Օրվա լրահոսը

Օրինագիծը «հետ է ուղարկել» Սամվել Նիկոյանը

–Պարոն Նիկոյան, ինչպես ստացվեց, որ առաջին ընթերցմամբ  «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծն ընդունելուց հետո հանկարծ կառավարությունը որոշեց ետ կանչել օրինագիծը: -Կառավարությունը հանկարծ չորոշեց, այլ երեկ մեզ մոտ քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում մենք ներկայացրինք այն փոփոխությունների եւ լրացումների  առաջարկությունները, որոնք կարծում ենք, որ պետք է առաջին ընթերցմամբ ընդունվեն: Խորհրդակցեցի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ

Թաղապետ. «Թաղապետարանի անունից ընտրակաշառք բաժանելն անտրամաբանական է»

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի փոխանցմամբ, ՕԵԿ-ը  Էրեբունի համայնքում ընտրակաշառք է բաժանում: «Ընտրակաշառքը բաժանվում է հիմնականում թոշակառուներին, եւ նրանց ասվում է, թե իբր Էրեբունի համայնքի թաղապետարանն է սոցիալական օգնություն ցուցաբերում տարեցներին»,- նշել է թերթը՝ հավելելով, որ ՕԵԿ-ի աշխատանքները Էրեբունի համայնքում կոորդինացնում է Էդուրադ Մադաթյանը՝ «Խուճուճ Էդոն»: Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կտրականապես հերքել է

Վարչապետը կլեգիտիմացնի՞, թե՞ իսկապես կլրամշակի օրենքը

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ  օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հետ վերադարձնելու մասին: Վիճահարույց այս օրինագիծն ԱԺ-ում ընդունվել էր առաջին ընթերցմամբ, ինչպես խորհրդարանական ընդդիմությունն է պնդում՝ կեղծիքներով եւ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու շնորհիվ:

Հոկտեմբերի 27-ի գործով բոլոր դատապարտյալները քաղբանտարկյալներ են, գտնում է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

Այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ըստ «Նոյյան տապանի» ՝տեսակետ է հայտնել, որ  ՀՀ Ազգային ժողովում 1999 հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով գլխավոր դատապարտյալ  Նաիրի Հունանյանը քաղբանտարկյալ է. «Այո՛, նա քաղաքական բանտարկյալ է, ինչպես Նելսոն Մանդելան և Օջալանը, որովհետև իրականացվածը հեղաշրջման փորձ էր: Նա ցանկանում էր հեղաշրջում կատարել: Այս գործում շատ

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցության ղեկավարին

Պարոն Վոլքեր Կաուդերին ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական ղեկավար Բունդեսթագ, Բեռլին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Հարգելի գործընկեր,   Ինձ հայտնի է դարձել, որ ձեր խորհրդարանական խմբակցությունը` Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում մեր գործընկերը, շուտով հայտարարություն է ընդունելու կամ առնվազն մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծ: Քաղաքական խոսքի ազատությունը անչափ կարեւոր է, սակայն ճշմարտությունը գերագույն արժեք է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ոստիկանի ձախ ձեռքի դաջվածքը սազակա՞ն է ոստիկանի կերպարին

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀԱԿ ակտիվիստների դատական նիստը, որի ընթացքում ցուցմունք տվեցին 3 տուժող ոստիկան, այդ թվում` ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը: Ըստ նրա, դեպքի օրը՝ 2011-ի օգոստոսի 9-ին, Կարապի լճի մոտ ոստիկանների հետ բախումների ժամանակ Տիգրան Առաքելյանը, տեսնելով իրեն, ասել է` «Եկա՞ր, հավաքիր զորքդ ու ստեղից

Պատասխանում են Տարոն Մարգարյանի հայտարարությանը

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության պատասխանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2012թ. փետրվարի 21-ի հայտարարությանը Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությանը` կապված Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի կանաչ տարածքի հասարակական հնչեղություն ստացած կառուցապատման հարցի հետ՝ հայտարարում ենք հետևյալը. 1.    Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի հանրային այգում տեղի ունեցող շինարարությանն առնչվող բոլոր իրավախախտումների թվարկումը ս.թ. փետրվարի

«Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛»

«Ժամանակ մի՛ կորցրու, կարդա» ընթերցանության հանրապետական մրցույթն ավարտվեց: 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ են մասնակցել մրցույթին, 800-ը անցել կիսաեզրափակիչ. հաղթել են 55-ը. նրանցից 7-ը մայրաքաղաքի դպրոցների աշակերտներ են: Դպրոցականների շրջանում ընթերցանության առաջին մրցույթը կայացել է Երևանի քաղաքապետարանի և «Էդիթ-պրինտ» հրատարակչության գործակցությամբ: Արդյունքներից կազմակերպիչները գոհ են: Մրցույթը թեեւ ընթացել է դպրոցականների թվաքանակի փոքր ընդգրկումով, սակայն մեծ

ՀԱԿ-ում քաղխորհրդի նիստ է տեղի ունեցել

Փետրվարի 22-ին տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Նիստում քննարկվել է մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է եղել  ներքաղաքական զարգացումներին և առաջիկա ընտրությունների հետ կապված ռազմավարության հարցերին: Նիստում շարունակվել են Կոնգրեսի համամասնական ցուցակի ձևավորման վերաբերյալ քննարկումները:

«Ցուցմունքը գրված է մի ձեռքով»

Փետրվարի 21-ին   Իջեւանում կայացավ  2010թ. հուլիսի  27-ին   Բերդի տարածաշրջանի  «Մեհրաբներ» զորամասում  լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Ներկա էին գործով  5  ամբաստանյալները, մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը, ամբաստանյալների պաշտպաններ  Հրանտ Գեւորգյանը, Լեւոն Պողոսյանը, Ալվարդ Մնացականյանը,  բացակայում էին տուժողի իրավաջորդ Ծովինար Նազարյանը , վերջինիս  ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը,  իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը,   

Վարչապետը պայքարում է «դեղագողության» դե՞մ

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը անսպասելի հյուրեր է ուղարկել Գյումրու հիվանդանոցներ: Դեղերի թանկացման ֆոնի վրա կառավարության ղեկավարի վերահսկողական ծառայությանը հետաքրքրել է, թե ի՞նչ ճանապարհով են   հիվանդանոցների տնօրենները դեղորայք ձեռք բերում, ի՞նչ գնով, արդյոք դրանց համար մրցույթ հայտարարո՞ւմ են, և կա՞ն արդյոք խարդախ գործարքներ, երբ ասենք տնօրենը,   հանցավոր  համաձայնության գալով դեղերի առքուվաճառքով զբաղվող կազմակերպության հետ, 1000 դրամանոց

Փրկարարները հղի կնոջը պատգարակով տեղափոխել են ծննդատուն (Տեսանյութ)

Արդեն հաղորդել ենք, որ երեկ՝ փետրվարի 21-ի կեսօրին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ արձագանքման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում ձնաբքի հետևանքով 3 քաղաքացի չեն կարողանում դուրս գալ նշված հատվածից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃԿԿ–ն անմիջապես պարզել է, որ նշված հատվածն Արագածոտնի մարզի Ճարճակիս–Ալագյազ ավտոճանապարհն է, որտեղ ձնակույտի մեջ արգելափակվել

«Վերջիվերջո պետական կրթությունն իրենն ասում է». Individuum casting prodaction-ի տնօրենի խոսքով

Էլեն Սահակյանը ապագա լրագրող է, բայց համոզված է, որ լրագրողի մասնագիտությամբ չի աշխատելու, ընդունվել է ծնողների ցանկությամբ, բայց չի տխրում, որովհետև  արդեն գտել է իր  «իսկական» մասնագիտությունը: Արդեն 2 տարի է, ինչ նկարահանվում է տարբեր տեսահոլովակներում՝ որպես հերոս ու գովազդներում՝  մոդել, չունի դերասականան կրթություն,  բայց ասում է՝ հնարավորության դեպքում՝ ձեռք կբերի: Ինչպես ինքն է նշում,

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը «խորը անվստահություն» է նկատել իշխանության եւ ընդդիմության միջեւ

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ)  մտադիր է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ` մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:  Այս մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցում, որտեղ , ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ամփոփված են հունվարի 30-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացված «Կարիքների գնահատման» առաքելության արդյունքները: ԺՀՄԻԳ-ը, Հայաստանի իշխանությունների, ընտրական գործընթացի պատասխանատուների,

Ոստիկանությունը փնտրում է գրպանահատին (տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 19.00-ի սահմաններում, քաղաքացուհին, որը մասնագիտությամբ բժշկուհի է, թիվ 8 երթուղային տաքսու միջից ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նշված տրանսպորտի մեջ անհայտ անձն իրենից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 65 հազար դրամ։ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ «Ձկան» խանութի մոտ, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները մոտ 1

ՍԴՀԿ-ի նոր ատենապետին անվավեր կճանաչեն, եթե փաստերը իրական չլինեն

Նոտարիատի ոլորտի եւ պետական ռեգիստրում տեղի ունեցած բարեփոխումները ներկայացնելիս՝ այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիս հրավիրած արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն անդրադարձավ նաեւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության երկրորդ գրանցմանը՝ պետռեգիստրում: Նշենք, որ վերջերս ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ու ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարեցին, որ պետռեգիստրում իրենց կուսակցությունը կրկին գրանցել են, սակայն մեկ այլ ատենապետի՝ Գեւորգ Պերկուպերկյանի անունով,

Հրազդան. Ընթացք է տրվել 7 հաղորդման

2012թ. փետրվարի 12-ին Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջի,  ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվել 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա: Այսպես՝ Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի

Հեղինե Բիշարյան. «Ընտրակաշառքի ժամանակը չի»

Այսօր մամուլում հրապարակում էր եղել, որ ՕԵԿ-ը ընտրակաշառք է բաժանում Էրեբունի համայնքում: Ըստ «ՉԻ»-ի, ընտրակաշառքը բաժանվում է հիմնականում թոշակառուներին եւ ասվում է, թե իբր Էրեբունի համայնքի թաղապետարանն է սոցիալական օգնություն ցուցաբերում տարեցներին: Մինչդեռ ՕԵԿ-ի աշխատանքները Էրեբունի համայնքում կոորդինացնում է Էդուարդ Մադաթյանը՝ Խուճուճ Էդոն, որն, ինչպես հայտնի է, լինելու է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջատար հորիզոնականներում: ՕԵԿ-ականները

«Փեսա-զոքանչ-աներ հարաբերությունները» տարիքային մեծ տարբերություն ունեցող զույգերի ամուսնության ժամանակ

Մայրերն իրենց աղջիկների համար երազում են երջանիկ ընտանեկան կյանք ապահովելու մասին: Նրանցից շատերը, այդ թվում նաև տիկին Գայանեն մանրամասն հետաքննում էր իր աղջկա բոլոր երկրպագուներին և փորձում նրանց միջից փեսա ընտրել: Սակայն հեշտ չէր պատկերացնելը, թե ինչպիսի սթրես ապրեցին նա և իր ամունինը, երբ իրենց աղջիկը հայտնվեց ինչ-որ տղամարդու հետ, նրան ներկայացրեց որպես ապագա ամուսին

Մաշտոցի պուրակում այսօր խաղաղ էր (տեսանյութ)

Մաշտոցի պուրակում այսօր խաղաղություն էր: Ոչ շինարարություն էր ընթանում, ոչ ցույցեր էին անում: Հավաքված էին մի քանի ակտիվիստներ, լուսանկարիչներ եւ լրագրողներ: Բնապահպան ակտիվիստներից տեղեկացանք, որ գիշերային շինարարություն էլ չի եղել: Պատին փակցված էր օրակարգը, որով առաջնորդվելու էին բնապահպանները եւ նրանց մենակ չթողնող քաղաքացիները: Մեր փոքրիկ հարցախույզը Երեւանի փողոցներում ցույց տվեց, որ երեւանցիները չեն ուզում Մաշտոցի

Վիճահարույց օրինագիծը վերադարձվում է ԱԺ-ից

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն  

Ոստիկանին ճանկռող աղջիկներից մեկը «ՀԺ»-ի լրագրո՞ղն էր (Տեսանյութ)

 Այս պահին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Ակտիվիստներին ոգեւորելու էր եկել ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը: Այս դատական նիստում գործով տուժող ճանաչված Հայկ Նաջարյանի հիշողությունը մի կերպ «վերականգնվեց»: Նա մտաբերեց, որ իրեն քաշքշած եւ ճանկռոտած աղջիկներից մեկը, օրինակ, Անի Գեւորգյանն է` «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը եւ

Դեկոլտեով, 3 կիլոգրամ ոսկեղենով ու հաստ շպարով նոտարներ չենք ունենալու

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը՝  ներկայացնելով նոտարիատի ոլորտի եւ պետական ռեգիստրում կատարված բարեփոխումները, վստահեցրեց, որ մեր երկրին ոչ թե պետք են միայն «կնիք դնող» նոտարներ, ինչպես որ մինչ այժմ եղել է, այլեւ, ըստ փոխնախարարի, նոտարը մի մարդ է, ով մատուցում է իրավաբանական ծառայություններ. «Այսինքն՝ մենք պետք է դիտենք նոտարին, որպես անձի

Աջափնյակի մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լուկաշին թաղամասի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Գր.Զոհրապ, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Հասրաթյան 25/4 շենքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ մամուլի հաղորդագրություն

Սիլվա Համբարձումյանը սենսացիոն հայտարարություն կանի

Գործարար Սիլվա Համբարձումյանն առաջիկա օրերին ասուլիսով սենսացիան հայտարարություն կանի: Այս մասին նա հայտնեց Panorama.am-ի հետ զրույցում’ մանրամասնելով, թե իր հայտարարությունը կվերաբերի ՀՀԿ-ական պատգամավորներից մեկին, ով տարիներ շարունակ չի մարել գործարար կնոջն ունեցած պարտքերը: Սակայն ինչպես ինքն է նշում նա «չի սահմանափակվի միայն այդ աղմկոտ բացահայտումով»: Նա արդեն կողմնորոշվել է իր քաղաքական հայացքներում և առաջիկա ասուլիսին

ԱԺ ընտրությունները կանցնեն 2 +1 բանաձեւով

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հարցումների արդյունքում ԱԺ ընտրություններն ընթանալու են հիմնականում երկու իշխող կուսակցությունների միջեւ: Ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն այսօր մամուլի ազգային ակումբում ասաց, որ ընտրողների ձայների 75 տոկոսը ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ-ին է բաժին ընկել. «Այսօրվա վիճակով, պարզ երեւում է, որ անցողիկ վարկանիշով Ազգային ժողովում ընդգրկվելու են երկու իշխանական ու մեկ ընդդիմադիր կուսակցություն, այսինքն ընտրություններն ընթանալու են

Առավոտյան կատարված սպանությունը բացահայտվեց կեսօրին (տեսանյութ, ֆոտոշարք)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 104-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով։ Ինչպես Նուբարաշենից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 21-ին, ժամը 11:50-ի սահմաններում, շտապօգնության թիվ 4-րդ ենթակայանից ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք տեղեկացրել են, որ թիվ 42 բրիգադան կանչով մեկնել է Նուբարաշեն վարչական շրջանի Ա-14

Ըստ Աշոտ Բլեյանի՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է

Aravot.am-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ նշեց. «Ձևը խաղ է անցավոր, և դա նորմալ է: Չպետք է մոռանալ, որ նախընտրական փուլն ավարտվում է և շռնդալից մտնում ենք ընտրական փուլ: Կարծում եմ, որ այս տարվա խորհրդարանական ընտրությունները էապես կտարբերվեն 2007- ի խորհրդարանական ընտրություններից: Այնտեղ ընդդիմություն ասածը՝ որպես այդպիսին, որ կարող

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728