Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Կարեւորը` Ռուսաստանում կայունություն լինի»

Մարտ 05,2012 17:38

Aravot.am-ի հետ զրույցում Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, թե Վլադիմիր Պուտինի ընտրությունը Հայաստանի ո’չ արտաքին եւ ո’չ էլ ներքին քաղաքականության վրա որեւէ կերպ չի ազդի: Դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:  «Կարծում եմ,  հատուկ ոչինչ չի փոխվի Ռուսաստանի կեցվածքի մեջ: Հնարավոր է, որ նախագահի աշխատաոճի մեջ փոփոխություն լինի, բայց դա, ըստ էության, փոփոխության չի բերի»,- ասաց Կիրո Մանոյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե` պե՞տք է արդյոք ակնկալել, որ Պուտինի նախագահության ժամանակաշրջանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման պրոցեսը կակտիվանա:

 «Չեմ կարծում նաեւ, որ Պուտինի ընտրությունը  որեւէ ազդեցություն ունենա Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա: Ընդհանրապես ոչ մի կապ էլ չի ունենա: Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը եւ հակառակը: Դարձյալ նախագահի ոճը կարող է ինչ-որ փոփոխություն բերի, բայց մեծ փոփոխություններ չեն լինի նաեւ այս իմաստով»,- հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Արձագանքելով մեր հարցադրմանը պարոն Մանոյանն ասաց, թե Պուտինի ընտրությամբ հայաստանցիներս ո’չ ուրախանալու եւ ո’չ էլ մտահոգվելու խնդիր չունենք: Նրա մատուցմամբ` «կարեւորը Ռուսաստանում կայունություն լինի, որպեսզի մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները կարողանանք նորմալ պահպանել»: Իսկ արդյոք Պուտինի ընտրությունն այդ կայունությունը Ռուսաստանում կապահովի՞: «Այսօրվա վիճակով, կարծեք`այո, բայց, ի վերջո, ի՞նչ կլինի` դժվար է ասել»,- մեր հավելյալ հարցին ի պատասխան ասաց Կիրո Մանոյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031