Լրահոս
Օրվա լրահոսը

«Խզարեցիր». Գարիկ Պապոյանը՝ «Հայ սուպերսթարի» մասնակցին

Փետրվար 24,2012 17:26

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ սուպերսթար» նախագծի 3-րդ գալա համերգին հնչեցին 1960-1970-ական թվականների սիրված երգերը՝ համապատասխան մթնոլորտով ու հանդերձանքով: Դա արժանացավ ժյուրիի եւ բոլորի համակրանքին:

«Ով սիրուն, սիրուն», «Կարուսել», «Դու հեռացար», «Քեզ հետ, իմ սեր», «Հայկական տանգո», «Ծաղիկներս ու՞մ նվիրեմ»  եւ այլ երգերը հնչեցին 90-ականների սերնդի շուրթերից՝ այլ մատուցմամբ ու գործիքավորմամբ:

Այս անգամ նախագիծը նաեւ հյուր ուներ՝ երգահան Մարտին Ահարոնյանն էր: Նա մասնակիցների կատարումների մասին խոսելիս զուսպ էր, բայց գնահատականները  հիմնականում բարձր էին:

Ժյուրին նախորդ անգամների նման խստությամբ էր վերաբերվում մասնակիցներին, Գարիկ Պապոյանը Արմեն Մարդանյանից պահանջում էր «հավեսով», «ավելի դուխով» կատարում, Ավետ Բարսեղյանն էլ Ռիմա Ֆարսյանին հորդորում էր՝ պետք չեն «բուրատինոյական» ժեստեր: Ժյուրիի անդամների կարծիքով ամենահաջողվածը  Սոնա Ռուբենյանի «Դու հեռացար» երգի կատարումն էր: Լեյլա Սարիբեկյանը  այն գնահատեց  «արտակարգ», Անդրեն ասաց, որ վերջապես Սոնայի կատարմամբ լսեց  հայալեզու երգ, Գարիկ Պապոյանն էլ, թե՝  «խզարեցիր»:

Ժյուրիին  չգոհացրեց ԷլիզաբեթԱդիկյանի «Քեզ հետ, իմ սեր»  երգի նոր գործիքավորումը. Լեյլա Սարիբեկյանը չհուզվեց, չհասկացավ կատարման իմաստը, Ավետն էլ Էլիզաբեթի «նորարությունը» բարձր գնահատեց: Մասնակիցներից Արթուր Մացակյանը  իր ելույթը սկսեց  «ֆիրմային» «Բարեւ Ձեզ»-ով, հետո հաճոյախոսեց՝ «Բոլորդ այսօր գեղեցիկ եք»: Նրա «Հայկական տանգո» երգի կատարումը,  չնայած արժանացավ հանդսատեսի բուռն ընդունելությանը, սակայն ժյուրին բարձր չգնահատեց: Ժյուրիի անդամ  Գարիկ Պապոյանի ձեւակերպմամբ,  լուրջ երգը՝ անլուրջ վերաբերմունքով էր կատարվում: Արաքսյա Ամիրխանյանը  երգեց «Ծաղիկներս ու՞մ  նվիրեմ» երգը, ձեռքի ծաղիկներից մեկն էլ վերջում նվիրեց հաղորդման վարող Արամին: Չնայած նրա լավ ելույթին՝ ժյուրին պահանջեց ավելի լավ կատարում:

Բոլոր մասնակիցները  հուզված էին, շփոթված, բայց ժյուրիի ասածների հանդեպ ուշադիր էին ու  խոստանում էին նկատառումները հաշվի առնել՝ հաջորդ համերգին ավելի լավ «մարզավիճակով» հանդես գալու համար:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829