Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական փոքրամասնությունները Մոուրինիոյին պատասխանատվության են կանչում

Փետրվար 24,2012 10:34 Share

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական սկանդալային պատմության մեջ է ընկել:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղի նախորդ օրը «Լուժնիկիում» մարզման ժամանակ նա հանդիպումը սպասարկող մրցավարների հասցեին այնպիսի արտահայտություն է արել, որն իսպաներենից թարգմանաբար, մեղմ ասած, նշանակում է «սեռական փոքրամասնություններ»:
Ձայնագրությունն ընկել է Անգլիայի ԶԼՄ-ների ձեռքը եւ լրագրողները արվամոլների ու միասեռականների եվրոպական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Լուիզա Էնտելֆիլդից մեկնաբանություն ստանալու առիթը բաց չեն թողել: «Նման պահվածքն անհանդուրժելի է: ՈՒԵՖԱ-ն պետք է ինչ-որ ձեւով արձագանքի: Հուսով եմ, որ հոմոֆոբիայի համար պետք է պատժել նույնքան խիստ, որքան ռասիզմի դրսեւորման դեպքում», – ասել է Էնգելֆիլդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել