Օրվա լրահոսը
Չիսորան Կլիչկոյի հետ մարտի համար վաստակել է 450 հազար անգլիական ֆունտ
Դա համերժեք է $ 713 հազարին: Վաստակած գումարի մեջ մտնում են, այսպես կոչված, երաշխավորված հոնորարը, որ վճարելու է Կլիչկոյի ընկերությունը, մարտի հեռարձակման իրավունքը անգլիական «Sky Sport» հեռուստաընկերությանը վաճառելուց ստացվելիք տոկոսը, որը մարտը հեռարձակում էր «pay-per-view» (վճարիր եւ նայիր) ձեւաչափով: Սակայն Չիսորան պարտավոր է վաստակած գումարից $50 հազար տուգանք վճարել WBC-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչո՞ւ են Իջեւանի ավագանու որոշ անդամներ բոյկոտում նիստերը
«Հայացք֊ը» փորձեց ավագանու անպարտաճանաչ անդամներից ճշտել, թե որն է նիստերին չմասնակցելու պատճառը։ Ավագանու անդամ Նարինե Գրիգորյանը պարզապես հայտարարեց՝ «Ես ձեր հարցին չեմ պատասխանի», եւ անջատեց հեռախոսը։ Կարեն Ներսիսյանը պատճառաբանեց, թե քաղաքում չէ եւ չի կարող պատասխանել մեր հարցերին։ Գարիկ Սուքոյանն էլ ասաց, որ արդեն մեկ շաբաթ է՝ հիվանդանոցում է, կինը հիվանդ է, այդ պատճառով էլ
ՔԿՀ հասարակական դիտորդների խմբի հայտարարությունը` Միքայել Դանիելյանի անհիմն հայտարարության վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Դիտորդական Խումբ) ստիպված է անդրադառնալ 2012 թվականի փետրվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ` Միքայել Դանիելյանի այն հայտարարությանը, թե իբր Դիտորդական Խումբն իր զեկույցներում օգտագործել` copy paste է արել Հելսինկյան Ասոցիացիայի զեկույցները: Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ` Միքայել Դանիելյանի կողմից նմանատիպ հայտարարություն արվել էր
Խայտառակ գովազդային հոլովակ` 6 խախտումներով (Տեսանյութ)
-3-րդ անգամ եմ ասում, տղա’, ցա’ծ իջիր սեղանից: –Թե չէ ի՞նչ, էէէէ~, էս չգիտե՞ս ում տղեն ենք: Դպրոցում ուսուցչի եւ աշակերտի այս «հաճելի» երկխոսությունից հետո, տեսնելով, որ դպրոցական սեղանի վրա «պպզած», ծամոնով ճտտացնող լպիրշ տղային չի կարողանում կարգի բերել, ուսուցիչը պտտվում է ու մի ուժգին հարված հասցնում նրան` գցելով գետնին: Իսկ աշակերտը, «հեսա դու քո
Գալուստ Սահակյանն անթերի է եւ թերություններով լի
«Ո՞ւմ կցանկանայիք տեսնել նոր խորհրդարանում». «Ժամանակի» հարցին պատասխանում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Կցանկանայի գարնանը ձեւավորվելիք խորհրդարանում տեսնել Գալուստ Սահակյանին: Արժանիքները. Անթերի է: Թերությունները. Թերություններով լի է»:
Կառավարությունն անդրադարձավ ԱԺ-ից հետ կանչված օրենքի նախագծին
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի գրավոր նամակով կառավարություն վերադարձված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը փոփոխություններ է կատարել: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքերով, նախագիծը լիարժեք չէր ու առանձին ներկայացնելու համար կարգավորվածության ամբողջականությունն ապահովված չէր: Նախարարն անդրադառնալով նախագծի վիճահարույց երկու դրույթների՝
Մեկօրյա հացադուլավորը նաեւ սատանիստ է
Երեկ մեզ տեղեկացրին, որ Մաշտոցի պողոտայի պուրակում հացադուլ հայտարարած Բայանդուր Պողոսյանը սատանիստ է։ Մեր թղթակիցը զրուցեց նրա հետ։ «Այո, ես սատանիստ եմ, Աստծո գոյությունը չեմ ճանաչում, բայց սատանայապաշտ չեմ, եւ հետո՝ դա ի՞նչ կապ ունի»,- ասաց Բայանդուրը։ Ճիշտ է ասում տղան, այգու պաշտպանությանը միացել են սատանիստը, կոմունիստը (այդ մասին մեր հարցազրույցում ասել է ՀՀԿ կենտկոմի
Եվրոպան այսպե՞ս է հետեւելու Հայաստանի իշխանության տված խոստումներին՝ ընտրության որակի մասով
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հայտարարում է նաեւ, որ պատրաստվում է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ՝ մայիսին կայանալիք խորհրդարանի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Այսպիսով, պետք է թերեւս արձանագրել, որ 2000 դիտորդ ուղարկելու ընդդիմության հորդորը կամ պահանջը միջազգային կառույցներն անտեսում են։ Ինչ խոսք, բացի ԵԱՀԿ դիտորդներից, դիտորդական առաքելություններ կլինեն նաեւ Եվրամիությունից, Եվրախորհրդից, ԱՄՆ-ից, գուցե նաեւ եվրոպական
Սերգեյ Դանիելյան. «Մենք ընդդիմություն չունենք»
Հատված դերասան Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցից – Քաղաքականությունից Ձեզ հեռու եք պահում, այնուամենայնիվ, ո՞ր կողմ եք ավելի շատ ճգվում՝ դեպի ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն։ – Ոչ էն, ո՛չ էլ էն։ Մենք ընդդիմություն չունենք։ Դա նախկին իշխանությունն է, որն աութսայդեր է, ուզում է էլի վերադառնալ։ Ընդդիմությունն էն է, որ ասում է՝ ես էս ինչին դեմ եմ, լուրջ
Սիլվիո Դանաիլովը սպառնում է դատարանով
Նա պաշտպանում է Ադրբեջանի եւ Բուլղարիայի շահերը: Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) նախագահ Սիլվիո Դանաիլովը, որ շախմատի հավակնորդների մրցամարտը Լոնդոնում անցկացնելու ամենաակտիվ հակառակորդներից է, բուլղարական ԶԼՄ-ներին հայտարարել է, թե այդպիսի արհամարհանք չի հանդուրժի, քանի որ Բուլղարաին եւ Ադրբեջանը, ի տարբերություն Լոնդոնի, համապատասխան հայտը ներկայացրել են ժամանակին: Նրա խոսքերով, իրեն, որպես ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամի, այլ պայմանագրի
Օրերը տեղափոխվել են
Նկատի առնելով, որ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով մարտի 8-ը՝ որպես կանանց տոն, ոչ աշխատանքային է եւ հինգշաբթի օր, մարտի 9-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվելու է մարտի 17՝ շաբաթ օր։ Այդ մասին կառավարության աշխատակազմը կառավարության այսօրվա նիստին ներկայացնելու է որոշման նախագիծ։ Այդպիսով, ՀՀ քաղաքացիները 4 օր անընդմեջ հանգստանալու հնարավորություն կունենան՝ մարտի 8-ին, 9-ին,
Ջուրը կթանկանա
«Երեւան ջուր» («ԵՋ») ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել Երեւանի սպառողների համար խմելու ջրի սակագինը ճշգրտելու հայտ։ Ըստ հայտի՝ ջուրը թանկանալու է մոտ երկու դրամով։ Ներկայումս Երեւանում խմելու ջրի մեկ խորանարդ մետրի սակագինը (ներառյալ ջրահեռացումը) 174 դրամ 6 լումա է։ «ԵՋ»-ն առաջարկում է բարձրացնել մինչեւ 175 դրամ 8 լումա։ Նկատենք, որ «ԵՋ»-ն ֆրանսիական
Վարչապետի եւ Ջուլիկի երկխոսությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախօրեին հանդիպելով արմավիրցիներին, խնդրել է, որ քաղաքացիները հարցերով եւ առաջարկներով հանդես գան, որպեսզի ՀՀԿ-ն այդ առաջարկները ներառի իր նախընտրական ծրագրում։ Սակայն ոչ մի առաջարկ չի հնչել, միայն արմավիրցի Ջուլիկն է, մոտենալով դահլիճում տեղադրված խոսափողին, երկխոսության մեջ մտնել վարչապետի հետ։ Արմավիրի մարզպետը ու այլ պաշտոնյաներ, տեսնելով տիկին Ջուլիկին, միանգամից գցել են գույները։ «Պարո՛ն
ՀԱԿ անդամը ողջունում է բնապահպան երիտասարդներին
Արդեն տասն օրից ավելի է՝ երիտասարդներ ի մի խումբ համառ պայքար է մղում Երեւանի Մաշտոցի պուրակի «բուտիկապատման», բետոնացման եւ յուրացման՝ իշխանությունների որոշման դեմ։ Ողջունում եմ, որ մեզանում կան այդպիսի երիտասարդներ, ովքեր քաղաքացիական արիություն են դրսեւորում եւ անվախ կանգնում ոչնչացնողների ճանապարհին։ Ովքեր կարծես թե չեն ուզում գիտակցել, որ հանրային տարածքների՝ այգիների, պուրակների, ժողովրդին պատկանող ունեցվածքի նկատմամբ
Նրա ճակատին գրված է «Լավանդա»
ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, անսպասելի որոշում է կայացրել։ Նա որոշել է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով չառաջադրել Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում, որտեղից, ըստ լուրերի, կրկին առաջադրվելու է ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը։ Ավելին՝ նա նույնիսկ հրաժարվում է ՕԵԿ համամասնական ցուցակում տեղ զբաղեցնելուց։ – Հնարավո՞ր է առաջիկայում ՕԵԿ-ից հիասթափված դուրս գաք, ինչպես
Սկսվել է ժողովրդի ուղեղների լվացման հերթական փուլը
Նորից արթնացան իշխանական սոցիոլոգներն ու քաղաքագետները։ Սկսվել է ժողովրդի ուղեղների լվացման հերթական փուլը։ Ամենաակտիվն անշուշտ հայտնի Ահարոնն է՝ Ադիբեկյան։ Որ համոզիչ ու անհաղորդ ձայնով «ճշմարտանման» թվեր է հրապարակում՝ հուսալով, որ ազդեցություն կունենա։ Մարդը դրանով է հաց վաստակում՝ պետք չէ մեղադրել։ Ակումբից ակումբ շրջող ասուլիսների կարոտախտ ունեցող անձինք էլ են գործի անցել։ Դե, եւ ակումբներն են
Եվրոպական ամնեզիա
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություն է հայտնել ընտրությունների նախօրեին իշխանության և ընդդիմության միջև առկա խոր անվստահության կապակցությամբ, որը կապված է ընտրություններից սպասելիքների հետ: ԵԱՀԿ այս գրասենյակը դիտորդներ է ունեցել հայաստանյան վերջին բոլոր ընտրություններին: Նրանք ԵԽԽՎ-ի ուղարկած դիտորդների հետ, առանց բացառության բոլոր դեպքերում, տվել են նույնական գնահատականներ և նույնական պահանջներ առաջադրել ընտրական համակարգի բարեփոխման ուղղությամբ: 2008-ի ընտրություններից հետո ԵԽ-ի,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-27-ին կբարձրանա 9-11 աստիճանով: Երևանում` Փետրվարի 22-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 16.30C (1986թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -23.2 0C (1897թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 0.80C ԱԻՆ
Սելիմի լեռնանցքը վերջապես անցանելի է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի, ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան, Սարալանջ, Ձորագլուխ և Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները: Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ անցանելի է: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կատարվում
Ավտոմեքենան գլորվել է ձորը. զինվորը տեղում մահացել է
Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի հանրապետության Միջնավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Արմիկ Բալասանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 51 ԼԼ 925 համարանիշի ավտոմեքենան, Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղից դեպի ԼՂՀ Միջնավան քաղաք տանող տեղական նշանակության ճանապարհի 4-րդ կմ–ի հատվածում դուրս է եկել
Աշխարհի ամենափոքր համակագիչը (Տեսանյութ)
Առաջին հայացքից տեսանյութում ցուցադրվող համակարգչի հետ ամեն ինչ նորմալ է: Բայց վայրկյաններ անց երևում է, որ այն շատ փոքր է: Մինի-համակարգիչը իր հանրավորություններով բոլորովին էլ չի տարբերվում սովորական համակարգչից: Հնարավոր է, որ նրա մկնիկն ու ստեղնաշարը համարվում են աշխարհում ամենափոքրը: Որքա՞ն արժե մինի-համակարգիչը կամ ինչքա՞ն ժամանակ է
Տարբեր են կեղծ եւ իրական ժպիտները. Ուղեղի տարբեր հատվածներում են «ծնվում»
«Այտերը և բերանի անկյունները բարձրանում են, աչքերի շուրջ կնճիռներ են առաջանում և արդյունքում ստացվում է ժպիտ, որը պարզապես կարողես նվիրել շրջապատիդ ու լավ տպավորություն թողնել նրանց վրա»,- ասում է 18-ամյա Անին: Եթե չես կարողանում իսկական ժպիտ պարգևել, պետք չէ ավելորդ ճիգեր գործադրել, արհեստականը կարող է քո ձախողման սկիզբը դառնալ: Եթե նպատակդ շրջապատիդ գերելն է, այդ
Ըստ ծեծվածի կնոջ՝ ծեծը կազմակերպել է դպրոցի տնօրենը (տեսանյութ)
Երեկ՝ փետրվարի 21-ին, միջադեպ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 22-ին, Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արթուր Սերոբյանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ վիրաբույժ Երեմ Շմավոնյանը հայտնել է, որ Ա. Սերոբյանը հիվանդանոց է բերվել գանգուղեղային վնասվածքով եւ աջ դաստակի
«Ադիբեկյանը 0,01 տոկոս վարկանիշ պիտի ունենա, որ հայտարարություն անի»
Այսօր իր մամուլի ասուլիսում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ներկայացնելով «Սոցիոմետր» սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են կուսակցությունների վարկանիշին, հայտարարել է, թե ՀՀԿ-ն ունի 16,0%, ԲՀԿ-ն՝ 14,7 %, ՀԱԿ-ն ունի 3,5%, ՀՅԴ-ն՝ 2,5%, ՕԵԿ-ն ունի 2,1%, «Ժառանգություն»-ը՝ 2,1%,, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 0,1%: «Ազատ դեմոկրատների» վերաբերյալ մեկ այլ հայտարարությամբ էլ հանդես էր եկել Հայկական սոցիոլոգիական
Բրազիլիական հաճույքները ոչ թե կայարանապետի, այլ` Ղուկասյանների ու նրանց խնամու համար են
Այսօր aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրու քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ Բրազիլիա մեկնելու մասին լուրերին, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը ծիծաղելով այսպես արձագանքեց. «Ի՜նչ Բրազիլիա, ես Ջաջուռում 40 աստիճան ցրտին ու սառնամանիքին սառույց եմ մաքրում, գիեշերուզօր աշխատում եմ, որ ճանապարհները բացվեն, իսկ դուք ինձ Բրազիլիա` կառնավալի եք ուղարկում, գիտե՞ ք Բրազիլիայում ինչքան է
Միջբուհական բանավեճ-մրցույթում պարտվողը հայերենն է
Այսօր առավոտյան զանգահարեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակիցը եւ դժգոհեց «Առավոտի» Մայր բուհում ոտնահարվում է մայրենի լեզուն հրապարակումից: Հիշեցնենք, որ այդ լուրում ասված էր. «ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հայտարարություն է տարածել, որ փետրվարի 27-ին կազմակերպում է միջբուհական բանավեճ-մրցույթ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ: Բանավեճի թեման է «Արդի տնտեսական իրադրությունը և համաշխարհային քաղաքականությունը: Հաղորդագրության մեջ
«Հայ սուպերսթարը» լքեց 2 մասնակից. Նրանք տխուր են, բայց ոչ հուսալքված
Հայտնի են արդեն այն մասնակիցների անուններն, ովքեր չեն շարունակելու պայքարը «Հայ սուպերսթար» նախագծում: Այսօր կայացավ 2-րդ գալա համերգի ամփոփիչ փուլը, «վտանգավոր գոտում» էին հայտնվել 3 մասնակից՝ Անահիտ Հարությունյանը, Լիլիթ Խաչատրյանը և Վարդինե Ավագյանը: Հիշեցնենք, որ այս անգամ նախագիծը պետք է լքեին 2 մասնակից: Հեռուստադիտողների քվեարկությամբ պայքարը թողեցին Լիլիթն ու Վարդինեն, որոնց անուններն էլ, որպես թույլ
ՀՅԴ-ն` «իրական կոալիցիայում»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի բացառում խորհրդարանական ընտրություններից հետո իր կուսակցության ընդգրկումը հնարավոր կոալիցիայում։ Այսօր նա ասել է ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է ՀՅԴ-ն վերստին հայտնվի կոալիցիայում։ Չբացառելով այդ՝ նա շեշտել է, որ միայն իրական կոալիցիայում եւ հաշվի առնելով նախկին փորձը։ Մանրամասները կարդացեք այստեղ:
Վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային և դիմել փախուստի
Այսօր՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գեղանիստ գյուղի ճանապարհին վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ 6-ամյա Գարուշ Շահբազյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Երեխան ոտքի կոտրվածք է ստացել և այս պահին գտնվում է Ծերեթելիի 3-րդ
Արամ Դանիելյանը ընտրակաշառքը կուլ տալու հրահանգ տվե՞լ է
«Բազմիցս ասվել է, որ նմանատիպ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Եվ նման հարցերին անիմաստ է ուշադրություն դարձնել: Շնորհակալություն»,- այսպիսի պատասխան ենք ստացել Հրազդանի նորընտիր քաղաքապետ Արամ Դանիելյանին ուղղված մեր մի շարք հարցերին: Aravot.am-ը պարոն Դանիելյանից պարզաբանում էր խնդրել, թե ո՞րն է տրամաբանությունը, որ Հրազդանում վերջին ընտրություններից հետո ընտրողների թիվը 3000-ով ավելացել է, մահացությո՞ւնն է նվազել, ծնելիությունն


















































