Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ մտքներով չի անցել «Լեոնիդ Ազգալդյան» կամ «Մոնթե» ակումբներ ունենալ

Չենք կարող առնվազն տարակուսանք ու զարմանք չարտահայտել նման դրսեւորման առնչությամբ, որ ուղղագիծ օտարամոլության միանգամայն վանող տպավորություն է թողնում։ Նախ, որքան էլ բարեկամական, բայց մեկ ուրի՛շ երկրի ղեկավարին սեփական երկրում «ռասկռուտկա» անելու ցանկությունն է անհասկանալի։ Առավել եւս, չի կարող չանհանգստացնել այդ ամենին զանգվածային ու ցանցային բնույթ հաղորդելու մտադրությունը։ Անհասկանալի է, պետական, քաղաքական հայ գործիչներ, ի՞նչ է,

Մի փոքր աշխատեիք Հայաստանի իրական խնդիրների ուղղությամբ՝ «մերսիներ» տարածելու փոխարեն

Այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանական կուսակցությունների երիտթեւերը իրար հետեւից հերթով շարված «մերսի» օպերացիան էին գլուխ բերում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, Հայաստանի գյուղերում ու շրջաններում մարդիկ շարունակում էին գլուխ կոտրել երեկոյան իրենց զավակներին, իրենց մանկահասակ երեխաներին տալիք հացի համար, առավոտյան դպրոց գնալու հագուստի համար, առողջության համար, կյանքի, գոյության իրավունքի համար։ Եվ այս ամենը չափազանցություն չէ, այս ամենը

Հայաստանում չկա քաղաքական իրավունքների ազատություն, կան քաղաքացիական ազատություններ եւ թերսնվող քաղաքացիներ

«Սիվիլիթաս» հիմնադրամը Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ հրատարակել է «Հայաստան եւ հարեւաններ. 20 տարի թվերով» ուսումնասիրությունը: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը նկատում է, որ Խորհրդային միության փլուզումից հետո, Հարավային Կովասում տեղի ունեցած փոփոխությունները հսկայական են, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներն անցել են անհամաչափ, հաճախ անբարենպաստ, երբեմն ոգեւորող զարգացումների միջով, բայց այդ փոփոխություններն ավելի պակաս դրամատիկ են

Հումոր. «հարցազրույց» Վարդան Այվազյանի հետ

– Պրն Այվազյան, ճի՞շտ է, որ կարծիք եք հայտնել, թե Հայ ազգային կոնգրեսում չի գտնվի տղամարդ, ով Չարենցավանի ընտրատարածքում մեծամասնականով կառաջադրվի ձեր դեմ: – Հա տենց մի բան ասել եմ, բայց նենց սարքեցին, որ իբր ընկած՝ տղամարդ եմ ման գալիս: – Իսկ դուք ինքներդ արդեն որոշե՞լ եք, որ առաջադրվելու եք մեծամասնականով: – Հենց որ մեր

Ինքնասպանություն «Դեմեր» կոչվող տարածքում

Երեկ՝ հունվարի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Երևանի Գլինկայի փողոցի 2-րդ շենքի բնակիչ, «Հատուկ կապ» ՓԲԸ–ի սուրհանդակ, 64-ամյա Միշա Քալաշյանը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում գտնվող քարի հանքի վագոն–տնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նշված վագոն–տնակում

«Պուտին» ակումբի գաղափարը պաշտպանել են հայկական միայն 2 կուսակցություններ

ԱՊՀ երկրներում երիտասարդական միության մամուլի ծառայությունն այսօր նոր հաղորդագրություն է տարածել փետրվարի 2-ին Հայաստանում բացվելիք «Պուտին» ակումբի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Հայաստանում «Պուտին» ակումբ բացելու գաղափարին այս օրերին աջակցել են տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ գործիչներ, ինչպես նաեւ երեք կուսակցությունների առաջնորդներ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ ՀՌԱԿ առաջնորդ

«Սերժ Սարգսյանը փաստորեն դադարեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»

Հատված Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հարցազրույցից: – Պարոն Կարապետյան, նախօրեին Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել Ֆրանսիայի կռղմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը, եւ ՀՀ իշխանական արձագանքը այդ որոշմանը։ Տեսակետներ կան, որ այս որոշումը ցույց է տալիս, որ Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը չի սառեցվել։ – Ես

Ռուբեն Ջաղինյանը՝ հայկական հարսանիքների վերաբերյալ Թինա Կանդելակիի պատմածի մասին (Տեսանյութ)

Վերջին շրջանում «Յութուբում» է հայտնվել ու բավական թեժ քննարկումների առիթ դարձել հաղորդավարուհի Թինա Կանդելակիի մասնակցությամբ ռուսական հեռուստահաղորդումներից մեկը, որտեղ նա պատմում է հայկական հարսանիքների մասին՝ ծաղրելով հայկական ավանդույթները։ Կանդելակին նկատում է նաեւ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մերժում հարսանիքի որեւէ հրավեր, եւ կարող ես գնալ ինչ-որ հարսանիք ու հանկարծ այնտեղ Սերժ Սարգսյանին տեսնել։ Հայտնի

ԲՀԿ-ն Հրազդանում ընտրական հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին

ԲՀԿ-ն, որ այդքան հայտարարում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու իր ցանկության մասին, Հրազդանի տեղամասային ընտրական հանձնաժողովների իրեն պատկանող տեղերը տվել է քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք մեծ մասամբ ՀՀԿ- ական են։ Երեկ այս մասին մեզ հայտնեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագումյանը։ Երբ խնդրեցինք կոնկրետ փաստեր նշել, պարոն Ավագումյանն ասաց. «Խոսքը

Փոստային վթարային բաժանմունքը չեն քանդում (ֆոտոշարք)

Վանաձորի Երեւանյան խճուղու 64 հասցեն, բնակիչների մինչ օրս էլ անվանում են «Հայփոստ» ՓԲԸ-ի 16-րդ բաժանմունք` թաղամասի ամենամեծը: 1961 թվականին կառուցված շենքի մի մասը 2 տարի առաջ փլուզվեց, իսկ փոստային բաժանմունքի տեղափոխվելուց հետո նաև թալանվեց: «Փոստային բաժանմունքը ստիպված տեղափոխեցինք, հույս ունենալով, որ մեր ղեկավարության միջոցով կառավարությունը կթույլատրի շենքը քանդել և տեղում նոր շենք կառուցել»,– ասում է

«Բոմժ» անվանած նախարարի պարզաբանումները եւ մեր տեսանյութերը

Ներկայացնում ենք հատվածներ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Գրիգորյանի՝ «Ժողովրդին» տված պարզաբանումներից՝ քաղաքացուն «բոմժ» անվանելու կապակցությամբ: Զուգահեռ նաեւ նորից ենք ներկայացնում «Առավոտի» տեսանյութերն այդ միջադեպի վերաբերյալ: Համեմատեք:  – Պարոն նախարար, ինչո՞ւ եք վիրավորել քաղաքացուն, որը, իր սոցիալական  վատ վիճակից ելնելով, մոտեցել էր Ձեզ։ – Ես ցավում եմ, որ այն

Հարց դրամատուրգին՝ ինչո՞ւ ես ապրում պոռնո սայթում

Հատկապես վերջին շրջանում ակտիվորեն հարցազրույցներ ու ասուլիսներ տվող մեր հայտնի երգահաններից մեկը, ով, անշուշտ, հայ երգարվեստում նշանակալի տեղ ունի, սակայն ով նաեւ հայտնի է հախուռն բնավորությամբ, իր սուրբ պարտականությունն Է համարում լրագրողների հետ շփման ցանկացած առիթ օգտագործել իրեն դուր չեկող այս կամ այն մտավորականի հասցեին հայհոյախոսելու համար։ Ընդ որում, նա դա անում է, քանի որ

Արեւ կա, բայց կան նաեւ փակ ճանապարհներ

Եթե երեկ հանրապետության տարածքում ամպամած, մռայլ եւ մառախլապատ եղանակ էր, բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ էին Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհը, մառախուղի պատճառով՝ դժվարանցանելի Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհը, ապա այսօր հանրապետության շատ շրջաններում արեւ է, սակայն, Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակը ճանապարհը դեռ փակ են, Դիլիջանի եւ Գորիսի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հեռուստաընկերությունների մենաշնորհացումը հասել է անթույլատրելի մակարդակի

Խոսելով լրատվական դաշտի մենաշնորհացման խնդիրների մասին՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահն ընդգծեց, որ հեռարձակող լրատվամիջոցների դեպքում մենաշնորհացումը հասել է անթույլատրելի մակարդակի. «Հեռուստաբիզնեսը բավական մեծ ներդրում պահանջող ոլորտ է, եւ այնտեղ դերակատարություն կարող են ունենալ միայն քաղաքական այն շրջանակները, ովքեր մեծ գումարների են տիրապետում, մյուս կողմից՝   կա քաղաքական վերահսկողություն հեռարձակող դաշտի նկատմամբ, որն իրականացվում է ե՛ւ լիցենզավորման մրցույթների,

«Նիսսան»-ը վթարի է ենթարկվել. մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը՝ համարանիշները հանվել էին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.00-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է Կոմիտասից դեպի Զեյթուն տանող ճանապարհի «Լամբադա» կամրջին և հայտնվել հենասյան վրա։ Վթարի վայրից վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Մինչ կժամանեին ճանապարհային

Օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի իշխանության ու ընդդիմության համատեղ ջանքերով

Սենատի նիստին հրավիրյալի կարգավիճակով մասնակցել է նաեւ Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ, վերապատվելի Ռընե Լեւոնյանը, որը, ինչպես հայտնի է, ֆրանսահայ է: – Իսկ ի՞նչ եք կարծում, այս օրինագծի ընդունումը հաղթանակ կապահովի՞ նախագահ Սարկոզիի համար ապրիլյան ընտրություններում։   – Քննարկումների ժամանակ այս հարցը բարձրացվեց, եւ նրանք, որ դեմ էին օրինագծին, հայտարարեցին, թե սա Սարկոզիի կողմից խաղ է,

Արոնյանը մեկ միավորով պոկվեց մրցակիցներից

«Tata Steel Chess» շախմատային գերմրցաշարի իններորդ տուրում առաջիններից մեկն ավարտված Լեւոն Արոնյան-Ֆաբիանո Կարուանա պարտիան, որում հայ գրոսմայստերը պարտության մատնեց իտալացուն, կրկին լավագույնն է ճանաչվել: Մեր շախմատիստի հիմնական հակառակորդը` Մագնուս Կարլսենը պարտվեց Սերգեյ Կարյակինին, իսկ երրորդ տեղում ընթացող Թեյմուր Ռաջաբովը կես միավոր վաստակեց: Այսպիսով, այսօր կայանալիք 10-րդ տուրից առաջ (Լեւոնը սեւերով խաղալու է Անիշ Գիրիի հետ)

«Gibraltar Chess Festival»-ում հայ շախմատիստները մեկնարկեցին հաղթանակով

Ջիբրալթարում մեկնարկած շախմատային փառատոնին մասնակցող հայ երեք շախմատիստներն էլ պայքարը հաղթանակով սկսեցին: Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել  Սարգսյանը պարտության մատնեցին, համապատասխանաբար, Սալիս Լունդին եւ Ազիզ  Նեզադ Հուսեյնին, իսկ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանն  առավելության հասավ Մարսել Պեեկի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Google-ը կպատժի շատ գովազդներ ունեցող կայքերին

Google ընկերությունն ընդառաջ է գնացել այն օգտագործողների բողոքներին, ովքեր դժվարությամբ են կայքում գտնում իրենց անհրաժեշտ ինֆորմացիան գովազդի հեղեղի պատճառով: Google-ի կարծիքով՝ նման կայքերը չեն կարող որոնողական հարցումներում բարձր դիրքեր ունենալ: Ընկերությունն զգուշացրել է կայքերին մի շարք կանոնների մասին, որոնց չհետևելու դեպքում կկիրառվեն կոնկրետ գործողություններ: Խոսքն այդ դեպքերի մասին է, երբ կայքի վերին մասը չափից դուրս

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ. «Հույս ունեմ այս տարի այցելել Հայաստան»

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության երկու անդամներ Վեհաժողովի հունվարի 24 –ի նիստում Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանից հետո հարցեր ուղղեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնած Միացյալ Թագավորության Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնին: Ռաֆայել Հուսեյնովն իր խոսքի սկզբում նախ երախտագիտություն հայտնեց 2005 թվականի հունվարի 25-ին ընդունված ԵԽԽՎ 1416 բանաձեւի համար, որը մշակել էին Բրիտանիայի պատվիրակներ Թերի Դեւիսը եւ Դեյվիդ

Իշխանություններն ամեն ինչ անում են, որ հասարակությունը չկարողանա ինքնակազմակերպվել

«Միշտ էլ Հայաստանի իշխանությունների մոտ ավանդական մոտեցում է` քննադատել միջազգային կառույցների կողմից հնչեցված գնահատականները, բայց ես չեմ կարծում, որ իշխանությունները շատ են նեղվում այդ գնահատականներից»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախորդ շաբաթ միջազգային իրավապաշտպան  Human Rights Watch եւ «Freedom House» կազմակերպությունների հրապարակած զեկույցներում տեղ գտած գնահատականներին եւ դրանց վերաբերյալ իշխանամետ քաղաքական ուժերի մեկնաբանություններին, նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների

Ավտոմեքենան, հարվածելով երկաթե արգելապատնեշներին, 10 մետր գլորվել և հայտնվել է ձորում. կա վիրավոր (Տեսանյութ, տեսաշարք)

Այսօր` հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում դեպի Արմավիր ընթանալիս «ՎԱԶ 2108» մակնիշի 31 ՍՏ 589 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիր մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ 24-ամյա Արսեն Պետրոսյանը, վարելով նշված ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի

ԵԽ Մարդու իրավունքների նոր հանձնակատարը Լատվիայից է

ԵԽԽՎ-ն այսօր ընտրեց Մարդու իրավունքների նոր հանձնակատար: Առաջադրված երեք թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքեց Նիլս Մույհնիեկսը (Nils Muiћnieks) Լատվիայից: Քվեարկությանը մասնակցել էին ԵԽԽՎ 243 պատվիրակներ, որոնցից   27-ը քվեարկել էին Բելգիայից Պիեռ Իվ-Մոնեի, 92-ը՝ Նիդեռլանդներից Ֆրանս Թիմմերմանսի, եւ 120 հոգի Լատվիայի ներկայացուցչի օգտին: Մարդու իրավունքների նոր հանձնակատարի պաշտոնավարումը սկսվելու է ապրիլի 1-ից եւ տեւելու է 6 տարի:

ԼՂՀ-Ֆոլկլենդյան կղզիներ զուգահեռը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԵԽԽՎ նիստի ժամանակ հարց ուղղեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնած՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնին. «2 օր առաջ «Թայմսը» տպագրել էր հոդված, որտեղ Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Վիլյամ Հագը տեսակետ էր հայտնել Ֆոլկլենդյան կղզիների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Ըստ նրա՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կա և միշտ էլ կլինի

Նորաձեւություն թելադրող Եվա Ռիվասը՝անճանաչելի կերպարով

Երգչուհի Եվա Ռիվասի լուսանկարը  հայտնվել է facebook սոցիալական կայքի  antiklassniki.ru խմբի էջում՝  որպես նորաձեւություն թելադրող աստղ նա հայտնվել է տարօրինակ կերպարով: Խումբը լուսանկարներ է վերցնում odnoklassniki.ru սոցիալական կայքից: Խմբում տեղադրված երգչուհու լուսանկարը, որը վերնագրել են «նորաձեւություն թելադրող աստղ », ավելի քան 400 «լայքի» ու 100-ից ավելի տհաճ քոմմենթների է արժանացել:  Հիշեցնենք, որ վերջերս էլ երգչուհի

Տիգրան Հակոբյանը կալանավորված է

ՀՀ ոստիկանությունը հաստատեց Aravot.am-ի այն լուրը, որ «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն, ներկայումս Ծաղկունք գյուղի դպրոցի տնօրեն Տիգրան Հակոբյանի նկատմամբ հունվարի 14-ից ընտրվել է խափանման միջոց կալանքը: Տ. Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով` կատարված առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման համար: Խոսքը 184 միլիոն դրամի մասին է: Ըստ նախնական տեղեկատվության, այս գործով

Լեւոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային

  Այսօր Լեւոն Արոնյանը հերթական տպավորիչ հաղթանակը տարավ Վայկ-ան-Զեե քաղաքում ընթացող «Tata Steel Chess» շախմատային փառատոնում: Իներորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը զինվորի համարձակ զոհաբերությամբ առավելություն ստացավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ եւ արդեն 47-րդ քայլում իտալացուն ստիպեց անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 6,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Հայ գրոսմայստերի գլխավոր մրցակից Մագնուս Կարլսենի եւ

Արմեն Երիցյան.«Աստված չանի` արտակարգ իրավիճակներ լինեն»

«Առավոտը» զրուցել է արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Երիցյանի հետ: «Առավոտի» հարցին` «Արդյո՞ք ՕԵԿ վարկանիշը այսօր բավարա՞ր  է նորից մարդկանց  քվեներն ակնկալելու համար: Ժամանակին այդ վարկանիշը բավականին ընկավ հայտնի դեպքերի բերումով, այսօր ինչպիսի՞ն  են ՕԵԿ-ի սպասելիքները», պարոն Երիցյանը պատասխանեց.«Ես  չեմ ընդունում, որ մեր կուսակցության վարկանիշն ընկավ: Արթուր Բաղդասարյանը  կանգնեց  Սերժ Սարգսյանի կողքին,

Թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը, հանրակրթության վարչության հետ համատեղ, շարունակում են ուսումնասիրությունները քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման գորընթացը վերահսկելու նպատակով։ Հունվարի 24–ին կատարած անակնկալ ստուգայցի արդյունքում՝ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թ.130 մանկապարտեզում արձանագրվել են սննդի պահպանման և պիտանելիության ժամկետների կոպիտ խախտումներ, ինչի վերաբերյալ կազմվել

«Անցած գիշեր Քարվաճառում մի երեխա է ծնվել. դա ավելի լուրջ իրադարձություն է»

«Ֆրանսիայի ծերակույտի կողմից «քրեականացնող» օրինագծի ընդունմանը երբեք չէի անդրադառնա, եթէ հերթական անգամ չապշեի հայրենակիցներիս անտեղի հրճվանքի վրա»,- Aravot.am-ին իր կարծիքը փոխանցեց «Հայկական ընտրություն» հախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը: Մեր զրուցակցի կարծիքով Ֆրանսիան օրենքն ընդունել է բացառապես իր շահերից ելնելով. «Այո, ցեղասպանության ճանաչումները կամ նման օրենքները կարող են որպես մարտավարական զենք կիրառվել հայոց դիվանագիտության կողմից, բայց այսօր

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728