Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան գլորվել է ձորը. զինվորը տեղում մահացել է

Փետրվար 22,2012 23:11

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի հանրապետության Միջնավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Արմիկ Բալասանյանի  վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 51 ԼԼ 925 համարանիշի ավտոմեքենան, Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղից դեպի ԼՂՀ Միջնավան քաղաք տանող տեղական նշանակության ճանապարհի 4-րդ կմ–ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը։

Վթարի հետևանքով վարորդն ու նրա որդիներից 17-ամյա Արտյոմ Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 19-ամյա Ալբերտ Բալասանյանը, տեղում մահացել է։ Մահացած տղան ծառայում էր ԼՂՀ Ջաբրաիլի զորամասում։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Մեղրիի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Սիմոնյանը։ Քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Բալասանյանները կարճատև արձակուրդից մեկնում էին զորամաս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829