Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա ճակատին գրված է «Լավանդա»

Փետրվար 23,2012 10:41

ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, անսպասելի որոշում է կայացրել։ Նա որոշել է իր թեկնածությունը մեծամասնական  ընտրակարգով չառաջադրել Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքումորտեղից, ըստ լուրերի, կրկին առաջադրվելու է ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը։ Ավելին՝ նա նույնիսկ հրաժարվում է ՕԵԿ համամասնական ցուցակում տեղ զբաղեցնելուց։

Հնարավո՞ր է առաջիկայում ՕԵԿ-ից հիասթափված դուրս գաք, ինչպես արեց վերջերս մի ՕԵԿ-ական: Ձեր ճակատի՞ն ինչ է գրված։

– Ես արդեն 1 տարի 8 ամիս է՝ ՕԵԿ անդամ եմ, «հիասթափվել» բառը վատ բառ է, չեմ ուզում դա ասեմ, բայց կա մի սկզբունք՝ երբեք մի ասա երբեք։ Բայց իմ հարաբերությունները շատ լավ են «Օրինաց երկրի» բոլոր կուսակցականների հետ, բոլոր պատգամավորներն ու նախարարներն իմ ընկերներն են, ջերմ է մեր հարաբերությունը։ Ինչ վերաբերում է… բացարձակապես, իմ ճակատին միակ բանը, որ անփոփոխ գրված է՝ դա «Լավանդան» է։ Մնացածը քաղաքականություն է, եւ այդ առումով մարդը տարբեր ժամանակներ կարող է հայտնվել տարբեր տեղեր։ Ես շատ լուրջ ուսումնասիրում եմ համաշխարհային քաղաքական գործիչներին, կարեւորը՝ կարողացել եմ գտնել, որ բիզնեսում, էն մասում, որտեղ ես ամբողջ կյանքում ներդրել եմ, ես այդտեղ ոչ պակաս պիտանի եմ իմ ժողովրդին, քան այլ տեղ։ Դրա համար ես պետք է աջակցեմ, օգնեմ, որ այն մարդիկ գտնվեն քաղաքականության մեջ, ովքեր դա ավելի լավ են անում։ Ինքնանպատակ չէ պատգամավոր կամ այլ

պաշտոն ունենալը։ Միայն ընտրվելը չի, հետո պետք է ավելի շատ էներգիա ծախսես։ Էդ մանդատը, ինչը որ քեզ տրված է, դա շատ լուրջ եմ գնահատում։ Ճնշում-մնշում չկա, տրամադրությունս էլ շատ լավ է:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829