Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը փնտրում է գրպանահատին (տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 22,2012 17:35

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 19.00-ի սահմաններում, քաղաքացուհին, որը մասնագիտությամբ բժշկուհի է, թիվ 8 երթուղային տաքսու միջից ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նշված տրանսպորտի մեջ անհայտ անձն իրենից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 65 հազար դրամ։

Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ «Ձկան» խանութի մոտ, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները մոտ 1 ժամից ավել փորձում էին հայտնաբերել գրպանահատին։ Մեկ ժամ անց, ոստիկանները թիվ 8 երթուղու նշված տրանսպորտային միջոցը վարորդի և ուղևորների հետ տարան ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն այսօր ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այժմ այս գործով զբաղվելու է ոստիկանության Արաբկիրի բաժինը։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829