Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան, հարվածելով երկաթե արգելապատնեշներին, 10 մետր գլորվել և հայտնվել է ձորում. կա վիրավոր (Տեսանյութ, տեսաշարք)

Հունվար 24,2012 23:34

Այսօր` հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում դեպի Արմավիր ընթանալիս «ՎԱԶ 2108» մակնիշի 31 ՍՏ 589 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիր մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ 24-ամյա Արսեն Պետրոսյանը, վարելով նշված ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր գլորվելով` հայտնվել Քասախ գետի հարևանությամբ գտնվող ձորակում:

PrevPhoto
NextPhoto
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Օսեյանը, ում հանձնարարականով արդեն դեպքի վայր է ժամանել քարշակ ավտոմեքենան, որպեսզի վթարված ավտոմեքենան ձորից դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երկաթե արգելապատնեշների մի մասը հայտնվել էին ավտոմեքենայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031