Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի հովանու տակ եւ առանց քաղաքականության

Փետրվար 23,2012 15:42

Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությունը, որը մեծ շուքով հիմնադրվեց 2011-ի աշնանը, որին անդամակցում են 270-ից ավելի հայաստանյան եւ 70-ից ավելի ռուսաստանյան կազմակերպություններ եւ որը նախագահում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, վերջերս համալրվել է եւս մեկ՝ բավականին  էական դիրք եւ նշանակություն ունեցող կազմակերպությամբ՝ ՌԴ երկաթուղայինների արհմիություն արհեստակցական միությամբ:

Աշխարհի ամենամեծ երկաթուղային գիծը կառավարող այս կազմակերպությունում աշխատում է շուրջ մեկ միլիոն 700 հազար մարդ, ովքեր սույն արհմիության անդամներ են: Հայաստանում գտնվող այս կազմակերպության պատվիրակներն արժանացել են նաեւ Գագիկ Ծառուկյանի ընդունելությանը՝ փոխհամագործակցության հուշագրեր են ստորագրել, համատեղ միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու պայմանավորվածություններ ձեռք բերել:

Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների  միության համակարգող, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան  Ուրիխանյանից հետաքրքրվեցինք՝ առաջիկա ընտրություններից առաջ ՌԴ-ի հետ կապերի այս սերտացումը ի՞նչ ենթատեքստ ունի, մանավանդ որ, ՌԴ երկաթուղայինների արհմիությունը սովորական եւ հերթական հասարակական կառույց չէ: Նկատենք, որ հայաստանյան երկաթուղին կոնսենսիոն կառավարման է հանձնված հենց «Ռուսաստանի երկաթ-գիծ» ընկերությանը: Տիգրան Ուրիխանյանը նկատեց. «Դեռ միության ստեղծման ժամանակ մենք հայտարարել ենք, որ այս միության ստեղծումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: Ավելի ճիշտ՝ ունի այնքանով, որքանով որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները արտաքին քաղաքական հարաբերությունների համատեքստում են: Ներքաղաքական որեւէ խնդիր չի դրվել, հ/կ-ների հետ որեւէ քննարկում անգամ չի արվել եւ չի էլ լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829