Օրվա լրահոսը
Իրաքը զայրացած է Թուրքիայի միջամտությամբ
«Իրաքի իշխանությունները երկուշաբթի օրը դեսպանի միջոցով իրենց վճռական բողոքն են փոխանցել Թուրքիայի կողմից այս երկրի ներքին գործերին միջամտելու հանգամանքով»: Այս մասին հաղորդել է ամերիկյան «Ուոլ Սթիտ Ջորնալ» պարբերականը՝ ասելով, որ Իրաքի իշխանություններին զայրացրել են Թուրքիայի ղեկավարության կողմից արված այն հայտարարությունները, որոնց համաձայն Իրաքում սունիների և շիաների միջև պահպանվող լարվածությունը կարող է տարածվել մահմեդական ողջ աշխարհով:
Facebook-ում հնարավոր է ընկերների հետ միաժամանակ երաժշտություն լսել
Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական բլոգը հայտնում է, որ ցանցում ներմուծվել է մի նոր ֆունկցիա, որի շնորհիվ հնարավոր է միաժամանակ իրական ժամանակում ընկերոջ կամ ընկերների հետ երաժշտություն լսել: Դրա համար հարկավոր է միացնել չաթը մոտեցնել կուրսորը ընկերոջ անվանը և սեղմել Listen with («լսել միասին») (նայի՛ր նկարը): Ըստ Արխանգելոյի բլոգի երգով կիսվել կարող են միայն այն օգտվողները, ովքեր գրանցված են ու օգտվում են առցանց երաժշտական Rdio և Spotify ծառայություններից:
Նելլի Աղինյանը դուրս է եկել պայքարից
Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Նելլի Աղինյանն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է պայքարը հանրապետության 67-րդ առաջնությունում եւ, ըստ կանոնակարգի մինչ այդ նրա հետ հանդիպած մրցակիցների հաշվարկից հանվել են գրանցված միավորները: Վեց տուրից հետո առանց միավորների կորստի 1-ին հորիզոնականում է գրոսմայստեր Մարիա Կուրսովան: Տղամարդկանց 72-րդ առաջնությունում վեց տուրից հետո Հրանտ Մելքումյանն ունի 4,0 միավոր (6
Կարլսենն ու Արոնյանը փոխեցին տեղերը
Շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի 3-րդ տուրի կենտրոնական խաղում նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով առավելության հասավ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում իրեն հաջորդող հայաստանցի Լեւոն Արոնյանի նկատմամբ եւ 2,5 միավորով ինքը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Արոնյանը, Կարուանան եւ Ռաջաբովը: «C» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը միավորը բաժանեց Հաաստի հետ
Մխիթարյանը «Շախտյորի» գլխավոր հույսերից է
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ, ռումինացի Միրչա Լուչեսկուի օգնական Ալեքսանդր Սպիրիդոնը հայտարարել է, որ թիմից հեռացած բրազիլացի հարձակվող Ժադսոնի փոխարեն նոր ֆուտբոլիստ գնելու մտադրություն չկա: Նրա խոսքերով, մրցաշրջանի ավարտին հարձակվողի դիրքում իրեն վատ չի դրսեւորել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը: «Ակումբը Դոնտինյոին ու Պատրիկին հատուկ է ձեռք բերել: Մենք Ժադսոնի դիրքում խաղալու համար մեր
Խոշոր հարձակում ադրբեջանական կայքերի վրա
Այսօր առավոտվանից Azerian Cyber Army հաքերային խումբը զանգվածային հարձակում է սկսել ադրբեջանական ինտերնետի սեգմենտի վրա. հիմնականում շարքից դուրս են հանվել պետական նշանակության պորտալներ ու տեղեկատվական կայքեր: Այս մասին իր բլոգում գրում է ՏԱ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Հարձակման վերջին զոհն է դարձել նախագահ Իլհամ Ալիևի կայքը, որի արխիվն ամբողջովին դուրս է բերվել շարքից, սակայն այժմ վերականգնվել
Լորդ Պրեսկոտի եւ ՀՀԿ-ի գնահատականները նույնն են
Հատված ՀՀԿ խմբակցության անդամների հետ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտի հանդիպման վերաբերյալ խորհրդարանի պաշտոնական կայքէջի հրապարակումից. «Պարոն Պրեսկոտը տեղեկացրեց, որ մյուս խմբակցությունների հետ արդեն քննարկվել է համամասնական ընտրակարգի վերաբերյալ հարցը: Նա առաջարկեց չքննարկել այդ հարցը, քանի որ Եվրախորհուրդը իր առջեւ խնդիր չի դրել զեկույց ներկայացնել ընտրակարգի վերաբերյալ: Ողջունելի է հնչած կարծիքների բազմազանությունը,
Նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը տեղյակ է
Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ 2008թ. «Մարտի 1»-ի գործով ժամանակին դատապարտված ավելի քան մեկ տասնյակ նախկին քաղբանտարկյալներ, որոնց գործերով հիմնական գանգատներն արդեն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մտադիր են ՄԻԵԴ-ում իրենց գործերի քննությունը կասեցնել եւ դրա հնարավորությունը քննարկում են իրենց փաստաբանների հետ: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել նաեւ նախկին քաղբանտարկյալներից: Նրանցից մեկը՝ «Մարտի 1»-ի
Պրեսկոտ. 100 տոկոս «համամասնականին» անցնելը հեռանկարի խնդիր է
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը այսօր, ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումից հետո ասաց, թե բրիտանացի համազեկուցողին հետաքրքրել է ԵԽԽՎ հայտնի բանաձեւերի ուղղությամբ ՀՀ իշխանությունների քայլերի առնչությամբ ԲՀԿ-ի գնահատականը, մասնավորապես՝ այն հարցերի կապակցությամբ, որոնք համազեկուղոցներին մինչ այս չէին բավարարել: Խոսքը արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների, ոստիկանության գործողություններում եւ ոստիկանության պատասխանատվության չափի մեծացմանն
«Ապարանցին էշից իջնում, նստում ա ձին, ասում ա` դե ֆիրմեն ուրիշ ա». «Ծիծաղի աշխարհ»
Նոր տարի է, պետք է զանգեմ մայրիկիս ու ասեմ ես որտեղ եմ -Ալո մամ, ես որտե՞ղ եմ: Սա «Ծիծաղի աշխարհ» ֆեյսբուքյան էջի վերջին գրառումներից մեկն է: Էջը ողողված է ծիծաղելի նկարներով, հումորներով ու հետքրքիր գրառումներով: Վերջին մի քանի օրերին գերակշռում են անեկդոտները` «Ապարանցին էշից իջնում նստումա ձին, ասումա` դե ֆիրմեն ուրիշա», «Ապարանցին ընկնում ա
ՀԱԿ-ն ԱԺ կմտնի ու իր առաջադրած հարցերը կլուծի
ՕԵԿ-ը սկզբունքորեն կողմ է խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություններին, բայց այս պահին համարում է, որ դրա քննարկումը ժամանակավրեպ է: Այսօր ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջեն Պրեսկոտի հետ հանդիպմանն ասել են ՕԵԿ խմբակցության պատգամավորները: Այս հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն Aravot.am-ին ասաց, «հաշված օրեր» հետո ընտրություններ են, եւ այսօր խոսել ընտրակարգը փոխելու մասին՝ ժամանակի
Խնայողական ռեժիմի համար անգամ օլիմպիական խաղերը նշանակություն չունեն
Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում մեկնարկած պատանեկան ձմեռային անդրանիկ օլիմպիական խաղերը պատմության մեջ կմնան ոչ միայն առաջինը լինելու համգամանքով եւ պատանի մարզիկների ցուցադրած հասուն պայքարով, այլեւ նրանով, որ կազմակերպիչները խնայողության նկատառումներով առաջին անգամ խախտեցին հնագույն ավանդույթը` օլիմպիական կրակը մարելով: Ավստրայում հաշվարկել են, որ մրցումային 10 օրերի ընթացքում «Բերգիզել» ստադիոնում տեղադրված երեք ջահերն այնքան գազ կվառեին, որը կբավարարեր
Գուս Հիդինգը` Հոլանդիայի սպորտի նախարա՞ր
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Գուս Հիդինգը «Տելեգրաֆ» թերթի իր էջում պատմել է Մախաչկալայի «Անժին» գլխավորելու առաջարկից հրաժարվելու պատճառների մասին, որոնք ընդունելու դեպքում ստիպված էր լինելու դեմ գնալ իր փիլիսոփայությանը: Անվանի մարզիչը մարզասերներին տեղեկացրել է նաեւ, որ Հոլանդիայից երկրի սպորտի նախարարությունը գլխավորելու առաջարկ է ստացել եւ կողմնորոշվելու համար խնդրել է
Պրեսկոտը դրական է գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը
Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ «Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա: Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանում
Դատախազությունը չհարգեց Տիգրան Տեր-Եսայանի խնդրանքը
«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր Եսայանը 2011թ. դեկտեմբերի 23-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ 2004 թվականին իր բնակարանի վրա իրականացված ավազակային հարձակման փաստով հարուցված քրեական գործի առնչությամբ. «Նկատի ունենալով այն, որ այս ժամանակահատվածում ինձ հայտնի են դարձել որոշ հանգամանքներ, որոնք կապված են իմ բնակարանում կատարված ավազակային հարձակման եւ այն կատարած անձանց հետ, ուստի խնդրում եմ
Պրեսկոտը չսիրեց 100%-անոց համամասնական ընտրակարգը
ՀՀ խորհրդարանում ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի եւ մասնավորապես ՀՅԴ խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ, երբ դաշնակցական պատգամավորները կարեւորել են խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնելու առաջարկն ու փորձել են դա հիմնավորել, Ջոն Պրեսկոտը փորձել է առարկել ու լռեցնել պատգամավորներին: ՀՅԴ խմբակցության պատգամավորների մատուցմամբ, Պրեսկոտն ավելի հակված է եղել չանդրադառնալ ԸՕ-ում դրա հետ կապված
ՀՅԴ-ականների եւ Պրեսկոտի հանդիպումն անցել է անըմբռնելիության մթնոլորտում
ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի եւ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորների հանդիպումն անցել է փոխադարձ անըմբռնելիության մթնոլորտում: Այդ մասին հանդիպումից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասացին ՀՅԴ-ական պատգամավորները: Հանդիպումից հատկապես վրդովված դուրս եկավ Արծվիկ Մինասյանը: «Մենք ներկայացրինք մեր դիրքորոշումը Ընտրական օրենսգրքի եւ առաջիկա ընտրությունների վերաբերյալ, բայց, ցավոք, պարոն Պրեսկոտն ավելի շատ հակված էր խոսել 2008թ. «Մարտի
Քաջարան գյուղի մասին. «Որ ուզենանք էլ՝ չենք կարող հիմա քանդել» (Տեսանյութ)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Առավոտին» ցույց տվեց կոմբինատի աշխատողների աշխատավարձերի ցուցակը: Բանվորների աշխատավարձերը հասնում էին մինչեւ 6-7 հարյուր հազար դրամի: Ամենացածր աշխատավարձը հավաքարարներինն էր՝ 55 հազար դրամ: Նաեւ ներկայացրեց մի գրաֆիկ, որում երեւում էր, թե որքան սրընթաց են աճել կոմբինատի եկամուտները՝ 2005-ից առայսօր.«Նայեք` սա իմ աշխատանքի արդյունքն է՝ Սովետական Միության վերացումից հետո, եւ
Տիեզերական շախմատ
Ի՞նչ գիտենք հնագույն այս խաղի մասին: Թվում է՝ շատ բան: Բայց իմաստուն խաղի ընդգրկումը տիեզերական է, մարդկային երեւակայության սահմաններից դուրս: Անգամ այսօրվա գերժամանակակից սարքերը չեն կարող իրենց տերաբայթանոց հիշողություններում տեղավորել ամբողջ շախմատը: Մնում է միայն զարմանալ աշխարհի առաջատար գրոսմայստերների ուղեղի կառուցվածքի ու հնարավորությունների վրա, որը սակայն շախմատի իսկապես տիեզերական աշխարհում, այնուամենայնիվ, փոշեհատիկ է: Համոզվենք ինքներս:
Մարդու իրավունքների պաշտպանը՝ չկողմնորոշվա՞ծ անձնավորություն է
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները: Aravot.am- ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով, մարդու իրավունքների պաշտպանը դեռ չի էլ հասկացել մարդու իրավունքների ինստիտուտի գործառույթները. «Ինստիտուտի էությունը կամ ինչ պոտենցիալ ունի գրասենյակը, դրա համար պաշտպանին դիմած շատ քաղաքացիների խնդիրները մնում են օդում: Երեւի դա է պատճառը,
Խանութամոլները հաճախ իրենք իրենց են խոսք տալիս, որ դա վերջին աննպատակ առևտուրն է. Շոպոգոլիկների մասին
Եթե վերջին ժամանակներս ձեր տանը հայտնվել են բազմազան անպետքական իրեր, եթե նայում եք խանութի ցուցափեղկերին դրված ապրանքներին եւ ձեզ աշխարհի ամենաերջանիկն զգում, խնդիրը պարզ է` դուք շոպոգոլիկ եք կամ առևտրամոլ: «Շոպոգոլիզմը զարգանում է հիմնականում կանանց մոտ` անուշադրության պակասի, միայնության կամ դատարկության զգացումից, սիրված լինելու ցանկությունից»,-մեկնաբանում է հոգեբան Նառա Հովսեփյանը: Առեւտրամոլությունը նոր ձեւավորվող հիվանդություն է, որը
Ինքնասպանության փորձի պատճառը ցածր աշխատավա՞րձը չէր (Տեսանյութ)
Վերջերս մամուլը, այդ թվում «Առավոտը» գրեց այն մասին, որ մի քաջարանցի զույգ ինքնասպանության փորձ է արել սոցիալական պատճառներով: Չստացված ինքնասպանության «զոհերից» մեկը՝ տղան, ոստիկանությունում ցուցմունք էր տվել, որ տղան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում է աշխատում եւ այնքան ցածր աշխատավարձ է ստանում, որ ստիպված դիմել է այդ քայլին : Այս մասին մեկնաբանություն խնդրեցինք ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանից.«Երբ
Մի քանի նախկին քաղբանտարկյալներ որոշել են կասեցնել ՄԻԵԴ-ում իրենց գործերի քննությունը
Aravot.am-ի տեղեկություններով, 2008թ. «Մարտի 1»-ի գործով ավելի քան մեկ տասնյակ նախկին քաղբանտարկյալներ, որոնց գործերով հիմնական գանգատներն արդեն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմա իրենց փաստաբանների հետ քննարկում են այդ գործերը ետ ստանալու՝ ՄԻԵԴ-ում դրանց քննությունը կասեցնելու հնարավորությունը: Մենք փորձեցինք այդ տեղեկությունը ճշտել Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանից: Վերջինս մեզ հետ զրույցում
Զինվորի մահվան համար չի կարող պատասխանատու չլինել
«Հրամանատարը պատասխանատու է ոչ միայն զինվորի մարտական պատրաստության, այլեւ նրա առողջական վիճակի համար: Դա հրամանատարի ուղղակի պարտականությունն է»,-«Ա1+» -ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից հիվանդանոցում մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի դեպքին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ բանակում պաշտոնյաների լիազորությունների եւ պարտականությունների մեջ հստակ նշված է, թե ով ինչի համար է
Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին կարող եք ծանոթանալ ոստիկանության ինտերնետային կայքում
Այսօրվանից` հունվարի 16-ից, Երևան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը: Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաև` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով և արագաչափ սարքերով: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ իրավախախտում կատարած վարորդներն այսուհետև ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանության www.police.am ինտերնետային կայքի«Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնում`
Քոչարյանը կապ չունի՞ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ
«Պարոն Հակոբյան, խոսակցություններ կան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական տերը Ռոբերտ Քոչարյանն է: Համապատասխանո՞ւմ են այդ խոսակցություններն իրականությանը»,- «Առավոտի» այս հարցին ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պատասխանեց այսպես. «Ես արդեն վեցերորդ տարին է, որ տարեկան մինիմում երկու անգամ լուրջ հաշվետվություն եմ տալիս բաժնետերերին` որպես գլխավոր տնօրեն: Աշնանը քննարկում ենք եկող տարվա ծրագիրը, մայիսին քննարկում ենք մեր
Աջափնյակի մի մասում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լուկաշին, թաղամասի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Գր. Զոհրապ, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Հասրաթյան 25/4 շենքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: «Երևան Ջուր» ՓԲԸ
Պրեսկոտն ընդդիմադիրներին լսելու ցանկություն չի ունեցել
Երկօրյա այցով Երեւանում գտնվող ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն այսօր «Ժառանգություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, ըստ այդ հանդիպմանը մասնակցած Զարուհի Փոստանջյանի՝ հայտարարել է, թե ինքը Հայաստան է եկել դիտարկելու բացառապես այսօր առկա իրավիճակը եւ փաստեր հավաքել միայն դրա առնչությամբ, եւ հրաժարվել է խոսել առաջիկա ընտրությունների մասին, նաեւ հայտարարել, թե չի ուզում անդրադառնալ 2008-ի դեպքերի
Սերժ Սարգսյանից արդարություն են ակնկալում
Այսօր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ 6 տարի բնակարանի սպասող Բուզանդի-19 հասցեի բնակիչները կազմակերպել էին բողոքի ակցիա։ Նրանք պարզել են, որ իրենց պապենական տների փոխարեն Արամի 72- 80 հասցեներում խոստացած բնակարանները վաճառված են: «Մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ այս ամեն ինչի մասին, իսկ եթե տեղյակ է, խնդրում ենք, որ ինքը արդարորեն մոտենա մեր


















































