Լրահոս
Օրվա լրահոսը

Լորդ Պրեսկոտի եւ ՀՀԿ-ի գնահատականները նույնն են

Հունվար 16,2012 22:21

Հատված ՀՀԿ խմբակցության անդամների հետ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտի հանդիպման վերաբերյալ խորհրդարանի պաշտոնական կայքէջի հրապարակումից. «Պարոն Պրեսկոտը տեղեկացրեց, որ մյուս խմբակցությունների հետ արդեն քննարկվել է համամասնական ընտրակարգի վերաբերյալ հարցը: Նա առաջարկեց չքննարկել այդ հարցը, քանի որ Եվրախորհուրդը իր առջեւ խնդիր չի դրել զեկույց ներկայացնել ընտրակարգի վերաբերյալ: Ողջունելի է հնչած կարծիքների բազմազանությունը, որը նաեւ ժողովրդավարության դրսեւորում է, բայց նկատի ունենալով, որ մինչեւ առաջիկա ընտրությունները հնարավոր չէ հանրաքվե անել եւ փոփոխություններ կատարել, այդ հարցի քննարկումը իրատեսական չէ: Նա հավաստիացրեց, որ նոր Ընտրական օրենսգրքի եւ առաջիկա ընտրությունների վերաբերյալ լավատեսությունը շատ ավելի մեծ է, որը ՀՀ Նախագահի ջանքերի եւ խորհրդարանի կատարած աշխատանքի արդյունքն է: Կան բազմաթիվ փոփոխություններ, որոնց վերաբերյալ Եվրախորհուրդը իր գոհունակությունն է հայտնել:

Պարոն Պրեսկոտը խնդրեց պատգամավորներին ներկայացնել իրենց դիրքորոշումը ոստիկանության,  դատաիրավական համակարգերի բարեփոխումների ընթացքի, կատարված աշխատանքների եւ մարտիմեկյան դեպքերի հետաքննության արդյունքների վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրեց, որ պարոն Պրեսկոտի եւ իրենց գնահատականները համընկնում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031