Օրվա լրահոսը
«Կարգին» Մկոն հակադարձում է ՀՀԿ-ականին (Ձայնագրություն)
«Լիքը ուրիշ գործեր ունենք անելու, ու շատ զբաղված ենք: Շոու սարքելու տեղեր կան, տեղերն էլ գիտենք, այգին հաստատ շոու սարքելու տեղ չէր, որ տղաները գնացել են: Ես Հայաստանում չէի, որ տղաներին միանայի, բայց կիսում եմ նրանց կարծիքը, ծառ կտրելը վատ բան է, ես էլ այստեղ լինեի կգնայի նրանց հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դերասան Մկրտիչ
Ջրային ծննդաբերությունը կարող է վտանգավոր լինել
Մելինեն եվրոպական ամսագրերից ոգեշնչված որոշել էր ծննդաբերել ջրում: «Սակայն երբ բժիշկներից տեղեկացա ջրային ծննդաբերության հնարավոր վտանգների մասին, փոշմանեցի», – ասում է 34-ամյա կինը: Ծննդաբերությունը կանանց համար մեծ փորձություն է թե մտքի, վախերի և թե ցավը հաղթահարելու տեսանկյունից: Ըստ www.babycentre.co.uk կայքի` ջրում ծննդաբերությունն արագ է ընթանում և, կծկումներ առաջացնելու նպատակով, ֆարմակոլոգիական միջամտության կարիք չի զգացվում: Սակայն
Օսկանյանի այդ քայլի հետեւից երեւաց Քոչարյանի գլուխը
Հատված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հետ հարցազրույցից – Պարոն Աբրահամյան, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ–ին անդամակցությունից հետո Լեւոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը շարունակո՞ւմ է ուժի մեջ մնալ, համագործակցության շփման եզրեր գտնելու հնարավորություններ դեռեւս կա՞ն։ – Ինձ թվում է, որ Վարդան Օսկանյանի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը անդամակցելու այդ քայլի հետեւից ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Սլավիկ Ոսկանյանի վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2012 թ. փետրվարի 24-ին ստացել է անանուն ծրար, որը գրասենյակ է բերվել քաղաքացու կողմից, ով խնդրել է այն փոխանցել կազմակերպության նախագահին: Ծրարի մեջ տեղադրված է եղել զեկուցագիր՝ ուղղված ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Ա. Մխոյանին ՔԿՀ բժիշկ Ն. Սարգսյանից, որում վերջինս հայտնում է, որ Սլավիկ Ոսկանյանի զննության արդյունքում հանգել է
« Բութ մատին մատանի կրում են հոմոսեքսուալ աղջիները» կարծիքը սխալ է. Մատի եւ մատանու զորության մասին
«Առօրիայում երբեք նշանակութուն չեմ տվել և չեմ մտածել (բացառությամբ մատնեմատի`ամուսնության մատանու), թե որ մատին է անհրաժեշտ կրել մատանին: Եվ ըստ հարմարության` կրել եմ որպես ինքնատիպ ու գեղեցիկ զարդ», – ասում է 31 ամյա կոսմետոլոգ Լիանա Բարսեղյանը: Պարզվում է, որ յուրաքանչյուր մատին համապատասխանում է մոլորակներից մեկը` իրեն բնորոշ խորհրդավոր նշանակությամբ, ըստ այդմ` կարելի է նաև մարդու
Մարգար Օհանյանը կարծում է, որ Ալիկ Սարգսյանը հիշողության կորուստներ չի ունենա
Այսօր՝ փետրվարի 24-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը։ Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախորդ դատական նիստում ցուցմունք էր տվել Մարգար Օհանյանը, որից հետո դատական նիստը հետաձգվել էր։ Այս պահին մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին ներկայացնում է քրեական գործով ամբաստանյալներ ճանապարհային ոստիկանության
Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Միշել Լեգրանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ մաեստրո Լեգրան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք ժամանակակից երաժշտության զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործությունները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է
Արամոն սարսափում է՝ նայելով ԱԺ նիստերի դահլիճին
Հատված ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամոյի հետ հարցազրույցից: – Նախորդ հարցազրույցի ժամանակ, որ երկու տարի առաջ էր, մի արտահայտություն արեցիր. «Հայաստանը գլոբուսից դուրս է պտտվում»։ Այս երկու տարում ի՞նչ է փոխվել, մենք չե՞նք մերձեցել գլոբուսին։ – Կարծես թե ինչ-որ չափով մտել ենք գլոբուսի մեջ։ Սա ասելուս համար առաջին հերթին հիմք է տալիս այն ստաբիլ
«Անվտանգ համացանց» ծրագիրն ընդլայնվում է Հայաստանի մարզերում
Orange-ը կարևորում է համացանցի ապահով օգտագործումը Այս տարվա փետրվարի 7-ից Orange-ի աջակցությամբ Մեդիակրթության կենտրոն հասարակական կազմակերպությունը մեկնարկեց « Անվտանգ համացանց » լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում մինչ օրս վերապատրաստվել են ավագ դպրոցի 300 դասավանդողներ, իսկ ավելի քան 6000 աշակերտներ, նախատեսված 5000-ի փոխարեն, մասնակցել են բաց դասին: Ծրագրի մեկնարկի օրվանից www.safe.am կայքն ունեցել է ավելի քան 7000 այցելություն, անվտանգ
Տաղավարները Մաշտոցի այգում չտեղադրելու որոշում չի կայացվել (Տեսանյութ)
Քաղաքապետարանում ոչ մի քաղաքաշինության նիստ էլ տեղի չի ունեցել: Այս մասին այսօր «Ա1+»-ի լրագրողին հայտնել է Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման վերջում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանը հայտարարել է, որ քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքաշինության նիստ, որի ընթացքում որոշել են, որ տաղավարները
ՕԵԿ-ում չեն կարողանում կողմնորոշվել անգամ ամենատարրական հարցում
«Օրինաց երկիր» կուսակցության վերագործարկված եւ թարմացված կայքում կա նաեւ այսպիսի բաժին՝ «Ձեզ դո՞ւր է գալիս մեր նոր կայքը»: Հարցման մասնակիցների մեծամասնությունն ամենատարօրինակ պատասխանն է տվել՝ «չգիտեմ»: 182 մարդ կամ մասնակիցների 49,2 տոկոսը չգիտի՝ իրեն դուր գալի՞ս է կայքը, թե՞ ոչ կայքը։ ՕԵԿ-ի կայքը շատ է դուր գալիս 147 հոգու։ Այս պատկերն առավել քան խոսուն է:
«Սերժ Սարգսյանը մեր ընտանիքի բարեկամն է»
Հատված Արմեն Զ. Սարգսյանի հետ հարցազրույցից: – Վարչապետն էր վերջերս ձեզ հյուր. նկարն էնքա՜ն բան էր ասում, որ մի երկու ժամ նայում էի. իրո՞ք այդքան մոտ եք միմյանց։ – Ի՞նչ վերջերս, վարչապետի հետ մտերմությունը եղել է մինչեւ վարչապետ լինելը, մինչեւ Կենտրոնական բանկի նախագահ լինելը։ Նա եղել է մեր ընտանիքի բարեկամը, եղել է մեր
Ընտրակաշառք՝ պետական մակարդակով
Կառավարության երեկվա նիստում ուշագրավ որոշում է ընդունվել. այն մեկ նախադասությամբ կարելի է որակել որոշում՝ ՀՀԿ-ի կողմից պետական մակարդակով բաժանվող ընտրակաշառքի մասին։ Բանն այն է, որ կառավարությունը հավանություն է տվել հարկային ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում է հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձանց ազատել չվճարված գույքահարկից ու հողի հարկից, ինչպես նաեւ՝ հաշվարկված տույժերից եւ տուգանքներից։
Ռոնալդուն ինքն իրեն շքեղ «Լամբորջինի» է նվիրել
Մադրիդի «Ռեալի» աստղը փետրվարի 5-ին իր ծննդյան 27-ամյակը նշել է ընտանեկան նեղ շրջապատում, հավանաբար՝ համեստ: Բայց իր համար գնել է մի շքեղ ավտոմեքենա՝ «Լամբորջինի-Ավենտուրա»՝ վճարելով $450 հազար: Իտալացիները հատուկ Ռոնալդուի համար արտադրել են 700 ձիաուժ հզորությամբ շարժիչով էքսկլյուզիվ ավտոմեքենա՝ վրան նշելով ֆուտբոլիստի անվան սկզբնատառերը եւ մարզաշապիկի թիվը՝ «CR7»: Ռոնալդուն մի ամբողջ ավտոշարասյուն ունի. երկու՝ «Բենթլի»,
Սումգաիթ. Անպատիժ ցեղասպանություն
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանությունը 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը: Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը
Տարածքային կառավարման փոխնախարարը՝ Իջեւանի ավագանու բոյկոտի մասին
Երեկ նշանակված էր Իջեւանի ավագանու հերթական արտահերթ նիստը, որտեղ հերթական անգամ պետք է քննարկվեր քաղաքի 2012թ. բյուջեն հաստատելու հարցը։ Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու անդամները հերթական անգամ չեն ներկայացել նիստին, սա նրանց բոյկոտի թվով հինգերորդ դեպքն է։ Արդյունքում, քաղաքը 2012-ի բյուջե չունի։ Ստեղծված վիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից։
Սահմանադրության անձեռնմխելիությունը Բուզանդի փողոցի նախկին բնակիչների վրա չէ՞ր տարածվում
ՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի։ Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի։ Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով- բանով մարդկանց դուրս էին շպրտում
Մոտեցող ժամանակի ճայթյունը
Հանրապետություն կուսակցության հայտարարությունը, թե միայն Արամ Զավենի Սարգսյանը կուսակցությունը կներկայացնի Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակում, կարելի է ասել, ամպրոպի էֆեկտ ունի թե՛ քաղաքական դաշտում, թե՛ նաև մասնավորապես Հայ ազգային կոնգրեսում: Բայց, անշուշտ, այդ ամպրոպը ամենևին էլ խաղաղ երկնքում չէր, քանի որ Կոնգրեսն ինքը խոստովանում էր, որ համամասնական ցուցակ կազմելը բավական բարդ գործընթաց է լինելու 18
Գիզիրյանը 1,5 տարի է՝ ոչ մեկին չի ճնշում
Հատված Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ հարցազրույցից: – Մյուս մարզպետները ճնշումներ, վարչական ռեսուրսներ գործադրելով՝ հազիվ են կարողանում բավարար ձայներ ապահովել իրենց թիմի համար։ Դուք չափից շատ լավատես չե՞ք։ Ասենք, մյուսների օրինակին չե՞ք պատրաստվում հետեւել՝ ընտրակաշառք բաժանել եւ այլն։ – Ինձ պրովոկացիոն հարցեր մի տուր, ես չգիտեմ ով ա ում ճնշում, ես ճնշելուց շուտվանից անցել եմ,
Ո՞վ է տերը
Այլեւս պարզ է, որ Աժ մտնելու ցանկություն ունեցող օլիգարխների մեծ մասն իրենց թեկնածությունն առաջադրելու են մեծամասնական ընտրակարգով: Ոմանք անպայման ընդգրկված կլինեն նաեւ իշխող կուսակցությունների համամասնական ցուցակներում: Հայտարարելով, թե հնարավոր չէ արգելել այդ մարդկանց առաջադրումը մեծամասնականով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստացի քարտ բլանշ տվեց թե՛ օլիգարխներին, թե՛ նրանց պաշտպանող քաղաքական ուժերին: Հիմա հարց է առաջանում` այդ
Սեռական փոքրամասնությունները Մոուրինիոյին պատասխանատվության են կանչում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական սկանդալային պատմության մեջ է ընկել: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղի նախորդ օրը «Լուժնիկիում» մարզման ժամանակ նա հանդիպումը սպասարկող մրցավարների հասցեին այնպիսի արտահայտություն է արել, որն իսպաներենից թարգմանաբար, մեղմ ասած, նշանակում է «սեռական փոքրամասնություններ»: Ձայնագրությունն ընկել է Անգլիայի ԶԼՄ-ների ձեռքը եւ լրագրողները արվամոլների ու միասեռականների
Մի նսեմացրեք պայքարը
Վերջին շաբաթը Երեւանն ապրում ու շնչում էր Մաշտոցի պուրակով։ Զարմանալի է, որ կային մարդիկ, ովքեր ոչ միայն չէին հիանում հանրային տարածքը պաշտպանելու ելած երիտասարդների պայքարով, այլեւ դրա մեջ խոցելի բաներ էին փնտրում։ Ասենք՝ ասում էին, որ նրանք իրենց ստացած գրանտներն են արդարացնում։ Կամ՝ փորձում էին նսեմացնել այդ պայքարը, քանի որ այն ուղղված չէ վարչախմբի դեմ
Ձյուդոիստը զրկվել է օլիմպիադա մեկնելու իրավունքից՝ ատամի մածուկ գողանալու համար
Իսրայելի ձյուդոյի ֆեդերացիան Սոսո Պալելաշվիլուն զրկել է Դյուսելդորֆում ընթացած օլիմպիական վարկանիշային մրցմանը մասնակցելու իրավունքից: Մարզիկը Դյուսելդորֆի խանութներից մեկում փորձել է ատամի մածուկ գողանալ: Պալելաշվիլուն խանութի աշխատակիցները կանգնեցրել են ելքի մոտ եւ նրա գրպանից հանել «գողոնը»: Իսրայելի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը պահանջել է մարզիկին անհապաղ հետ ուղարկել Իսրայել եւ խոստացել նրան ենթարկել կարգապահական պատժի: «Մաարիվ» թերթին տված
Փակ է Ապարանի տարածաշրջանի Երնջատապ գյուղի ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջատապ գյուղի ավտոճանապարհը: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է նաև Սելիմի լեռնանցքը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների
Գայլերը կերել են խոզի մերունին
Մեղրու շրջանի Լիճք գյուղում գայլերն ամենօրյա «հյուր» են դարձել: Նրա այցերը գյուղացիներին արդեն անակնկալի չի բերում: «Ա1+»-ի թղթակիցը հաղորդում է՝ «Օրեր առաջ գայլերի զոհ է դարձել գյուղի բնակիչ Արմենի խոզի մերունը»: «Գնացինք՝ տեսանք կենդանուց միայն ոսկորներ է մնացել: 10 օր էր մնացել, որ խոզը ծներ։ Առնվազը 300-400 հազարի վնաս եմ կրել»,-ասել է ագարակատերը: Բնաբանները տեղեկացնում
Ավագանու կարծիքը չեն հարցրել (տեսանյութ)
Հանրային խորհրդում կայացած քննարկման ժամանակ` Մաշտոցի պուրակի հարցով, ներկա էին նաեւ ՀԽ անդամներ եւ միաժամանակ Երեւան քաղաքի ավագանու անդամներ Աստղիկ Գեւորգյանն ու Դերենիկ Դումանյանը: Երբ նրանցից հետաքրքրվեցին, թե եղե՞լ են արդյոք ավագանու քննարկումներ կրպակները Մաշտոցի այգի տեղափոխելու հարցով, եւ արդյո՞ք ավագանու անդամները որեւէ դեմ բան չե՞ն ասել պուրակի հարցով, պարոն Դումանյանը պատասխանեց, որ ոչ մի
Նա չի ուզում, որ իր անունը հնչի «ջհանգիրյանների եւ հունանյանների» կողքին
Օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հայտարարել էր, թե ՀՀ Ազգային ժողովում 1999 հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով գլխավոր դատապարտյալ Նաիրի Հունանյանը քաղբանտարկյալ է. «Այո՛, նա քաղաքական բանտարկյալ է, ինչպես Նելսոն Մանդելան եւ Օջալանը, որովհետեւ իրականացվածը հեղաշրջման փորձ էր»: Aravot.am-ի հետ զրույցում «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանն ասաց, թե այս
Սիրունյանը կառաջադրվի Արաբկիր համայնքում
«Ես առաջիկա ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու իմ որոշումը միանշանակ կայացրել եմ ու առաջադրվելու եմ Արաբկիր համայնքում»,- երեկ ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ արդյոք իր առաջադրման վերաբերյալ վերջնական որոշում կայացրե՞լ է, ասաց նախկին քաղբանտարկյալ, անկուսակցական Սուրեն Սիրունյանը՝ հավելելով, թե վերջնականապես որոշված չէ միայն մեկ բան՝ համայնքի երկու ընտրատարածքներից որո՞ւմ է առաջադրվելու: «Սպասում եմ, տեսնեմ այդ երկու
ՀԱԿ-ի համամասնական ցուցակն ուրվագծված է, եթե ոչ՝ պատրաստ
Հայ ազգային կոնգրեսում շարունակում են քննարկել համամասնական ցուցակի ձեւավորման հարցը: Մինչեւ այսօր այն գրեթե ավարտուն տեսք էր ստացել, բայց, ինչպես փոխանցում են Կոնգրեսին մոտ կանգնած aravot.am-ի աղբյուրները, այդ ցուցակը, թերեւս, վերստին խմբագրելու անհրաժեշտություն կառաջանա, որովհետեւ մասնավորապես «Հանրապետություն» կուսակցությունը, իր տարածած հայտարարության համաձայն, հրաժարվել է, բացի իր առաջնորդ Արամ Սարգսյանից, որեւէ այլ թեկնածուով ներկայացված լինել: Մեր


















































