Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան մոտ 300 մետր գլորվել է ձորը. վարորդի դին փրկարարները դուրս են բերել ձորից (Տեսանյութ, տեսաշար)

Հունվար 17,2012 15:53

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր՝ հունվարի 17-ին, Կոտայքի մարզում արտակարգ պատահար է տեղի ունեցել։

Ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացին ահազանգել է, որ Երեւան–Սեւան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում ավտոմեքենա է գլորվել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի աշխատակիցները՝ Աբովյանի ոստիկանապետ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզի հատուկ փրկարարական ջոկատը՝ վարչության պետ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։ Նշված ձորում հայտնվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 03 ՏՏ 938 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին վնասված։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մեքենայից դուրս են բերել վարորդի դին։ Մահացածը  Երևանի Աղբարաշեն թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Տիգրան Ջուլյանն էր, ում ոստիկանությունը որպես անհայտ կորած մի քանի օր է փնտրում է։

Դեպքի վայր են ժամանել նաև դատական բժիշկը, փորձագետը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչը։ Քննիչի որոշմամբ՝ արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ավտոմեքենան ճանապարհից գլորվել էր ձորը՝ մոտ 300 մետր։ Այս պահին փրկարարները քարշակի և վերամբարձ կռունկի օգնությամբ փորձում են ձորից դուրս բերել ավտոմեքենան, որը տեղափոխվելու է ոստիկանության Աբովյանի բաժնի տուգանային հրապարակ։

Այստեղ են հավաքվել մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ, որոնց փորձում են դեպքի վայրից հեռացնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031