Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետարանի աշխատակազմը` վագոն-տնակի մի սենյակում

Փետրվար 23,2012 15:36

Վրաստանին սահմանակից Դեղձավանի համայնքապետարանը տեղավորված է  փոքր վագոն-տնակում: Համայնքի ղեկավար Ռոբերտ Հովհաննիսյանն ասաց, որ վագոն-տնակում գտնվող իր աշխատասենյակը տրամադրել է գյուղի բուժկետին:

«Հիմա վագոնի փոքրիկ մի սենյակում, գյուղապետարանի աշխատակիցներով, 6-7 հոգով ենք նստում, օդը չի հերիքում», –դժգոհեց գյուղապետը: Խոսք անգամ չի կարող լինել այս պայմաններում համայնքի բնակիչներին նորմալ սպասարկելու մասին: Հավելենք, որ 396 բնակիչ ունեցող Դեղձավանը նաեւ մշակույթի տուն կամ ակումբ չունի:  Փոքր համայնքը ֆինանսներ չունի համայնքապետարանի շենք կառուցելու համար: Դեղձավանի այս տարվա բյուջեն 6 միլիոն 400 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 3,5 միլիոն դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829