Օրվա լրահոսը

Հեռուստաընկերությունները ՀՌԱՀ-ից գաղտնի հրահանգ ստացե՞լ են

Այսօր Aravot.am-ը մարզային մի քանի հեռուստաընկերություններից հետաքրքրվեց՝ դուք ՀՌԱՀ-ից բանավոր հրահանգ ստացե՞լ եք, որ չլուսաբանեք կուսակցությունների քարոզարշավը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը երեկ մի հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, իրենք մարզերից հավաստի տեղեկություններ են ստացել՝ խորհրդարանական մոտալուտ քարոզարշավի ժամանակ ՀՀ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ավելին` տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել

ԱԺ ընտրությունների ժամանակացույցը

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Թեկնածուները փաստաթղթերը ներկայացնելու են մարտի 12-ից 22-ը: Ապրիլի 1-ից տեղի է ունենալու կուսակցությունների գրանցումը: Մինչև ապրիլի 6 մեծամասնականով առաջադրված թեկնածուները, ինչպես նաև կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների

Տեսանկարահանումը կատարած անձին և ականատեսներին խնդրվում է ներկայանալ ոստիկանություն

2012 թ. փետրվարի 12-ին, ժամը 22.24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նյութերով պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 68 շենքի բակում ականատեսների ներկայությամբ Աշոտ Դանիելյանը հայհոյանքներ է տվել տեսանկարահանում կատարող, ինքնությունը չպարզված անձին: Նյութերի հետագա ընթացքը լուծելու` իրավական գնահատական

Չորս տարի առաջ Շարմազանովն անձամբ էր ձայներ խնդրել հունական համայնքի ներկայացուցչից, այս անգամ՝ դեռ չի դիմել

Այս տարի էլ Հայաստանում հունական համայնքը ակտիվորեն նախապատրաստվում է ընտրություններին: Aravot.am-ի հետ զրույցում ասաց  հունական համայնքի   ներկայացուցիչ, «Պոնտի» Երեւանի հունական հ/կ նախագահ Նիկոլայիդի Ֆրոնտիկը:  «Մենք իրավունք չունենք քաղաքականությամբ զբաղվելու: Ընտրություններից առաջ էլ ոչինչ չենք խոսում:  ժամանակը գալիս է, լսում ենք քարոզարշավները, հետո մեզ համար որոշում՝ ում ծրագիրն է ավելի մատչելի, նրան էլ ընտրում ենք»,- բացատրեց

Քոքոբելյան. 5 կամ 7 տոկոսանոց շեմը հաղթահարելու խնդիր չունենք

Մամուլում այսօր տեղեկություն էր հրապարակվել, թե «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արդեն որոշել են, որ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով: Բայց քանի որ, ըստ այդ տեղեկատվության, այդ կուսակցություններում  հաշվարկել են, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու դեպքում  դժվար է լինելու հաղթահարել ԱԺ մտնելու համար անհրաժեշտ 7%-անոց շեմը, ուստի որոշել են, որ «ազատ դեմոկրատների» մի շարք

Վլադիմիր Գասպարյանը գալիս է գյումրեցի ոստիկաններին «դուխ տալու՞»

Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վաղը  ճանաչողական այցով գալու է  Գյումրի: Նա թեև ոստիկանապետ նշանակվելուն պես, սկսեց կադրային փոփոխություններ այս համակարգում. շիրակցի մի ոստիկանապետի պաշտոնը վերցրեց մյուսին նվիրեց ու այսպիսով կռիվ գցեց  հին գործընկերների միջև, սակայն տարօրինակ է, որ  դեռևս  պաշտոնապես  ոչ մի անգամ չի այցելել Գյումրի ու իր աչքով չի տեսել` ով ինչպես

Ահազանգ է ստացվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի շենքի հարակից տարածքում ռումբ է դրված (տեսանյութ,տեսաշարք)

Այսօր՝ փետրվարի 24-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Հակաճգնաժամային կառավարման կենտրոն, որ Պուշկինի 56 շենքում ռումբ կա դրած: Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Պուշկինի 56 շենքն ամբողջովին վերցված է ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների հսկողության տակ։ Ահազանգն ստացվել է այն մասին, որ նշված շենքում գտնվող «Արֆարմասիա» փակ բաժնետիրական ընկերությանը

Շները եղնիկ են խեղդել

Փետրվարի 24-ին Տավուշի մարզի Ոսկեպարի դպրոցի մերձակա տարածքում գյուղի շները խեղդել են Ոսկեպար մտած մոտ մեկ տարեկան եղնիկին: Շներն անտառի գեղեցկուհուն վնասվածքներ են հասցրել վզի եւ ազդրերի հատվածներում: Սատկած եղնիկին տեղափոխել են Նոյեմբերյանի անասնաբուժական տեղամաս: Ստեղծվել է հանձնաժողով` Նոյեմբերյանի ոստիկանության, անասնաբուժական եւ բնապահպանական տեսչությունների աշխատակիցների մասնակցությամբ: Հանձնաժողովը եղնիկի սատկելու պատճառի վերաբերյալ արձանագրություն է կազմել: Հանձնաժողովը

Արման Սաղաթելյան. Հայաստանում ԶԼՄ-ները գործում են կամ գովազդի, կամ էլ քաղաքականության համար

Այսօր «Եվրասիա  համագործակցություն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Շփման գիծ: Ի՞նչ է պետք անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար» խորագրով հանրային քննարկում: Բոլոր մասնակիցները նախ կարեւորեցին անաչառ լրատվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ պետք է այնպես արվի, որ հասարակությանը հասանելի դառնան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին բոլոր փաստերն ու կարծիքները: «ԱրմՌադիոյի» տնօրեն Արման

«Եվրատեսիլ 2012»-ում կարող է զբաղեցնենք 1-ին հորիզոնականը». Ռիչարդ Մադլենյան

Եվրատեսիլյան թեման վերջին օրերին սկսվեց ավելի թեժ քննարկվել մի խումբ երգիչ-երգչուհիների կողմից Հանրային հեռուստաընկերությանն ուղարկված նամակից հետո, որտեղ նրանք կոչ էին անում հրաժարվել Բաքվում կայանալիք երաժշտական մրցույթին հայերի մասնակցության մտքից: Շոուբիզնեսում եւ ընդհանրապես մարդիկ բաժանվել են երկու խմբի. մի մասը  կողմ է Հայաստանի մասնակցությանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլում»՝ պատճառաբանելով՝ մենք հաղթած երկիր ենք և Բաքու չգնալու պատճառներ

Վարչապետը հայտնել է ԱՄՆ դեսպանին՝ ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում որևէ գործարարի չի ընդգրկելու

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարել համատեղ մի քանի ծրագրերի: Հանդիպմանը մտքերի շահագրգիռ փոխանակություն է կատարվել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, վերջինիս՝ գործարարների հնարավոր ներգրավվածության, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ: Վարչապետ Սարգսյանը նշել

<Աստ հանչի Մարգարիտ՚>

Այսպես է գրված իմ տատի տապանաքարին Հայրս երազ էր տեսել,  արդեն 70 տարի  առաջ մահացած իր մորն էր տեսել:Եկել էր եւ ոչինչ չէր ասել նայել էր լուռ եւ հեռացել:Ու հայրս  որոշել էր այցի գնալ մոր  գերեզմանին: Մնացածը՝ ծնվեց այս երկու տողից հետո: Այն բարձունքը, որի  գլխին իր հայրենակից քյավառցիները  որոշել են կառուցել իրենց հանգուցյալների գերեզմանները,

Ազգային ժողովի պատգամավորի գործարանում հոկտեմբերից չեն վճարում աշխատավարձերը (տեսանյութ)

Երեկվանից՝ փետրվարի 23-ից, Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող «Աշտարակյան գինիներ» կոչվող «Գրեյթ Վելի» գործարանի մոտ են հավաքվել 50-ից ավելի աշխատակիցներ։ Ինչպես Օշականից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն իրենց բողոքն են հայտնում այն կապակցությամբ, որ անցած տարվա հոկտեմբերից չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը։ Աշխատողները հիմնականում բանվորներ և կոնյակի շշալցման արտադրամասի աշխատակիցներ են։ Խաբված աշխատակիցները ցանկացել են հանդիպել գործարանի

ՀԱԿ էկոլոգիական հանձնաժողովի հայտարարությունը

Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին պատճառվող վնասները ներառում են մեր երկրին սպառնացող էկոլոգիական վտանգների հիմնական մասը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ամուլսարի շահագործման իրավունք ստացած «Գեոթիմ» ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնել Կոնգրեսի էկոլոգիական հանձնաժողովի մշակած Էկոլոգիական անվտանգության հայեցակարգում արտահայտված դրույթների,  հանձնաժողովը հարկ է համարում առանձնակի կերպով ընդգծել Կոնգրեսի էկոլոգիական անվտանգության հայեցակարգով որդեգրված

100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցը արտահերթ է ճանաչվել եւ ԱԺ-ում կքննարկվի փետրվարի 28-ին

Այսօր Ազգային Ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի, Արմեն Մարտիրոսյանի  հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Հանձնաժողովը դրական եզրակացություն չտրվեց օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը հիմք հանդիսացավ որպեսզի

Անուշ Սեդրակյան. «Ոչինչ չի բացառվում»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում նախընտրական ցուցակը դեռ չի կազմվել, քննարկումներն ընթանում են, սակայն ոչինչ դեռ հստակ չէ: Անգամ վերջնական որոշված չէ, թե ով է լինելու ցուցակի առաջին հորիզոնականում: Ըստ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, որն այս մասին խոսում էր այսօր «Ի՞նչ սկզբունքներով են կազմվում նախընտրական ցուցակները» թեմայով քննարկման ժամանակ, տրամաբանական եւ բնական է, որ լինի կուսակցության նախագահ

ՀԱԿ ցուցակի առաջին եռյակը հայտնի է

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներն ամենայն հավանականությամբ կզբաղեցնեն Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ ՀԱԿ անդամ Սամվել Աբրահամյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ ընտրացուցակների հարցի շուրջ չկա վերջնական որոշում, բայց «Կոնգրեսում տեղի ունեցող քննարկումների ընթացքում ՀԱԿ անդամ 18

Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ

ԱԺ են գնում սահմանադրական կարգը վերականգնելու համար (տեսանյութ)

Պարզվում է, ՀԱԿ-ում նախընտրական համամասնական ցուցակը կազմելիս առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով. ընտրել մեխանիզմ, տարբերակ, որը կնպաստի գլխավոր խնդրի լուծմանը` վերականգնել սահմանադրական կարգը եւ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այս մասին այսօր տեղեկացրեց ՀԱԿ անդամ Սամվել Աբրահամյանը` Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած «Ի՞նչ սկզբունքով են ձեւավորվում նախընտրական ցուցակները» թեմայով քննարկման ժամանակ: Իսկ թե ի՞նչ ձեւով

Եվրամիությունը «մեծ առաջընթաց» է որակում Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ պայմանավորվածությունը

Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Սերբիան եւ Կոսովոյի ալբանական իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանային խնդիրների եւ բալկանյան տարածաշրջանային տարբեր ֆորմատի հանդիպումներում Կոսովոյի մասնակցության վերաբերյալ: Ֆյուլեն ասել է, որ ձեռք բերված համաձայնությունը «մեծ առաջընթաց է» Սերբիայի` Եվրամիության անդամակցության թեկնածու ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու նախաշեմին: Թեեւ Սերբիան շարունակում է հրաժարվել

«Խզարեցիր». Գարիկ Պապոյանը՝ «Հայ սուպերսթարի» մասնակցին

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ սուպերսթար» նախագծի 3-րդ գալա համերգին հնչեցին 1960-1970-ական թվականների սիրված երգերը՝ համապատասխան մթնոլորտով ու հանդերձանքով: Դա արժանացավ ժյուրիի եւ բոլորի համակրանքին: «Ով սիրուն, սիրուն», «Կարուսել», «Դու հեռացար», «Քեզ հետ, իմ սեր», «Հայկական տանգո», «Ծաղիկներս ու՞մ նվիրեմ»  եւ այլ երգերը հնչեցին 90-ականների սերնդի շուրթերից՝ այլ մատուցմամբ ու գործիքավորմամբ: Այս անգամ նախագիծը նաեւ հյուր

ՀՀԿ ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը

Հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդյոք քննարկվեց կուսակցության համամասնական ցուցակը եւ կա՞ն որոշ մանրամասներ ՀՀԿ համամասնական ցուցակի մասին:Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Ի պատասխան մեր հարցերի, պարոն Շարմազանովն ասաց. «Սիրով, պաշտոնապես հայտարարեմ, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը եւ դժվար հասկացողների համար,

Orange-ի վեբկայքն արդեն հասանելի է մոբայլ տարբերակով

Այսօրվանից OrangeԱրմենիայի բաժանորդները կարող են հարմարավետ կերպով ընկերության վեբկայք այցելել նաև իրենց բջջային հեռախոսներով, քանի որ Orange-ը մեկնարկում է պաշտոնական վեբկայքի մոբայլ տարբերակը` m.orangearmenia.am: Մոբայլ տարբերակում այցելուները կարող են գտնել Orange-ի վերջին նորությունները, ինչպես նաև տեղեկություններ հիմնական ծառայությունների, սակագների, սարքերի ու հեռախոսների մասին: Վեբկայքի մոբայլ տարբերակը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով: Հաշվի առնելով այն

ԲՀԿ ցուցակում կլինեն ե’ւ երիտասարդներ ե’ւ Օսկանյան (տեսանյութ)

«Ի՞նչ սկզբունքով են ձեւավորվում նախընտրական ցուցակները»` այս հարցի պատասխանն իմանալու համար այսօր Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հրավիրել էր ԲՀԿ-ի, «Ազատ դեմոկրատների», ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներին: «Ժառանգությունից» ոչ ոք չէր եկել, իսկ ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը հակադարձ հարց տվեց կազմակերպիչներից Ռուբեն Մեհրաբյանին` ի՞նչ սկզբունքով եք մեզ հրավիրել այստեղ, ինչո՞ւ այս կուսակցությունները եւ ոչ թե այլ:

Արտավազդ Սահակյան. Ռուբոյի ասածները լուրջ չեմ ընդունում

Այսօր ասուլիսի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը դժգոհելով իշխանություններից՝ փաստեց, որ իր բժիշկ խնամուն Երեւանի բժշկական պետական  համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի հրահանգով օրերս ստիպել են ՀՀԿ անդամ դառնալ՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից: Երբ ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը չհավատաց դրան, Ռուբեն Հախվերդյանը բարձրախոսը միացրած բջջայինից զանգեց իր բժիշկ բարեկամ Արամ Ռոբերտիչի կնոջը եւ լրագրողները

Մերուժան Տեր-Գուլանյան. «Երևի գրողական ոգևորություն էր»

Երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում գրող, հրապարակախոս, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարեց, որ ուղիղ եթերի գալուց առաջ զանգահարել և պարզել է, որ քիչ առաջ տեղի ունեցած քաղաքաշինության նիստում, որին մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետը՝ որոշվել է, որ Մաշտոցի պուրակում տաղավարներ չպետք է կառուցվեն, դա սխալ է։ Սակայն քաղաքապետարանը

Ինչու Սաշիկի տղան, Վահանի աղջիկը դասի չեն գնացել` դիպլոմ են ստացել (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե իր երեխաները «քաշե՞լ» են իրեն, իր պես կարդացա՞ծ են: Վահան Հովհաննիսյանը վստահեցրեց որ նրանք ամբողջությամբ «քաշել» են իրեն: Վահան Հովհաննիսյանի աղջիկը` Աննան, սովորել է Տնտեսագիտական համալսարանում: Ինչպես գիտենք, ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը, որը դասավանդում է այդ բուհում, ասել էր, որ «Սաշիկի (նկատի ուներ Սաշիկ Սարգսյանին)

Բնապահպանների դիմումը ՍԴ-ին

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին «Էկոդար» հասարակական կազմակերպություն հասցե` քաղաք Երեւան, Արշակունյաց 2ա «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություն հասցե` քաղաք Երեւան, Այգեստան 9-րդ փողոց, տուն 6 Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն Դիմում Խնդրում ենք սահմանադրական դատարանի շրջանակներում կազմակերպել գիտական քննարկում էկոլոգիական իրավահարաբերություններին առնչվող հետեւյալ հիմնախնդիրների վերաբերյալ` 1. Հայաստանի կողմից Օրհուսի, Էսպոյի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Երկրի մշակույթը իր ԴՆԹ-ն է

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացավ համաժողով ՝ «Արդյոք կարելի՞ է խոսել եվրոպական մշակույթից» խորագրով, որին ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: «Մշակույթը ավելի լայն է, քան միայն տվյալ երկրի ադաթները,- ասաց համաժողովի հիմնական բանախոսներից մեկը ` Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն,- Երկրի մշակույթն իր վարվելակերպն է, իր ԴՆԹ–ն: Մինչ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728