Օրվա լրահոսը

ՀՐԱԺԵՇՏ

Իմ սիրելի, համբերող հայ ընթերցող, Սերբիայի ռմբակոծություններն ավարտված են։ Երկու ամսից ավելի քեզ հասնում էին իմ խոսքերը եւ հիմա գուցե պահն է, որ անցկացվի վերջնագիծը… Ողջ եմ, չնայած այն բանին, որ ՆԱՏՕ-ի ռումբերից ես երբեմն տարանջատված էի նեղ տարածությամբ եւ փոքր ժամանակահատվածով, հաջորդաբար։ Ժամեր, րոպեներ, քայլափոխեր, մետրեր… Դա վերաբերվում է ոչ միայն ինձ, որի դեպքում

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՅՈՒՐՊՐԻԶԸ…

Ըստ Ա. Ղարիբյանի 1958 թ. խմբագրած ռուս-հայերեն բառարանի, անակնկալը թարգմանվում եւ նաեւ խոսքի մեջ օգտագործվում է սյուրպրիզ բառով։ Դատաիրավական բարեփոխումներով դեռ շատ սյուրպրիզների կհանդիպենք։ Անակնկալը թարգմանաբար սյուրպրիզ անվանելով, հայերս, լինելով լավատես, այդ սյուրպրիզ-ի (երեւի նաեւ «յ» կիսաձայնավորի՝ բառի մեղմացված հնչեղության շնորհիվ) տակ լավ, բարի, ինչ-որ բան ենք ակնկալել։ Սակայն դատաիրավական բարեփոխումներով անակնկալ սյուրպրիզները առայժմ միայն

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

Ավանդաբար ամռան ամիսներին կրթական ասպարեզի «մեխը» դառնում են ընդունելության քննությունները։ Ստորեւ կխոսվի մի կրթական գործընթացի մասին, որը պակաս կարեւոր չէ, քան ընդունելության քննություններն են։ Խոսքն ատեստավորման մասին է։ Սկզբից եւեթ նշենք, որ ըստ ՀՀ «Կրթության մասին» օրենքի, նախատեսվում է իրականացնել հանրապետությունում գործող բոլոր բուհերի հավատարմագրում եւ պրոֆեսորադասախոսական կազմի ատեստավորում։ Այս հոդվածում կփորձենք անդրադառնալ ուսուցիչների ատեստավորման

Նա խաղատներում չի լինում

1993 թվականի մայիսի 2-ից ի վեր վերջին օրերին առաջին անգամ մոսկվաբնակ գործարար, «Հայկական ասամբլեա» կազմակերպության նախագահ Սերժ Ջիլավյանը Հայաստանում էր, որի հետ հարցազրույցը վարեցինք «Արմենիա» հյուրանոցի սրճարանում։ Ներկա էր եւս մեկ լրագրող, որի բոլոր հարցերի պատասխանները դուրս ենք թողնում մեր նյութից։ Սերժ Ջիլավյանը մեզ հետ զրույցում նախ պատճառաբանեց իր այցելությունը՝ պատրիարքի ասաց եւ (ոչ թե

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԻՏԼԵՐԻՆ

Մեր կանխատեսումները երեկվա նիստը վերսկսելու ժամկետների վերաբերյալ ի չիք դարձան. ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի փաստաբանը՝ Գայանե Գալոյանը ներկայացել էր դատարան եւ փաստորեն, հրաժարվել… վիրահատությունից։ Արմեն Տեր-Սահակյանի եւ ութ ամբաստանյալների վարքում որեւէ փոփոխություն չէր նկատվում։ Ամբաստանյալ Տեր-Սահակյանի ձեռքում ինչ-որ նկար էր, որն աջուձախ ճոճելով՝ նա դատավորից պահանջում էր. «Իրան բերեք, էլի»։ Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ էլ նկատեց, թե՝

Հեռախոսազանգային խաղեր

Մեր խմբագրություն զանգահարած մաքսավորների բողոքների հիման վրա «Առավոտը» երկու անգամ անդրադարձել էր Արարատյան տարածաշրջանային մաքսատանն առնչվող խնդիրներին։ Պարզաբանումների համար դիմեցինք նաեւ մաքսատան պետին՝ Ռոմա Սարգսյանին։ Նշենք, որ մեր ստացած թռուցիկ տպավորությամբ պրն Սարգսյանը բավական զուսպ եւ կիրթ մարդ է, չնայած նրա աշխատակիցները բողոքել էին, որ նա իրենց հետ հարգանքով չի վարվում։ Ինչեւէ, սա խնդրի բավական

«Հարազատ եղբորը չի ների»

Աջափնյակ համայնքում հուլիսի 11-ին տեղի ունեցածի մասին տեղեկություն տալու նպատակով ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը լրագրողներին հրավիրել էր ասուլիսի։ Նախարարությունը դեպքերի կապակցությամբ կազմել է հատուկ հայտարարության տեքստ։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ գրանցվել են քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության, բռնության, հրազենի գործադրման դեպքեր, ոտնահարվել է քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը։ ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանն իր խոսքում մասնավորապես ասաց, որ

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ

Դեպի թաղապետի աթոռը՝ կրակոցներով Հունիսի 24-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն ասաց. «Տարածված կարծիք կա, թե իմ համախոհների, ընկերների եւ զինակիցների շրջանակը շատ մեծ է, նրանց մի մասը տնտեսական ոլորտի մեջ է եւ ինձ համար դժվար կլինի նրանց դեմ պայքարել։ Խնդրում եմ խոսքս ուղիղ հասկացեք, պետք է սկսել հենց նրանցից, եթե նրանք իրենց

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ

Կիրակի, հուլիսի 11-ին, Աջափնյակի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում բռնության եւ անկարգությունների գրանցված դեպքերը վարչապետ Վազգեն Սարգսյանը համարում է ամոթալի եւ վտանգավոր երկրում իրականացվող ռեֆորմների համար։ Քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքի ոտնահարումը մի խումբ անպատասխանատու անձանց կողմից հարված է հասցնում երկրի, նորաստեղծ կառավարության եւ վարչապետի վարկանիշին, քանի որ Վազգեն Սարգսյանն ԱԺ-ում արտասանած ելույթում հայտարարել էր ընտրությունների օրինականության

ԵՂՎԱՐԴԻ «ԵՂՆ ՈՒ ՎԱՐԴԸ»

Եղվարդի ընտրական չորս տեղամասերում հուլիսի 11-ին թիվ 56 ընտրատարածքի ընտրություններն էին։ Քվեաթերթիկում յոթ թեկնածուի անուն կար, բայց իրականում պայքարում էին երկուսը՝ Աղասի Սիմոնյանը եւ Արամ Հարությունյանը։ Եղվարդում ում խոսեցնում էինք, Ա. Հարությունյանի անունն էին տալիս իբրեւ իրենց ընտրյալի, սակայն ասում էին, որ մյուս տեղամասերում, ասենք, Զովունի գյուղում, Ա. Սիմոնյանն ավելի «ուժեղ» է։ Թիվ 53 ընտրական

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիսի 10-ին Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանի եւ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ ԼՂՀ էր ժամանել։ Ստեփանակերտի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը նշել էր, թե առկա խնդիրներն ավելի հեշտ կկարգավորվեն, քան ենթադրվում էր։ Նաեւ ակնարկել էր, որ ներքաղաքական վեճը հնարավոր է կարգավորել զինված ուժերի համակարգում կառուցվածքային փոփոխություններ իրագործելու եղանակով։ ՎԱՏ

ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵՐԿՐՈՒՄ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԱ՞ՆՔ

ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանը ձերբակալված է եւ գտնվում է քննչական մեկուսարանում։ Երեկ լրացավ նրան նախնական կալանքի տակ պահելու 72 ժամը։ Ըստ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի, Ժիրայր Պողոսյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու ապօրինի զենք կրելու համար։ Որեւէ խոսք չկա «ժուչոկի» կամ փոքրիշատե ավելի լուրջ եւ ոչ ծիծաղելի մեղադրանքների մասին, սակայն չի բացառվում, որ քննության

ԱՆՀԱՎԱՏ ՉԵՆ, ՊԱՐԶԱՊԵՍ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում գործող եկեղեցի որպես այդպիսին, չկա. պատարագ կամ եկեղեցական այլ ծեսեր եղած եկեղեցում չեն կատարվում։ Շրջանի բնակիչներին իրենց հոգսերը թույլ չեն տալիս հայացքը հողից կտրել եւ հառել առ երկինք։ Բայց մեծահարուստներն իրենց տնամերձերում կառուցում են սեփական եկեղեցիներ։ Լիլիթ Ավագյանի ռեպորտաժը Նոյեմբերյանից՝ վաղվա համարում։ «02»-Ի ՆՄԱՆԱԿՈՒՄ   Աջափնյակ համայնքում հուլիսի 11-ին տեղի ունեցած

ՀՈՐԻՆԱԾ ՔԱՂԱՔԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երկու տարի առաջ Մոսկվայի դատական հոգեբուժության ինստիտուտում օրդինատուրա ընդունվելիս, հրեա պրոֆեսորը նայելով փաստաթղթերս, հարցրեց. -У вас что то изменилось? Հարցը վերաբերում էր Երեւանին։ Սակայն այն ժամանակ ես այդպես էլ չկարողացա հասկանալ հարցի իմաստը։ Հաստատ հիշում եմ, 1997 թվականի հուլիսի 7-ի մնացած ամբողջ ժամանակը տրամադրեցի հարցի էությունը հասկանալուն. հատկապես ինչը նկատի ուներ նա։ Իրենց Մոսկվան փոխվել

ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Սկիզբը՝ թիվ 128 Ուրեմն մենք ի՞նչ անենք Թուրքիային կոնկրետ պահանջներ ներկայացնենք։ «Մենք տարածքային պահանջներ չունենք Թուրքիայից» (Ռ. Քոչարյան) եւ պատրաստ ենք նրա հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել՝ սահմանները բացելու եւ առեւտրի համար, «սակայն ցեղասպանության միջազգային-իրավական ճանաչումից չենք հրաժարվի». Հայաստանի սույն արդի քաղաքականությունը հանդիսանում է փոխադարձաբար բացառողակա՞ն։ Թուրքիայի համար դա մի կողմից տոտալ սպառնալիք է (ցեղասպանություն), մյուս

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԻՏԻ ՄԻՇՏ ՇԱՀԻ՞

«Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի 22.06.1999 թ. թիվ 118 համարում տպագրված հոդվածը («Թուրքական ինվոյսը ավարտվեց օճառե պարտքով») ընթերցելով ինձ՝ որպես այդ քաղգործի դատաքննությանը անմիջական մասնակցություն ունեցած անձի, զարմացրեց փաստական հանգամանքների խեղաթյուրումն ու այդ հենքով կատարված ընդհանրացումների շրջանակը: Դրանք դուրս են մի գործի հանգամանքների շարադրանքի սահմաններից, ուստի եւ դրան արձագանքելն անհրաժեշտություն է: Հոդվածն ընթերցողի մոտ ստեղծվում է այնպիսի

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՐԱՄԿԱԶՄԻ ՀՈՒՍԱՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ

Հայոց ֆինանսական տունը ակնհայտ կռիվ է ընկել։ Այսօր դժվար է պարզել՝ կռիվը բյուջեում անակնկալ հայտնված 20 մլրդ դրամանոց դեֆիցիտի՞ արդյունք է։ Թե՞ դեֆիցիտն ինքն է կռվի արդյունք։ Կարեւորն ամենեւին էլ սա չէ։ Կարեւորը պետական ֆինանսների ոլորտի հրամկազմի իրարամերժ հայտարարություններն են։ Կռիվ-կռիվ խաղի մեջ կամաց-կամաց ներքաշվում է լրատվության ոլորտը։ Նախ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Երիցյանը «Բիզնես

Գյուղում ճեղքվածք կա

Վերին Ծաղկավանը սահմանամերձ գյուղի կարգավիճակ չունի։ Սակայն գյուղի դիրքը եւ ապրած կյանքը սահմանամերձ է եւ մի բան էլ ավելի։ Այս գյուղը հարեւան է հայտնի Պառավաքարին եւ կիսում է սահմանամերձ գյուղի ճակատագիրը։ Վերին Ծաղկավանը նախկին Շամշադինի շրջանում է։ Գյուղում 300 ընտանիք է ապրում, 1063 մարդ, որոնցից մինչեւ վերջերս նպաստառու էր 99 մարդ, փոխհատուցում էր ստանում 44-ը։

ՏԱՎՈՒՇԻ ՀՈԳՍԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ

Տավուշի մարզն ընդգրկում է երեք շրջաններ՝ Շամշադինը, Նոյեմբերյանը, Իջեւանը, եւ Դիլիջան քաղաքը։ Մարզի բնակչությունը 157 հազար 500 մարդ է։ Մարզում են գտնվում չորս քաղաքներ՝ Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ։ Տավուշի մարզն ունի 62 համայնք, որից 58-ը գյուղական համայնքներ են։ Տավուշի մարզում ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները 15300 են։ Կենսաթոշակ է ստանում 30000 մարդ։ Մարզում գործազուրկների պաշտոնական թիվը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՉԱՐԺԵ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼ»

Հովհաննես Սերգեյիչը, ինչպես նրան ընդունված է դիմել, «Կայունություն» պատգամավորական խմբի (ունի 21 անդամ եւ զիջում է միայն «Միասնությանը») ղեկավարն է նորընտիր ԱԺ-ում։ Նա պատգամավորական մանդատ ուներ նաեւ 1995-99-ի ԱԺ-ում, նաեւ՝ 1990-95-ի ԳԽ-ում, բայց խորհրդարանական գործունեություն առանձնապես չէր ծավալում, քանի որ զբաղված էր գործադիր իշխանությունում։ Մամուլի հետ նույնպես չէր շփվում։ Ինչո՞ւ։ «Եթե դրական արտահայտվեի կառավարության մասին,

Բլեյանին – ноль внимание

Հուլիսի 15-ին լրանում է Աշոտ Բլեյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու ժամկետը։ Այս առիթով «Առավոտը» զրուցեց պրն Բլեյանի փաստաբան Տիգրան Ջանոյանի հետ։ «Օրենքի պահանջի համաձայն՝ կալանքի ժամկետը լրանալուց 10 օր առաջ նախաքննություն իրականացնող մարմինը, եթե նպատակ ունի երկարացնել կալանքի տակ պահելու ժամկետը, պետք է միջնորդությամբ հանդես գա։ Մենք հաշվարկեցինք ամսի 15-ից 10 օր. դա

«ՄԵՆՔ ՄԻ ԹԻՄԻ ՄԵՋ ԵՆՔ»

 Երեկ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասաց ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը «Մենք ԼՂՀ վարչապետի հետ խոսեցինք հիմնականում տնտեսական խնդիրների շուրջ։ Բնականաբար, չէինք կարող շրջանցել քաղաքական խնդիրները։ Աջակցություն լինելու է ե՛ւ ԼՂՀ նախագահի քաղաքական ծրագրին, ե՛ւ վարչապետի տնտեսական ծրագրին։ Մենք ամեն կերպ աջակցելու ենք, որ Ղարաբաղի կառավարությունն իր առջեւ դրված խնդիրները լուծի։ (…) Քաղաքական

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվի հուլիսի 8-ի գիշերը ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրաստիճան մի խումբ հրամանատարներ նախագահի կողմից իրենց շնորհված բոլոր շքանշանները ետ են վերադարձրել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, որպես բողոքի ու զայրույթի նշան։ «Հուլիսի 8-ի երեկոյան ԼՂՀ եւ ՀՀ ազգային հեռուստատեսությունների լրատվական ծրագրերը

ԼՂՀ իշխանությունները

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն անցած շաբաթ փորձեց, վերջապես, որոշ քայլերի դիմել՝ դաշտային հրամանատարների եւ «տղերքի» իշխանությունը պետական կարգուկանոնով փոխարինելու ուղղությամբ: Բնականաբար, այդ քայլերն արժանացան դաշտային գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի փոխազդեցությանը, որն ասպարեզ նետեց մեծ քանակով վարկաբեկիչ նյութեր իր մրցակիցների հասցեին: ԼՂՀ իշխանավորները, հավանաբար, պատրաստ չլինելով «կոպրոմատի» նման դոզայի, համապատասխան հակաքարոզչություն չկազմակերպեցին: Բուռնաշը «Հրազդանի» տոնավաճառի տնօրեն

«ԿԾԱՌԱՅԵՄ ԵՎՍ ՀԻՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ»

Հարցազրույց ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանի հետ Բնականաբար, մեր զրույցը սկսեցինք հարցով, թե ինչպես է պարոն Վարյանը վայելում Գետառի վրա կառուցած սրճարանը։ – Ապացուցելի տեղեկություններով եմ ասում, Լաս Վեգասում կա «Վարյան քորփորեյշն» ֆիրմա։ Ավստրիայում կա պանիր՝ «Վարյան», եւ կաթի գործարան՝ «Վարյան»՝ Սիդնեյում։ Ես չեմ կարող այդ ամբողջի տերը լինել, քանի որ 1943 թվականին, երբ ստեղծվել է

ԼԱՎ ԼՈՒՐ

– Պարոն Ջիլավյան, Վանո Սիրադեղյանը ձեզ մի շատ լուրջ մեղադրանք է ներկայացրել, որ ձեր բոյը 1,55 սմ է։ Ինչո՞վ կպատասխանեիք մեղադրանքին։ – Ինչպես տեսնում եք, իմ բոյը ոչ թե 1,55 է, այլ 1,74,- պատասխանեց Սերժ Ջիլավյանը, որի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։ Ըստ որոշ աղբյուրների, պրն Ջիլավյանի բոյը քաջ հայտնի է,

ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒՍԸ

Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի հոգեճաշի արարողությանը, որը տեղի է ունեցել հուլիսի 8-ի երեկոյան՝ ով ասես հրավիրված էր, բայց Ազգային ժողովի նախկին ղեկավարությունն այս առումով անհարգալից վերաբերմունքի էր արժանացել։ Տեր-Պետրոսյանի հետ հեռացած թիմից ընդամենը Բաբկեն Արարքցյանն էր, որ հոգեճաշի հրավեր էր ստացել։ Նույն հրավիրատոմսից ստացել էր նաեւ Հայաստանի առաջին նախագահը։ ԿԱԴՐԱՅԻՆ ԶՏՈՒՄ   Հայաստանում աշխատանքից ազատում

Ո՛Չ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՊԱԼԻՆ

ԼՂՀ-ում արդեն կարծես ընտանեկան զույգերով են հեռացնում բոլոր նրանց, ովքեր Սամվել Բաբայանի առավել սերտ աջակիցներն են։ Ասենք, Ժիրայր Պողոսյանին պաշտոնանկելուց հետո ԱՄՆ-ից հետ կանչեցին նրա որդուն՝ Թեւան Պողոսյանին, որը ԼՂՀ-ի մամուլի ներկայացուցիչն էր։ Կամ, ԼՂՀ հեռուստառադիոյի վարչության պետ Ռազմիկ Ղեւոնդյանին հեռացնելուց առաջ նրա եղբորն էին ազատել՝ Էռնեստ Ղեւոնդյանին, որ ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության

ՀԱՆՎԵՔ՝ ՄԻԱՅՆ ԹԵ ԳԵՂԵՑԻԿ

Ծփում է Սեւանը, կանչում է Սեւանը, Ծով ալիքների մեջ ծփում է Սեւանը։ Այ, այսպես ամեն ամառ շոգից-կրակից «վառված» հայաստանցիներիս (հատկապես մայրաքաղաքաբնակներիս) անվերջ կանչում է Սեւանը։ Կանչելը լավ է, որ կանչում է, բայց դե մենք էլ ամեն տարի հո նույն լողազգեստով չենք գնալու։ Պարզ բան է, լողափը ոչ միայն հանգստի ու հաճույքի վայր է, այլ նորաձեւության

ԱՆՑԱԾ-ՉՄՈՌԱՑՎԱԾ ՕՐԵՐԻ ԴԱՌԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են եւ ունեն իրենց ցեցերը՝ ազգը ներսից ուտողները։ Այդ է պատճառը, որ առաջադիմության հայելու մեջ ինքնավստահ եւ հաստատակամ կեցվածքով արտացոլվում են այն ժողովուրդները, որոնք կարողացել եւ կարողանում են դիմակայել իրենց ցեցերին, այսինքն՝ կարողանում են ինքնամաքրվել, ինչպես ինքնամաքրվում է Մեծ բնությունը։ Ինքնամաքրումը պետք է լինի հարատեւող գործընթաց։ Այն ապրելու եւ առաջադիմելու թիվ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930