Օրվա լրահոսը

Կրակոցներ «Նիկո» խանութի դիմաց (Տեսանյութ, տեսաշար)

Այսօր՝ հունվարի 17-ին կրակոցներ են հնչել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանում, Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» խանութի» մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ, Երեւանի վարչության պետի օպեր գծով տեղակալ Աշոտ Միրիջանյան գլխավորությամբ:

Գեներալ Մանվելի սանիկը նորից ուզում է գյուղապետ լինել

Փետրվարի 12-ին Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում տեղի կունենան գյուղապետի ընտրություններ: Այդ պաշտոնի համար պայքարում են 3 «հավերժ թեկնածուներ», ընդ որում, ՀՀԿ-ականները դուրս են եկել միմյանց դեմ: Նշենք, որ Պեմզաշենի գյուղապետն անկուսակցական Անանիկ Ոսկանյանն է, որն ԵԿՄ Արթիկի տարածաշրջանի ղեկավարն է, մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ էլ, գեներալ Մանվել Գրիգորյանը նրա քավորն է: Այժմյան գյուղապետի դեմ պայքարելու

«Charlotte»-ի աղջիկները՝ օdnoklassniki-ում

Պոռնոգրաֆիկ նյութեր տարածելն օրենքով պատժելի արարք է համարվում: Բայց այս եւ այլ օրենքները սոցիալական ցանցերը հեշտությամբ շրջանցում են՝ իրենց ներսում հնարավորություն տալով տեղադրել «անկեղծ» տեսանյութեր, լուսանկարներ, գովազդային բաներներ: Սոցիալական ցանցերից Odnoklassniki.ru-ն ոչ միայն նպաստում, այլեւ յուրօրինակ խնամախոսի դեր է տանում այս ամենում: Օրինակ՝ վերջերս էլ տարբեր ժամերի գովազդում է երեւանյան «Charlotte» գիշերային ակումբը: Սոցցանցում քլիք

Անկարգություններ եւ ուշագնացություն դատարանում (ֆոտոշարք)

Պայմանագրային զինծառայող, սպա Արտակ Նազարյանի մահվան գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստը, ինչպես արդեն հաղորդել ենք, ընդհատվեց դատական նիստերի դահլիճում սկիզբ առած անկարգությունների պատճառով: Դատարան էր բերվել վկա Արման Մնացականյանը, ում հարցաքննում էր ամբաստանյալ զինծառայողներ Մխիթար Մխիթարյանի, Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը: Պաշտպանը հարցրեց, թե գիտի՞ ինչ է բռնությունը, իսկ դատավոր

Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2012» մրցույթին Բաքվում

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, տեղեկությունն այդ մասին տեղադրված է «Եվրատեսիլ-2012»-ի պաշտոնական կայքում: Այստեղ ասված է, որ Հայաստանը, 42 այլ երկրների հետ մեկտեղ, մասնակցության հայտ է ներկայացրել: Առայժմ հայտնի չէ, թե ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Բաքվում:

Հայաստանի նախկին արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին խորհուրդ է տվել ավելի քիչ խոսել կոռեկտության մասին

Չեմ կարծում, թե գործող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է խոսի կոռեկտության մասին, առավել ևս` որևէ մեկին հորդորի կոռեկտ լինել: «ԱրմԻնֆո »գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկը` Ալեքսանդր Արզումանյանը, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) կողմից  «Հայ-ադրբեջանական երկխոսության այլընտրանքային տեղեկատվությունը» նախագծի շրջանակներում կազմակերպված առցանց հարցազրույցի

ՀՀ բանակում մահացության յուրաքանչյուր դեպք ԵԽ եւ ԵԱՀԿ օրակարգ է մտնում

 Հայկական զինված ուժերում յուրաքանչյուր զինվորի մահվան դեպք լուրջ քննարկման առարկա է դառնում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով. «Լուրջ հարցադրումներ են ներկայացնում մեր իշխանություններին ու յուրաքանչյուր սպանության , մահացության դեպք մնում է օրակարգում»: Պարոն Սաքունցի խոսքերով, բանակում տեղի ունեցող մահացության դեպքերի մասով մտահոգություն է հայտնել նաեւ

Mail.Ru-ն սկսել է սեփական միկրոբլոգային ծառայության փորձարկումը

Mail.Ru Group-ի ղեկավար Դմիտրի Գրիշինի խոսքով՝  Futubra-ն յուհատակում է նաև նրանով, որ հնարավորություն է տալիս ստեղծել խմբեր ու իրադարձություններ: Դեռևս ծառայությունն ունի միայն վեբ-տարբերակ, պլանավորվում է նաև թողարկել iOS, Android, Symbian և Windows Phone 7 օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակ: Futubra-ն  ունի նաև ծանուցումների յուրահատուկ համակարգ, մեկ քլիքով բաժանորդագրվելու հնարավորություն: Mail.ru-ի միկրոբլոգային ծառայությունը՝ Futubra-ն, տարբերվում

ՀԱԿ-ում պահպանում են դիվանագիտական էթիկան

«Ավելին, քան մամուլի հաղորդագրությունում էր՝ ասել չեմ կարող, դիվանագիտական էթիկայի խախտում կլինի»,- այսպես արձագանքեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ  Վլադիմիր Կարապետյանը՝ Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է արձագանքել  ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամների բարձրացրած հարցերին: Հանդիպման մանրամասներին անդրադառնալ չցանկացավ նաեւ ՀԱԿ իրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը. «Մոտավորապես քննարկվել են այն

Անկառավարելի իրավիճակ դատարանում

«Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանը քիչ առաջ հեռախոսով հայտնեց, որ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ընթացքում ուշաթափություն է եղել ու ծեծկռտուք: Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող, սպա Արտակ Նազարյանի ինքնասպանության հասցնելու գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստն  ընթանում է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական տարածքի դատարանի շենքում: Մանրամասները՝ ավելի ուշ

«Այսօր 148 երիտասարդներ, ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են»

ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի  խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև համալսարանի 2011թ. եկամուտների և ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը: Մինչ օրակարգին անցնելը, Նախագահն անդրադարձել է տարիներ

«ATV»-ն եւ «ArmNews»-ը խախտե՞լ են օրենքը

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը եւ այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը: Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա»: Սակայն մեր լուսանկարներում (ներողություն ենք խնդրում որակի համար՝ դրանք արված են հեռուստացույցից) էլ

Զոքանչի մոտ ուսուցիչ աշխատող փեսան պատրաստվում է պաշտոնակռիվ տալ աներոջ դեմ

Շիրակի մարզի մի շարք գյուղերում` Պեմզաշենում, Նահապետավանում, Գեղանիստում, Վահրամաբերդում, Բասենում, Գառնառիճում եւ այլուր, սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այս ընտրություններն արտառոց են նրանով, որ գրեթե բոլոր գյուղապետարանների աշխատակիցները ձեւականորեն դուրս են եկել իրենց շեֆերի դեմ: Ընտրական նոր օրենսգիրքը համայնքապետի պաշտոնի համար պարտադրում է մեկից ավելի թեկնածու. մրցակից չլինելու դեպքում՝ թեկնածուին պարզապես չեն գրանցում, հետեւաբար եւ գյուղապետերը

ՀՀԿ պատգամավոր. Պրեսկոտը մեզ ծախե՞ց

ՀՅԴ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, պատգամավոր Լիլիթ Գալստյանի փոխանցմամբ, խոստովանել էր, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն իր համար էլ ընդունելի չէ, որովհետեւ ժամանակին դա Մեծ Բրիտանիայում էլ է բանավեճերի առիթ դարձել, եւ, օրինակ, իր հարազատ կուսակցությունը՝ Հանրապետականը, խորհրդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուց հետո, ընտրությունների արդյունքում պարտություն է կրել

Սիլվա Համբարձումյանը կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի «դուխը» գցելու համար արժանի է «Տարվա կին» տիտղոսին

«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն մրցանակաբաշխություն էր կազմակերպել եւ 2011-ի «Տարվա կին» տիտղոսին առաջադրված էր նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանի թեկնածությունը: Ճիշտ է, ժյուրիի քվեարկության արդյունքում «Տարվա կին» ճանաչվեց Մարիամ Սուխուդյանը, բայց Aravot.am-ն այսօր Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով` այդ տիտղոսին արժանի՞ էր, թե՞ ոչ: Նրա խոսքերով` «Գիտեք ինչ, ես գտնում եմ, որ արժանի եմ,

Ավտոմեքենան մոտ 300 մետր գլորվել է ձորը. վարորդի դին փրկարարները դուրս են բերել ձորից (Տեսանյութ, տեսաշար)

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր՝ հունվարի 17-ին, Կոտայքի մարզում արտակարգ պատահար է տեղի ունեցել։ Ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացին ահազանգել է, որ Երեւան–Սեւան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում ավտոմեքենա է գլորվել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի աշխատակիցները՝ Աբովյանի ոստիկանապետ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների

Ջրծաղիկի համաճարակ չկա՞

Հանրապետությունում ջրծաղիկի համաճարակ չկա,- վստահեցնում են մասնագետները և հավելում՝ հիվանդությունը սեզոնային ընթացքի մեջ է: «Ցուրտ սեզոնին մարդիկ հավաքվում են ավելի փակ տարածքներում և երբ ավելի սերտ շփում է լինում նրանց միջև, օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հավանականությունը մեծանում է: Մեր երկրում համաճարակի բռնկում չկա»,-«Ա1+»-ին հայտնեց ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների

ԵՄ և ԵԱՀԿ սատարում են Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը

Եվրոպական միությունը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 և 2013թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: ԵՄ և ԵԱՀԿ համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը` ԵԱՀԿ–ի Երևանյան գրասենյակի կողմից: «Առավոտին» հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:  Միջազգային այս երկու կառույցների նման նախաձեռնությունը վերահաստատում

Արտակ Նազարյանի գործ. դատախազին դեմ էին

Պայմանագրային զինծառայող, սպա Արտակ Նազարյանի ինքնասպանության հասցնելու գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում, որն այսօր ընթանում է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական տարածքի դատարանի շենքում, դատավոր Սամվել Մարդանյանը մտավ խորհրդակցական սենյակ: Նիստը, որը հետաձգվել էր մինչեւ ժ.14-00-ը՝ պաշտպան Ալվարդ Մնացականյանի դատարան չներկայանալու պատճառով, սկսվեց: Պաշտպանը եկավ: Դատարան ներկայացավ նաեւ ՀՀ զինդատախազի 16.01.2012թ. գրությամբ, ՊՆ քննչական

Տեսախցիկները կհետեւեն աշակերտներին եւ ուսուցիչներին

Երեւանի որոշ դպրոցներում տեսախցիկներ են տեղադրված: Ստացվում է, որ ուսուցիչներն ու աշակերտները այլեւս հսկողության տակ են: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հակազ Նավասարդյանը դրանում վատ բան չի տեսնում, մանավանդ որ՝ դպրոցի բյուջեից չեն ծախսերն արվել: «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ ավարտելու 30-ամյակի առիթով հավաքվել են դպրոցի շրջանավարտները, առաջարկել 1 մլն դրամի սահմաններում ինչ-որ նվեր

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. «Լույս» հիմնադրամը կրթաթոշակներ չի տրամադրում գերմանական որեւէ բուհում սովորող հայ երիտասարդի

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը կարեւորելով լեզուների իմացությունը ասաց. «Գնալով ավելի ու ավելի սերտաճող մեր աշխարհում, համաշխարհայնացման միտումների պայմաններում անգլերենի գիտելիքներն անհրաժեշտ են յուրաքանչյուրին: Ամեն հաջորդ օտար լեզու, եւ  հատկապես գերմաներենը` որպես Եվրամիությունում ամենից շատ տարածված մայրենի լեզու, մեծ առավելություն է»: Դեսպանը նաեւ հավելեց, որ անցյալ տարի գերմանական կողմից ընդհանուր

Ախթալայի գյուղերում տների 1 քմ-ն հասել է 10 դոլարի

Հյուսիսային պողոտայում շենքերը կիսադատարկ են եւ դրա պատճառն այն չէ, որ այդ բնակարանները տեր չունեն, դրանց սեփականատերերն, ըստ «Ակցեռն» կազմակերպության նախագահ Հակոբ Բաղդասարյանի, արտերկրում են բնակվում կամ հայաստանաբնակներ են, որոնք մի քանի տեղ տուն ունեն եւ գերադասում են ապրել ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ՝ իրենց առանձնատներում: Այսօր «Հայելի» ակումբում Հակոբ Բաղդասարյանն ու Հայաստանի գործատուների պետական

Հավելվածն աչքերի միջոցով որոշում է արյան մեջ ալկոհոլի քանակությունը (Տեսանյութ)

Xplor Apps LLC ամերիկյան նորաստեղծ ընկերությունը մշակել է BreathalEyes հավելվածը, որը թույլ է տալիս պարզել՝ ինչքան ալկոհոլ է օգտագործել դիմացինը: Ըստ PCnews-ի՝ այն հաշվում է ակնագնդի ակամա շարժումները. ընդ որում՝ խորհուրդ է տրվում ստուգումն անցկացնել, երբ ալկոհոլ օգտագործած մարդն առանց գլուխը շարժելու նայում է ինչքան հնարավոր է կողքի վրա: Հավելվածը կարողանում է որոշել  ինչպես մեկ բաժակ գարեջուր,

Նոր մանրամասներ iPad 3-ի մասին

Նոր սերնդի պլանշետային համակարգիչը վաճառքի դուրս կգա 2012-ի մարտին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Apple-ի ծրագրերին լավատեղյակ իր աղբյուրներին: Սպասվում է, որ iPad 3-ը կունենա LTE ցանցերի ապահովում: Պլանշետը կունենա նաև ավելի բարձր հստակությամբ էկրան , քան ներկայիս 1024×768 թույլատրությամբ iPad 2-ն է: Նոր պլանշետը կստանա նաև քառամիջուկ պրոցեսոր: Bloomberg-ի աղբյուրները հավաստիացնում են, որ iPad

Ձորում հայտնաբերվել է մեքենա, որում կա տղամարդու դիակ

Այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների ձորում մեքենա կա: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները: Ժամանել են նաեւ քննիչը, դատական բժիշկը եւ փորձագետը: Նշված ձորում հայտնաբերվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա,

Gallup-ի տվյալներով, հայաստանցիները երջանիկ են. մինչդեռ հայ մասնագետները՝ հակառակ կարծիքի են

«Մարդուն՝ իրեն երջանիկ զգալու համար շատ բան է հարկավոր»,- այսօր «Հենարան»  ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ Win Gallup International կազմակերպության հետազոտության՝  հայաստանցիների 70 %-ը երջանիկ է: Արդյոք դա այդպե՞ս է:  Հոգեբանը մանրամասն տեղյակ չէ հետազոտությանը, բայց առանձնապես համաձայն չէ դրա արդյունքների հետ: Ըստ տիկին Նալչաջյանի՝ Հայաստանում մարդիկ հոգսառատ են, արդյունավետ

ՀՀԿ պատգամավորը ՀՀԿ-ն ՀԿԿ է ներկայացնում. «Էդ մեծամասնականը ՀԿԿ-ի բոստանը չի»

ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի համար 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու խոսակցությունները «անպտուղ դիսկուսիա» են: Այսօր, այս մասին, «Ազդակ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հ. Հարությունյանը: Ներքաղաքական զարգացումներում պատգամավորը կանխատեսեց կրքերի թեժացում. «Բնական է, որ կրքերը կբորբոքվեն, որովհետեւ աշխարհի ոչ մի երկրում խորհրդարանական ընտրություններն առանց կրքերի ուղեկցության չեն լինում»: Նրա խոսքերով, եթե կարողանանք նորմալ ընտրություններ

Քաջարանցը եւ «Գերակա շահը»/տեսաշար/

Մեզանից յուրաքանչյուրը, սիրելով իր հայրենիքը, հոգու խորքում նախապատվություն է տալիս իր ծննդավայրին, իր շրջանին և իր գյուղին։ Քաջարանցիների նախապատվությունն էլ հենց իրենց ծննդավայր՝ Քաջարանց գյուղն է։ Ըստ ավանդազրույցի Կապուտան լճում  ապրում էր մի հավերժահարս։ Պատմում են, որ Քաջարանց  բնակավայրի առաջին բնակիչը մի ձյունահարս է եղել և լեռներում իր ոչխարի հոտը պահող մի պատանի։  Մի անգամ

Առա´ջ Հայաստան՝ դեպի հայկական աշխարհ

Հայտնի, իսկ հայերիս համար նաեւ ապրած ճշմարտություն է, որ հայրենիքը այդպիսին է իր բնակչությամբ ու եթե որոշակի աշխարհագրական տարածքից հեռանում (հեռացվում) է բնակչությունը, ապա այդ տարածքը դադարում է տվյալ բնակչության հայրենիքը լինել, այն մնում է միայն հիշողությունում, որպես հուշ: Եվ, հակառակը, եթե այդ տարածքը բնակեցվում է որոշակի էթնիկ խմբով, ապա ժամանակի ընթացքում դառնում է հենց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031