Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեսկոտը դրական է գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը

Հունվար 16,2012 20:30

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ «Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա: Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական  բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031