Օրվա լրահոսը

«Եթե ուզում եք տեսնել, թե ով է քարոզչության հետեւում կանգնած, տեսեք առաջին տեղերում ովքեր են». Ռուստամյանը՝ Ադիբեկյանի հարցումների մասին

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի երեկվա գնահատականները, թե այս պահին ՀՅԴ-ն կհավաքի ընդամենը 2,5 % ձայն, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ոչ միայն սրտին մոտ չի ընդունել, այլեւ բացարձակ չի էլ հետաքրքրվել՝ իմանալու դրանք. «Ես վաղուց արդեն այդ հարցումներին ոչ միայն լուրջ չեմ վերաբերում, այլ նաեւ անտեսում եմ: Հայաստանում նորմալ հարցում անելն անհնարին է: Այդպիսի

«Հանրապետությունում» նեղացած չեն

«Հանրապետություն» կուսակցությունում այսօր տեղի էր ունենում քաղխորհրդի նիստ: Aravot.am-ի ունեցած տեղեկություններով  կուսակցության քաղխորհրդի անդամները քննարկել են Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում իրենց ներկայությունը բացառելու, ինչպես նաեւ մեծամասնական կարգով ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու հարցերը: Պատճառն, իբրեւ այն է, որ կուսակցության այն անդամները, ովքեր ընդգրկվել են  ՀԱԿ համամասնական ցուցակում, տեղ են զբաղեցրել բավականին հետին հորիզոնականներում, ինչն էլ առաջ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները դիտարկում է որպես սահմանադրական կարգը վերականգնելու իրավական հնարավորություն: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալական, ֆինանսատնտեսական, բարոյահոգեբանական, մշակութաբանական խնդիրները, ժողովրդագրական օրեցօր սրվող իրավիճակը` մենք խորհրդարանական ընտրությունները համարում ենք հասարակության բոլոր խավերի հնարավորինս մեծ ընդգրկումով իշխանափոխության միջոց: Եվ քանի որ պատգամավորական մանդատների ձեռքբերումից առավել կարևորում ենք համակարգային իրական

ՊՆ մամուլի քարտուղար. «Պատասխա՛ն եք տալու»

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը փետրվարի 23-ին հակառակորդի դիպուկահարի գնդակից ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի զոհվելու կապակցությամբ Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետևանքով փետրվարի 23-ին զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, և Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել

«Ժառանգությունը» զգուշացնում է ՀՌԱՀ-ին

«Ժառանգություն» կուսակցությունը մարզերից ստացել է հավաստի տեղեկություններ, որ խորհրդարանական մոտալուտ քարոզարշավի ժամանակ ՀՀ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ավելին` տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել: «Ժառանգությունը» զգուշացնում է ՀՌԱՀ-ին, որ կուսակցությունը ոչ միայն արձանագրելու է քաղաքական ուժերի ներկայացուցիչների ազատ խոսքը,

Սահմանին զինվոր է զոհվել

Ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը (ծնված` 1992թ.): Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Ալբերտ Ադիբեկյանի հարազատներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության

Կոտրվել է հայ ձյուդոիստի կողոսկրը

 Դյուսելդորֆում անցկացված ձյուդոյի օլիմպիական վարկանիշային «Գրան Պրի» մրցաշարում երկրորդ գոտեմարտում կոտրվել է Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արմեն Նազարյանի կողոսկրը, որի պատճառով նա չի մասնակցելու վարկանիշային հաջորդ երկու մրցաշարերին եւ վերադառնում է Երեւան: Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի փոխանցմամբ, կարելի է ասել, որ, չնայած դրան, թե Արմենը եւ թե մեր մյուս առաջատար ձյուդոիստը` 60 կգ

Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան և Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի, ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան և Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները: Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ անցանելի է: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման

Սկզբում՝ ընդունելություն, հետո՝ համագումար

«Հայաստանի Հանրապետության՝ Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելու 20-ամյակի կապակցությամբ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը պատիվ ունի Ձեզ հրավիրելու տոնական ընդունելության»,- այս օրերին շատ հասարակական եւ քաղաքական գործիչները են ստանում նման հրավերներ: Տոնական ընդունելության մասին հիշատակումից հետո՝ միայն վերջում նշվում է, որ ընդունելությանը կհետեւի «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարի պաշտոնական բացումը: Ընդ որում՝ այս հրավիրատոմսի հայերեն տարբերակի եւ անգլերենի միջեւ կան

Երևանի քաղաքապետը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ

 Համատեղ համագործակցության հարցեր և ծրագրեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում աջակցության համար՝ Տարոն Մարգարյանը  կարևորել է  ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ առանձնացնելով Երևանի Մետրոյի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքը: «Ես տեղեկացված եմ, որ բանկը հետաքրքրված է քաղաքապետարանի հետ համագործակցել նաև այլ ոլորտներում:

Օսկանյանը մինչ հայտարարելը հանդիպել էր ԲՀԿ առաջնորդի հետ

Անցած տարի փետրվարին ստորագրված Կոալիցիոն հուշագրի գործողության դադարեցման վերաբերյալ օրերս ԲՀԿ նորաթուխ անդամ Վարդան Օսկանյանի հայտարարության կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համակարգող Վլադիմիր Կարապետյանից։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ անցած տարվա փետրվարին ՀՀԿ կողմից ԲՀԿ-ին պարտադրված հուշագիրը այլեւս ուժի մեջ չէ: «Հանրապետական կուսակցությունը կաթվածահար վիճակում է: Հայաստանի յուրաքանչյուր հանրապետականի

«Հայոց արծիվների» երթ-հանրահավաքն արտոնվել է

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 20.02.2012թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել <<Հայոց Արծիվներ>> հայրենասիրական հասարակական կազմակերպության  նախագահ Խաչիկ Ասրյանի  15.02.2012թ. հ.667 իրազեկումը` ս/թ մարտի 4-ին ժամը 14.00-ից Ազատության հրապարակում հավաք, այնուհետև Թումանյան փողոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Երևանի քաղաքապետարան

Գեղեցկությունը միայն գաղափար է

«Երբ 12-13 տարեկան էի, անհանգստանում էի իմ արտաքին տեսքի համար` փորձելով ամեն գնով  փոխել այն: Սակայն գնալով վիճակս էլ ավելի էր վատանում. շրջապատիս հետ խզվում էին կապերը և այլևս լեզու չէի գտնում մարդկանց հետ», – պատմում է Աննան: Մանեն էլ հիշում է, որ իր ծնողները հազիվ էին փրկել իր կյանքը`«գեղեցկությանը» զոհ գնալու համախտանիշից: «Նիհար էի,

ՀԱԿ հանրահավաքն արտոնվել է

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.02.2012թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել <<Հայոց Համազգային շարժում>> կուսակցության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանի 20.02.2012թ. հ.Ա-190 իրազեկումը` ս/թ. մարտի 1-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք, հավաքի ընթացքում՝ ժ.20.00-ից Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոց – Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածք – Իտալիայի փողոց – Վ. Սարգսյան փողոց –

ՀՅԴ հանրահավաքն արտոնվել է

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.02.2012թ. որոշմամբ ի գիտություն է ըհնդունվել Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանի 20.02.2012թ. հ. 0102 իրազեկումը` ս/թ. փետրվարի 28-ին ժամը 14.00-16.30 ԱԺ-ի մուտքերին հարակից Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի ոչ երթևեկելի հատվածում հավաք անցկացնելու վերաբերյալ: Երևանի քաղաքապետարան

Ռուսաստանում կայացած հավաք-մրցույթին 6 երկրների շարքում հայ պատանիները պատվով են ներկայացրել Հայաստանը

ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 11-22-ը անցկացվել է «Երիտասարդ հայրենասերների» հավաք-մրցույթը, որին մասնակցել են նա¨ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Միջոցառումը, որի կազմակերպիչը ՌԴ ՆԳ նախարարությունն է, անցկացվում է ՌԴ նախագահի «Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության» ծրագրի շրջանակներում: Հավաքներին մասնակցել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի ¨ Հայաստանի ներքին գործերի, զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական

Երեխայի հոգեկան վիճակը կարող է պայմանավորված լինել դայակի ընտրությունից

Երեխայի կյանքում ճակատագրական նշանակություն ունի դայակի ընտրությունը: Հոգեբան  Անահիտ Գալստյանն ասում է.  «Յուրաքանչյուր  ծնողի  համար շատ  կարևոր և պատասախանատու  քայլ  է դայակի ընտրությունը,  քանի  որ  ծնողը  նրա  դաստիարակությանը և խնամքին  է վստահում  իր երեխային, ով  այդ  ընտանիքի համար  մի  ամբողջ  աշխարհ  է, ում երջանկությունից  կախված  է  նաև  այդ ընտանիքի  երջանկությունը»: Հոգեբանի   խոսքով ՝ հայ  ծնողները 

Արմեն Ռուստամյանը`բանակում գողական օրենքների եւ սպանությունների մասին

Այսօր Սովետական բանակի օրն է: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն Aravot.am-ի զրույցում խոսելով այսօրվա մեր բանակի մասին՝ ասաց, որ բանակի հիմքն ամուր է, որովհետեւ ժողովուրդն է այն ստեղծել. «Երբ ժողովուրդն է ձեռք բերում, ուրեմն իրենն է, հենց ուրիշ խմբեր են մի բան ձեռք բերում, դա իրենց է ծառայելու: Նույնը նաեւ իշխանություններն են, եթե

Ոստիկանը ճմռթեց սպանված զինվորի նկարը (Տեսանյութ)

Ոստիկանը կոպիտ հրել է խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին, եւ նրա ձեռքից խլել որդու լուսանկարը, ճմրթել ու գետնին է շպրտել։ Ոստիկանը բանակում սպանված, իսկ պաշտոնական վարկածով՝ ինքնասպանություն գործած զինվորի մոր հետ այդպես է վարվել միայն այն բանի համար, որ նա անցել է փողոցն ու կանգնել նախագահական նստավայրի դարպասների մոտ եւ

«Կարմիր» եւ ներկայիս բանակները. Տարբերությունները եւ բարդությունները

«Եթե չլիներ բանակը, այն էլ՛ ռուսական, գուցե շատ բան իմ կյանքում  անհաղթահարելի թվար: Բանակը կոփում է մարդուն. շատ դժվարություններ են եղել, միայն այն, որ ծառայում ես օտար հողի վրա ինքնին բարդ է»,-ասում է մասնագիտությամբ ռեժիսոր Արտյոմ Պետրոսյանը, ով շուրջ 30 տարի առաջ ծառայություն էր անցել Ռուսաստանի Կալուգա մարզում: 1918 թվականի փետրվարի 23-ին Վլադիմիր Իլյիչ Լենինի

«Մինչեւ տեղափոխման թույլտվություն ստանում են` զինվորը մահանում է» (Տեսանյութ)

Այսօր «Բանակն իրականում» նախաձեռնությունը «Մի դակիր, որ չդակվես», «Ոչ բռնություններին եւ սպանություններին բանակում», «Ինքնասպանությունների անարդարադատություն» եւ այլ բովանդակության պաստառներով կառավարության շենքի մոտից երթ էր կազմակերպել մինչեւ ՀՀ նախագահի նստավայր: Նրանք նաեւ բանակում զինվորների ֆիզիկական եւ հոգեկան բռնությունների մասին թռուցիկներ էին փորձում բաժանել անցորդներին, սակայն վերջիններս հիմնականում չէին վերցնում: Ակտիվիստները դրանից չէին հիասթափվում` ասելով, որ «հայի

Գագիկ Բեգլարյանը չի մեկնաբանում

Աբովյան փողոցից ապամոնտաժված եւ Մաշտոցի պուրակում հանգրվանելիք կրպակների եւ այդ առիթով պուրակում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական մեկնաբանությունների  շուրջ տեսակետ հայտնելու խնդրանքով Aravot.am-ը դիմեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Հիշեցնենք, որ Աբովյան փողոցը «մաքրելը» հենց պարոն Բեգլարյանի նախընտրական ծրագրի դրույթ էր, որի իրականացումը բաժին հասավ արդեն Տարոն Մարգարյանին: Ի դեպ, կրպակատերերից մեկն էլ ՝

Վերջին զանգի փորձերը սկսել են 4 ամիս առաջ

Փետրվարի 1-ից Նոյեմբերյան քաղաքի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների աշակերտները սկսել են դպրոցական «վերջին զանգի» փորձերը: Փաստորեն տոնական միջոցառումից շուրջ 4 ամիս առաջ, ինչպես թատրոնում, բեմական փորձեր են ընթանում: Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշակերտները շաբաթական երկու օր հավաքվում են աշակերտներից մեկի ծնողի ղեկավարած հիմնարկի հարկի ներքո եւ «մշակում» մայիսի վերջին կայանալիք հանդեսին ներկայացվելիք երգը, պարը, ասմունքը: Նրանց

ԲՀԿ-ի հովանու տակ եւ առանց քաղաքականության

Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությունը, որը մեծ շուքով հիմնադրվեց 2011-ի աշնանը, որին անդամակցում են 270-ից ավելի հայաստանյան եւ 70-ից ավելի ռուսաստանյան կազմակերպություններ եւ որը նախագահում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, վերջերս համալրվել է եւս մեկ՝ բավականին  էական դիրք եւ նշանակություն ունեցող կազմակերպությամբ՝ ՌԴ երկաթուղայինների արհմիություն արհեստակցական միությամբ: Աշխարհի ամենամեծ երկաթուղային գիծը կառավարող այս կազմակերպությունում աշխատում է

Նոր աղա՞նդ

«Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը, որին իր արտաքինով, հռետորաբանությամբ, ժեստերով ու արիականության մասին հայտարարություններով նմանեցնում են Ադոլֆ Հիտլերին, օրերս հարցազրույց է տվել «Սլաքին»   ու հայտնել, որ իր պաշտամունքը Սերժ Սարգսյանն է եւ այդ պաշտամունքը գալիս է դեռեւս 90-ականներից: Նա նաեւ հայտարարել է, որ հանրապետությունում ավելի քան 200 գրասենյակ են հիմնել: Քանի որ Սերժ

Գյուղապետարանի աշխատակազմը` վագոն-տնակի մի սենյակում

Վրաստանին սահմանակից Դեղձավանի համայնքապետարանը տեղավորված է  փոքր վագոն-տնակում: Համայնքի ղեկավար Ռոբերտ Հովհաննիսյանն ասաց, որ վագոն-տնակում գտնվող իր աշխատասենյակը տրամադրել է գյուղի բուժկետին: «Հիմա վագոնի փոքրիկ մի սենյակում, գյուղապետարանի աշխատակիցներով, 6-7 հոգով ենք նստում, օդը չի հերիքում», –դժգոհեց գյուղապետը: Խոսք անգամ չի կարող լինել այս պայմաններում համայնքի բնակիչներին նորմալ սպասարկելու մասին: Հավելենք, որ 396 բնակիչ ունեցող

Զորամասում գիշերային տեսակցությունն ավարտվեց կրակոցով եւ ազատազրկմամբ

Հարություն Կարենի Վարդանյանը «Վերնիսաժ« սրճարանից, ոգելից խմիչք օգտագործած վիճակով զանգում է ընկերոջը՝ Արթուր Մխիթարյանին: Նա խնդրում է ընկերոջը հանդիպել իրեն: Արթուրը միայնակ չի գալիս սրճարան, այլ ընկերների՝ Էրիկ Խաչատրյանի եւ Յուրիկ Ենոքյանի հետ: Վարդանյանը, քանի որ խմած էր, խնդրում է, որ տղաներից ինչ-որ մեկը վարի իր «Վազ 21-21» 25 ՏՕ 098 պետհամարանիշի ավտոմեքենան: Արթուրը վարում

Գալուստ Սահակյանի մտածածը հաճախ հակասում է ՀՀԿ-ին

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն «Ազդակ» ակումբում այն հարցին՝ ով կլինի ՀՀ վարչապետը խորհրդարանական ընտրություններից հետո և, եթե իրեն առաջարկեն այդ պաշտոնը՝ կհամաձայնի՞, թե՞ ոչ, պատասխանեց. «Երբ ինձ առաջարկվի, երկու հարց կուղղեմ: Նախ՝ ի՞նչ խնդիրներ է դրվում իմ վրա եւ ինչ գործիքներով պետք է խնդիրները լուծենք»: Մյուս հարցի կապակցությամբ, թե սոցհարցումների ժամանակ որպես քարոզիչ Գալուստ Սահակյանի

Որտե՞ղ է Հովիկ Աբրահամյանը

«Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ , ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն առավոտից երեկո գտնվում է ՀՀԿ գրասենյակում, որը կուսակցության կենտրոնական շտաբն է: Նա նաև հավելեց. «Շատ ուրախ եմ, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կարոտ կա»: Այն հարցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե հանրապետականները բաժանվել են երկու

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728