձորի մեջ, առանց սար ու ձոր ընկնելու. «Ես քեզ սիրում եմ»
Զառա և Դավիթը աշխատանքային ընկերներն էին: Միասին աշխատեցին մի քանի ամիս: Ամեն ինչ շատ լավ էր: Զառան շատ լավ է հիշում այն օրը, երբ Դավիթը եկավ գրասենյակ, պատմում է`գրասենյակի բացումն էր, բոլորը պարում էին, ու ներս մտավ Զառայի ընկերներից Հարությունը`իր ընկերոջ հետ. «Պուճուր-մուճոր Դավոյիս հետ: Ես չէի նկատել նրան: Հարութի ձեռքից քաշեցի ու սկսեցինք պարել:
Տեր-Պետրոսյանը “խորտակվելու սովորություն” ունի, ասել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը
Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասել է, որ “պետք է բացարձակապես զուրկ լինել առողջ բանականությունից` Ռոբերտ Քոչարյանին “խորտակված” անվանելու համար: Վիկտոր Սողոմոնյանն այդ մասին ասել է այսօր՝ Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, որի ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանին “խորտակված նավ” էր անվանել: «Երկար բացատրություններ
Դաստակերտի մանկապարտեզն օրական ընդամենը 2 ժամ է գործում
Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում մանկապարտեզը գործում է օրական ընդամենը 2 ժամ` առավոտյան ժամը 11-ից 13-ը: Պատճառն ըստ Դաստակերտի քաղաքապետ Նաիրի Ֆիլոսյանի` սննդի խնդիրն է, համայնքն իր բյուջեի հաշվին չի կարողանում հոգալ սննդի ծախսերը: Ներկայումս մանկապարտեզ 13 երեխա է հաճախում` առանց վարձավճարի: «Ընդհանրապես ծնողական վճար չկա, մշակույթի տան աշխատողն է այդ հարցերը լուծում: Մեկ սենյակը լավ
Հայաստանում 3.3 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին տեղական ժամանակով ժամը 15.12-ին Հայաստանում` Աշոցք գյուղից (Շիրակի մարզ) 17 կմ հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
ՀՀ քաղաքացիները դեմ են, որ բանակը միջամտի ներքաղաքական գործընթացներին (Տեսանյութ)
Ներկայումս ամենաքննարկվող թեմաներից են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին վերաբերող և դրա ընդունումից բխող հարցերը: Հայտնի է, որ օրենքի նախագիծը մարտի 1-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից: Մամուլը և էլեկտրոնային ԶԼՄ-ները լի են բազում նյութերով, որոնց մեծամասնությունն արտացոլում է բացասական վերաբերմունք օրենքի ընդունման մասին: Ընդդիմության և ընդհանրապես ՀՀ-ում գործող կուսակցությունների մեծամասնության կողմից լուրջ դիմադրություն
ՀԱԿ-ի հետ «լուրջ տարաձայնություններ» ունեն
«Մեր՝ ՀԱԿ-ի նախընտրական դաշինքում չընդգրկվելը պայմանավորված է Հայ ազգային կոնգրեսի հետ ունեցած ռազմավարական եւ մարտավարական լուրջ տարաձայնություններով»,- Aravot.am-ին քիչ առաջ ասաց «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ՀԱԿ քաղխորհրդի ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ 4 կուսակցություններ` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնյա-ժողովրդական
Ռուբեն Հախվերդյանին թալանել են
Երեկ թալանել են երգահան Ռուբեն Հախվերդյանի Վանահովիտ գյուղում գտնվող տունը։ Երգահանը Ա1+-ին տեղեկացրեց, որ բնակարանից տարել են «մի հատ տելեվիզր, պատի ժամացույց, ափսե-մափսե»։ Հայտնի «Ինձ մի փնտրիր ոստիկան» երգի հեղինակի ամառանոցում այժմ քննչական աշխատանքներ է իրականացնում ոստիկանությունը։ «Ես իրանց ասի՝ գուցե բան չանե՞ք, բայց դե որ բռնեն (գողերին-խմբ), իրանց վրա պլյուս ա գրվում»,-նկատեց «Շներն ու
ՀՀԿ-ական պատգամավորը սրտնեղում է, թե ինչու են ՀԱԿ-ի ասածներին հավատում, իրենց ասածներին` ոչ
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը «Հայացք» ակումբում իր այսօրվա ասուլիսում ՀԱԿ-ին համեմատեց «Տիտանիկ»-ի հետ, որն աչքի էր ընկնում շքեղությամբ, սակայն վատ նավավարի պատճառով խորտակվեց: Նա թերահավատություն հայտնեց՝ հակառակ բոլոր հարցումների արդյունքների, որ ՀԱԿ-ը կարող է հայտնվել խորհրդարանում: Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ ՀԱԿ-ի շանսերը, որ կային երկու տարի առաջ, այսօր երկու անգամ նվազել են: Ըստ
Փաստաբանների խմբի հայտարարությունը Մաշտոցի պուրակի կապակցությամբ
Բավականին տևական ժամանակ է, ինչ հանրային բուռն քննարկումների առարկա է հանդիսանում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Եզնիկ Կողբացի փողոցի միջակայքում գտնվող կանաչապատ տարածքի կառուցապատման խնդիրը: 2011 թվականի դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել «մաքրել» Աբովյան փողոցը երկար տարիներ այնտեղ գործող տաղավարներից: Ինչպես հայտնի է դարձել մամուլից, նշված տաղավարների մի մասը քաղաքացիների կողմից մասնավորեցվել են
ՍԴՀԿ կոչո՞վ ՌԴ հայերն ընտրեցին Պուտինին
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ՍԴՀԿ-ում գո՞հ են ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը ՍԴՀԿ-ի նախընտրելի թեկնածուն էր: Ավելին, հնչակյանները ՌԴ քաղաքացի մեր հայրենակիցներին անգամ կոչ արեցին՝ ընտրել Պուտինին: «Ես կարծում եմ, որ ռուսաստանահայությանն ուղղված մեր կոչն է նաեւ որոշակի ազդեցություն թողել ընտրությունների վրա: Հուսով եմ, որ դա այդպես է: Իհարկե, ընտրությունների
Ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ ցուցակը
«Հանրապետական կուսակցությունը մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին ներկայանալու է ՀՀԿ-ին վայել ցուցակով»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ ասել է ՀՀԿ-ին վայել ցուցակ հատկապես այն համատեքստում, երբ ընդդիմադիր թևից հնչում են կարծիքներ, թե ՀՀԿ-ն կներկայանա «ստերիլ» ցուցակներով, որտեղ ներգրավված չեն լինի գործարարները, փոխարենը ՀՀԿ-ն նրանց խորհրդարան կբերի մեծամասնական
Վազգեն Սարգսյան. Ես բախտավոր մարդ եմ, ու նախընտրում եմ անհանգիստ ապրել
Այսօր «Սլաք» ակումբում սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին խոսեցին նրա գրչակից ընկերները՝ գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը եւ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը: «Վազգեն Սարգսյանի հետ ծանոթացա Հայաստանի գրողների միությունում: Մեր սիրելի հավաքատեղին Գրողների միության սրճարանն էր, ես այնտեղ բացահայտեցի մի խանդավառ երիտասարդի, ով սպարապետ դարձավ իր ազգի համար: Եվ հիմա կապ չունի՝ երկրային, թե երկնային
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է ուղղել Գլխավոր քարտուղարին Խոջալուի դեպքերի մասին
Համաձայն Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության, դեսպան Կարեն Նազարյանը 2012 թվականի փետրվարի 24-ին նամակ է հղել Գլխավոր քարտուղարին , ուր մանավորապես ասվում է. Ափսոսանքով նշում եմ, որ 1992 թվականին Խոջալու գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին նախաձեռնել և տարածել է կեղծ ապատեղեկատվություն, որը մոլորության մեջ է գցում: Այդ պատվիրակությունը
Դիտորդները արդար եւ թափանցիկ չեն համարում ռուսաստանյան ընտրությունները
Ռուսաստանյան նախագահական ընտրություններին հետեւած ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները չեն կարծում, որ ընտրությունները արդար եւ թափանցիկ են անցել: «Ռուսաստանյան իշխանությունները հավասար պայմաններ չէին ստեղծել բոլոր թեկնածուների համար, չկար իրական մրցակցությունը, իսկ վարչական ռեսուրսի չարաշահումը հանգեցրեց նրան, որ հաղթողը նախօրոք հայտնի էր», – հայտարարել են միջազգային դիտորդները: Միաժամանակ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Թինի Քոքսը,
«Այ սա է իսկական սերը»
Մեկ տարի է, ինչ Ելենան ու Էմիլն ընկերություն են անում: Թվում էր, թե ամեն ինչ լավ է, ոչինչ ու ոչ ոք չէր կարող իրենց բաժանել: Ամենը հենց այդպես էր մինչ այն պահը, երբ Էմիլն ազատվեց զինվորական ծառայությունից: «Պատճառը ինձ չէր ասում, ամեն անգամ, երբ հարցնում էի թեման փոխում էր»,- պատմում է Ելենան, «Մեջս կասկած ընկավ
Ստյոպա Սաֆարյանը` «արեւածագ Սերժ Սարգսյանի» եւ բնության այլ երեւույթների մասին (Տեսանյութ)
«Հայոց արծիվների» երեկվա հավաքը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին մտահոգվելու տեղիք է տվել ոչ միայն հոգեբանական առումով, այլեւ առհասարակ: Aravot.am-ը հետաքրքրվեց, գուցե պարոն Սաֆարյանը կիսո՞ւմ է այն կարծիքը, որ Սերժ Սարգսյանը արեւածագն է, Լեւոն Տեր-Պետրոսյանը` մայրամուտը, եւ ի՞նչ երեւույթ է այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը. «Ես չգիտեմ՝ որն է մայրամուտը, որն է արեւածագը, որովհետեւ մեր երկրին
Մարտի 1-ից վերսկսվել է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մարտի 1-ից վերսկսվել է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը: Հունվարից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն համարակալվել է 4200 ծառ: Նշվել է նաև, որ որոշ տեղերում բնակիչները ցանկություն են հայտնել անձամբ մասնակցել համարակալման գործընթացին: «Մենք ողջունում ենք բնակիչների նախաձեռնությունը և պատրաստ ենք գործընթացին
Քաջարանի գյուղապետի բաց նամակը ՀՀ նախագահին
Մեծարգո՜ պարոն նախագահ Քաջարան գյուղական համայնքի բնակիչների հանձնարարությամբ կրկին դիմում եմ Ձեզ: Խոսքը ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշման մասին է, ըստ որի Սյունիքի մարզի մի քանի գյուղի, այդ թվում՝ Քաջարանի գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է տրվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ բաց հանքի շահագործման եւ թունավոր թափոնների գործող գերեզմանոցների ընդլայնման համար: Վերստին տեղյակ եմ
Զինկոմիսարիատի ցուցանակ՝ մոլոկանների համար
Դիլիջանի զինկոմիսարիատի մուտքի մոտ տեղադրված են հիմնարկի հայերեն եւ ռուսերեն լեզուներով ցուցանակներ: Քաղաքապետարանի շենքի դիմաց գտնվող հինգհարկանի շինության առաջին հարկում տեղակայված զինկոմիսարիատի մուտքի ապակուն փակցված հայտարարությունը զգուշացնում է. «Զինկոմիսարիատ բջջային հեռախոսներով մուտքը խստիվ արգելվում է»: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցի զինկոմիսարիատ: Դիլիջանի զինկոմ, մայոր Գնել Ափինյանի մոտ ինձ ուղեկցող ենթասպան պահանջեց անջատել բջջային հեռախոսս: Զինկոմ Ափինյանն


















































