Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս տարի առաջ Շարմազանովն անձամբ էր ձայներ խնդրել հունական համայնքի ներկայացուցչից, այս անգամ՝ դեռ չի դիմել

Փետրվար 24,2012 20:31

Այս տարի էլ Հայաստանում հունական համայնքը ակտիվորեն նախապատրաստվում է ընտրություններին: Aravot.am-ի հետ զրույցում ասաց  հունական համայնքի   ներկայացուցիչ, «Պոնտի» Երեւանի հունական հ/կ նախագահ Նիկոլայիդի Ֆրոնտիկը:  «Մենք իրավունք չունենք քաղաքականությամբ զբաղվելու: Ընտրություններից առաջ էլ ոչինչ չենք խոսում:  ժամանակը գալիս է, լսում ենք քարոզարշավները, հետո մեզ համար որոշում՝ ում ծրագիրն է ավելի մատչելի, նրան էլ ընտրում ենք»,- բացատրեց պարոն Ֆրոնտիկը, իսկ ավելի ուշ անկեղծացավ, թե նախորդ ընտրություններին  ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը անձամբ էր իրեն զանգել ու ՀՀԿ-ի օգտին ձայներ խնդրել.«Բա ոնց, ընտրություններից մի քիչ առաջ զանգում են: Ինձ իրենց  կուսակցություն էին հրավիրել, բայց այս անգամ դեռ չեն զանգել: Ամեն մեկին չենք կարող ստիպել, բայց հնարավորության  սահմաններում օգնում ենք: Կզանգեն, կասեն կհանդիպենք, կորոշենք ինչքան մարդու կարող ենք` կասենք»: Պարոն Ֆրոնտիկի խոսքերով, Հայաստանում հունական համայնքը գնալով փոքրանում է,  վերջին տվյալներով 615 ընտանիք է մնացել.«Բայց խառն ամուսնություններով ընտանիքներ են: Քչանում ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

Tags Հրազդան, , ընտրությունները, Սասուն Միքայելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829