Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետությունում» նեղացած չեն

Փետրվար 23,2012 19:21

«Հանրապետություն» կուսակցությունում այսօր տեղի էր ունենում քաղխորհրդի նիստ: Aravot.am-ի ունեցած տեղեկություններով  կուսակցության քաղխորհրդի անդամները քննարկել են Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում իրենց ներկայությունը բացառելու, ինչպես նաեւ մեծամասնական կարգով ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու հարցերը: Պատճառն, իբրեւ այն է, որ կուսակցության այն անդամները, ովքեր ընդգրկվել են  ՀԱԿ համամասնական ցուցակում, տեղ են զբաղեցրել բավականին հետին հորիզոնականներում, ինչն էլ առաջ է բերել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամների դժգոհությունը:

Այս առիթով մեկնաբանություններ խնդրեցինք կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից: Վերջինս ասաց. «Այդ լուրից իրականությանը համապատասխանում է միայն այն, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը քննարկում է առաջիկա ԱԺ ընտրություններում կուսակցության մասնակցության քանակի, ձեւի տարբերակները: Մնացած բոլոր հարցերը զուտ քննարկման փուլում են: Եվ երկրորդ` մենք այս երկրում, մեր երկրում, որեւէ մեկից չենք նեղանում: Ովքեր «Հանրապետություն» կուսակցությունը գիտեն, գիտեն ինձ, ապա գիտեն, որ մենք նեղացող չենք: Մեր երկրում մեզ որեւէ մեկը չի կարող նեղացնել: Մանավանդ, որ ՀԱԿ-ում դեռեւս քննարկվում է ցուցակի ձեւավորվման սկզբունքները, հետեւաբար բաշխումներ եւ նեղացվածություններ չեն կարող լինել, քանի որ մենք էլ չգիտենք, թե որ տեղերում ենք»:

Մեր զրուցից քիչ անց «Հանրապետությունն» այնուհադերձ հայտարարություն տարածեց: Այդ առիթով էլ Արամ Զավենիչը հավելեց. «Մեր այս քայլն ապացույցն է նրա, որ ՀԱԿ-ը չի մասնակցում ընտրություններին լոկ մանդատի համար, քանի որ հասարակության մեջ նման խոսակցություններ կան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

TAGS-

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել