Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգին» Մկոն հակադարձում է ՀՀԿ-ականին (Ձայնագրություն)

Փետրվար 24,2012 12:42

«Լիքը ուրիշ գործեր ունենք անելու, ու շատ զբաղված ենք: Շոու սարքելու տեղեր կան, տեղերն էլ գիտենք, այգին հաստատ շոու սարքելու տեղ չէր, որ տղաները գնացել են: Ես Հայաստանում չէի, որ տղաներին միանայի, բայց կիսում եմ նրանց կարծիքը, ծառ կտրելը վատ բան է, ես էլ այստեղ լինեի կգնայի նրանց հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) ՝ մեկնաբանելով ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանի այն տեսակետը, թե Մաշտոցի այգում բնապահպանների ակցիային միացած դերասանները գնացել էին շոու սարքելու:

Ինչ վերաբերում է Մենուա Հարությունյանի հետեւյալ հայտարարությանը. «Երեկ տեսա այնտեղ դերասաններ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ էլ կային: Ու խնդիրն այն է, որ մենք տանը մեր հեռուստաալիքները փոխում ենք, որ այդ շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների կատակները մեր երեխաները չտեսնեն, բայց այսօր նրանք եկել ու ուսուցողական տոնով բաներ են խոսում՝ մեր երկիրը , մեր քաղաքը: Իրենց տված վնասն ավելի մեծ է մեր երկրին, քան՝ նույնիսկ այգում այդ երկու ծառերը կտրեն»՝ Մկրտիչ Արզումանյանն ասաց. «Չգիտեմ՝ ով է ասել, կապ էլ չունի՝ ով է ասել, սխալ են ասել, մեղմ ասած, որովհետեւ հումորը երբեք երկրին վնաս չի կարող հասցնել, իսկ ծառ կտրելը կարող է, որովհետեւ օդ չկա շնչելու, եւ ծառերի բազմազանությամբ չենք առանձնանում մյուս երկրներից, որ չմտածենք ու անտարբեր մնանք: Երեւի ուրիշ բան չեն ունեցել ասելու, դա են ասել: Չեմ գտնում, որ առողջ միտք է արտահայտված»:

Նա չբացառեց, թե հնարավոր է, որ առաջիկայում եւս բնապահպաններին միանան. «Հիմա չեմ կարող ասել, մեզ մոտ նոր փուլ է սկսվում, եթե ժամանակը ների ու եթե լիովին կիսենք նրանց նպատակներն ու համոզմունքները, կմիանանք: Նորից եմ կրկնում շոու անելու լիքը տեղեր կան, ու մենք այդ տեղերը գիտենք»: VOICE006

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829