Օրվա լրահոսը

Հայաստանը դատապարտված է ժողովրդավարական երկիր լինելու

Ասում է  Հայաստանի ՄԻ նախկին պաշտպան , իսկ այսօր  Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը – Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Դուք  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչն եք Կենտրոնական Ասիայում: Ո՞րն է այնտեղ Ձեր գործառույթը: – ՄԱԿ-ի  Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ամբողջ աշխարհում ներկայացված է տարածաշրջանային ընդամենը 12 կառույցներով,

28.12.2011

Խողովակ չէ, ցանց է

Երեկ Գյումրիում եւ Էջմիածնում ինչ-որ երիտասարդներ հավաքել են «Առավոտի» ամբողջ տպաքանակը: Ենթադրաբար դա արել են մարդիկ, ովքեր ինչ-ինչ առնչություն ունեն նախորդ օրը կատարված սպանության մեջ կասկածվող քաղաքացու հետ: Չնայած այդ «ակցիան» իրականացրել են երիտասարդ մարդիկ, նրանց վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ խիստ հնացած է: Այդ մարդկանց թվում է, թե թերթերը հավաքելով՝ նրանք կփրկեն իրենց «ազիզ ախպորը» խայտառակությունից:

Գյուղապետերը սուրճ խմելու փող չունե՞ն

Մի առիթով պատահաբար ականատես եղանք, թե ինչպես Տավուշի մարզպետարանի մոտ (քաղաք Իջեւան) կանգնած սահմանամերձ համայնքների ղեկավարներից մեկը մյուսին հրավիրեց կողքին գտնվող Երիտասարդական սրճարան` սուրճ խմելու: Հրավիրյալ գյուղապետը  հարցրեց. -Իսկ փող ունե՞ս: Մյուսը  ափի մեջ շուռումուռ տվեց մի քանի մետաղադրամ ու ասաց` կհերիքի: Հարցուփորձ անելով գյուղապետ-ընկերներին իմացանք, որ փոքր համայնքներից մեկի ղեկավարի աշխատավարձը 65 հազար, մյուսինը՝

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի ամփոփիչ նիստ

ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2011 թվականի մարտական ¨ զորահավաքային պատրաստականության, զորքերի ու շտաբերի օպերատիվ ¨ մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2012 թվականի ուսումնական տարվա խնդիրները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշել է. «2011թվականը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար հաջողությունների պահպանման ¨

«Փարիզյան սուրճի» ձախողման պատճառը նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետն է

Հատված «Փարիզյան սուրճի» արդեն նախկին սեփականատեր, ֆրանսահայ Վալերի- Աշխեն Գործունյանի հարցազրույցից – Տիկին Աշխեն, երեկ մեզ հետ զրույցում ասում Էիք, որ այս իշխանությունները երկիրը, տնտեսությունը սպանում են. ինչպե՞ս են սպանում։ – Իրենք սպանում են տնտեսությունը իրենց հարկային ճնշումներով, իրենց հարկադիր կատարողական ծառայության միջոցներով, ոչ արդար մրցակցությամբ։ Իրենք խեղդում եւ Ճնշում են նրանց, ովքեր իրենց նման

ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի, «Ժառանգության» և ԲՀԿ–ի միավորումը հնարավոր չէ. Էդուարդ Շարմազանով

«Դուք հավատում եք, որ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» միավորումը հնարավո՞ր է։ Դրա հնարավորությունն ուղղակի չկա։ Այդ ուժերը չեն կարող միավորվել մի շարք խորը հակասությունների պատճառով։ Օրինակ, ՀԱԿ–«Ժառանգություն» հակասություններին ականատես եղանք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք վերը նշված ուժերի

Տավուշում խոզերը քչացել են

Ասում են` ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի ողջ տարին: Տավուշի մարզի բնակիչների մի զգալի մասը տարեմուտը դիմավորում է պարտքերով: Մարզի քաղաքների բնակիչներից շատերը տարեմուտի շեմին հնարավորություն չունենալով ծախսեր կատարել՝ մտադիր են տոնական օրերը անցկացնել գյուղերում ապրող հարազատների հետ: Սակայն գյուղերում էլ վիճակը բարվոք չէ. Նախորդ տարիներին աֆրիկյան ժանտախտի համաճարակի հետեւանքով մարզի գյուղերում քիչ խոզ

Վրաերթի ենթարկված տուժողներից մեկը հիվանդանոցում մահացել է

Ինչպես ավելի վաղ «Առավոտ»-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, առավոտյան ժամը 07.30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ «Բանվորի արձանի» հարևանությամբ, «ՄԱԶ» 54323 մակնիշի 65 ՕՍ 761 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 2 հոգու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի Չեխովի փողոցի բնակիչներ 81-ամյա Համբարձում Սամսոնյանը և

Նիկոլ Փաշինյան. ՀԱԿ-ում պետք է լինեն ֆրակցիաներ

Կոնսենսուսը Կոնգրեսում դե ֆակտո բացակայում էր շատ ավելի առաջ, քան դրա մասին հանրությանը հայտնի դարձավ։ Սկզբնական շրջանում իրոք վախ կար, թե ինչ Է լինելու, երբ արձանագրվի կոնսենսուսի բացակայությունը։ Ես վախենում Էի, շատ էի վախենում, որ կոնսենսուսի բացակայությունը կկազմաքանդի Կոնգրեսը։ Բայց տեսեք, արդեն երկար ժամանակ կոնսենսուս չկա, ու Կոնգրեսի հետ ոչ մի աղետալի բան տեղի չի

ՀԱԿ անդամի տեսակետը «100 տոկոսանոց համամասնական» շարժման մասին

«100 տոկոսանոց համամասնական» շարժումը, թերևս, կարելի է համարել անցնող տարվա ամենահիշարժան հակաօրինական և նենգ նախաձեռնությունը, որի տարաբնույթ պատճառներն, ըստ նախաձեռնողների նպատակների և մասնակիցների նախնական կազմի, կարող են լինել՝ աջակցությունը կոալիցիոն կուսակցություններին, այն է՝ իշխանությունների վերարտադրմանը, անգործությունը կամ տգիտությունը ընտրակեղծիքների դեմ պայքարում, չգիտեն ինչով զբաղվեն, ինչպես չսկսված ու անհետացած «Քվեն ուժ է» իբրշարժումը, արդարության համար պայքարի

ՀԱԿ-ի հետ երկխոսությունից շահեց իշխանությունը

 Հատված ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի հետ հարցազրույցից -Տարին անցավ քաղաքական նոր մշակույթի ձեւավորման կարգախոսի ներքո, որի դրեւորումներից մեկն էլ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն էր։ Երկխոսությամբ ի՞նչ փոխվեց, որակական ինչ փոփոխություն տեղի ունեցավ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում։   -Շատ բան չփոխվեց։ Հավանաբար շատ դեպքերում երկխոսությունը նաեւ իմիտացիոն բնույթ ուներ` ամեն մեկը փորձում էր ծառայեցնել դա իր օգտին, եւ

Բենզինով լի ցիստեռները դուրս են եկել ուղեգծից

Դեկտեմբերի 27-ին` ժամը 19.15-ին  տեղեկատվություն է  ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի սկզբնամասում բենզինով բեռնված երեք ցիստեռն դուրս են եկել երկաթուղային ուղեգծերից: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Քանաքեռ» կայարանից բեռնաթափման հա­մար փակուղի մտնող թիվ 3452 շարժակազմի մոտ 240 տ բենզինով բեռնված

«Հո ապուշ չե՞նք, որ ինքնուրույն ժամանակ ունենանք»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե առաջիկայում Հայաստանը կհրաժարվի ամառ–ձմեռ ժամային տեղափոխումներից, որովհետեւ, պարզվում է, «մենք գտնվում ենք ոչ ճիշտ աշխարհագրական ժամային գոտում, որը չի համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին»։   «ՉԻ»- Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը, տեղեկացնում ենք, որ վերջին առնվազն 5 հազար տարիների ընթացքում Հայաստանը գտնվել է

Փաստերի 90 տոկոսը սուտ է. Կոնգրեսը հունվարին կարձագանքի ՀՔԾ-ի զեկույցին

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտոոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը «ՉԻ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՔԾ-ի կողմից երեկ ներկայացված մարտի 1-ի վերաբերյալ զեկույցը՝ նշեց, որ ինքն ու իր ղեկավարած հանձնախումբը զեկույցին կարձագանքեն հունվարին։ Ջհանգիրյանը նշեց, որ ըստ Էության իշխանությունները նպատակաուղղված են այդ զեկույցը հրապարակել հենց այս օրերին, որպեսզի տոների կապակցությամբ զբաղված մարդիկ չհասցնեն

Մարտի 1-ին բանակի ներգրավումը «անհիմն վարկա՞ծ» է

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, 500-ից ավելի նոր հարցաքննությունները «ոչ մի բան» են: Թերեւս: Քանզի եթե այդ 500-ից գոնե 200-ը լինեին զանգվածային անկարգության մասնակիցները` իրենց ակտիվիստները, որոնք ականատես-վկաներ են, եւ այդ օրը շատ բան են տեսել, ապա Քոչարյանն ու ՀԱԿ-ը հազիվ թե այսօր բողոքեին սպանությունների չբացահայտման դեմ: Իսկ հետաքրքիր է, չորս տարիների ընթացքում ինչո՞ւ այդպես էլ «խաղաղ

Թուրքիան շարունակում է խոսել Ֆրանսիայի «աններելի սխալի» մասին

Պաշտոնական Անկարան հայտարարում է, թե Ֆրանսիան աններելի սխալ է թույլ տվել` Ազգային ժողովում ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի քայլերը որակել է «անհավատալի», «մանր քաղաքական հաշվարկներ»` պայմանավորված Ֆրանսիայում ապրիլին անցկացվելիք նախագահական ընտրություններով: Գյուլը ասել է, թե վրդովված է հատկապես այն փաստով, որ Ֆրանսիան

Վրաերթ Երևանում. երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07.30-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում՝ «Բանվորի արձանի» հարևանությամբ, «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հոգու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վարորդը վրաերթի վայրից փախուստի չի դիմել։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական

Հաշվել են «Ֆորմուլա 1»-ի աստղերի փողերը

«Luxur.net»-ը հաշվել է արդեն ավարտված մրցաշրջանում աշխարհի ամենաթանկ  մարզաձեւի՝ «Ֆորմուլա 1»-ի, համաշխարհային աստղերի եկամուտներն արքայական  մրցարշավներում, որը կազմել է 100 միլիոն եվրո: Վարկանիշային ցուցակը 30 միլիոն եվրոյով գլխավորում է «Ferrari-ի արշավորդ  Ֆերնանդո Ալոնսոն: Ամենաշատ վաստակածների մեջ են Նիկո Ռոսբերգը («Mercedes  Benz»)՝ Լյուիս Հեմիլթոնը («McLaren Mecedes»)՝ 16 մլն, Ֆելիպե Մոսսան  («Ferrari») եւ Ջենսոն Բաթընը («McLaren»)՝ 10-ական

Սպորտի նախարար. «Ֆուտբոլի ֆեդերացիան ինձ հրավիրատոմս չի ուղարկել»

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը երեկ տարեվերջի ամփոփիչ ասուլիսում ներկայացնելով անցնող տարում իր ղեկավարած գերատեսչության առջեւ դրված երեք գերակա խնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքները` պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, որոնց մեջ, թերեւս, ամենահետաքրքրողը վերաբերում էր նրան, որ ինքը ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին ներկա չի լինում: «Ես սպորտ սիրում եմ: Բայց կան մարզաձեւեր, որոնք ինձ ավելի

Մահվան ելքով վրաերթ Ներքին Չարբախում (Ֆոտոշարք)

Այսօր` դեկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում, Ներքին Չարբախի 1-ին փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել փախուստի: Հետիոտնը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի

Այս տարի ոչ մի երեխա առանց նվերի չմնաց

  «Ինձ ասում են, որ Ձմեռ պապիկ չկա, բայց ես մեկ ա հավատում եմ»,-ասում է 10 -ամյա Արփինեն:  Այսօր անչափ ուրախ է, որովհետև իրենց  գյուղ վերջապես Ձմեռ պապիկ է եկել: Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում տոնական տրամադրություն էր: Գյուղում վերջին մի քանի տարվա ընթացքում կազմակերպված  ամանորյա ամենամեծ միջոցառումն էր : Չնայած դահլիճի չափազանց ցուրտ

Զարուհի Պետրոսյանի ամուսնու միջնորդությունը մերժվել է

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Aravot.am-ին տեղեկացնում է,որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել դատական նիստ` Յանիս Սարկիսովի բողոքարկված վճիռի հիման վրա: Հիշեցնենք, որ 20 ամյա Զարուհի Պետրոսյանին սպանելու համար Յանիս Սարկիսովը` Զարուհի Պետրոսյանի ամուսինը, դատապարտվել էր 10 տարի ազատազրկման: Նրա պաշտպանը բողոքարկել էր Վերաքնիչ դատարան` պարզաբանելով, որ Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառը արտամուսնական կապերով պայմանավորված ինքնասպանություն է` թույն խմելու

Ձմեռ պապիկների մրցավազքը (Տեսանյութ)

Դեկտեմբերի 27-ին մի խումբ երիտասարդ ձմեռ պապիկներ հավաքվել էին Հանրապետության հրապարակում մասնակցելու ամանորյա միջոցառմանը: Այս անգամ  ձմեռ պապիկները  երիտասարդ տղաներ ու աղջիկներ էին: Միջոցառման ընթացքում ձմեռ պապիկները շրջեցին երևանյան փողոցներով, իսկ վերջում մասնակցեցին մրցավազքի: Պատրաստեց` Լիլիթ Սեդրակյանը

Պաբլո Պիկասսոյի նկարներն էլեկտրիկի մոտ

Artnews.org-ն հայտնում է` հայտնի նկարիչ Պաբլո Պիկասսոյի որդին` Կլոդը, պահանջ է ներկայացրել նախկին էլեկտրիկ Պիեր Լե Գուեննեկային: Պարզվում է, որ էլեկտրիկը, ով ապրում է ֆրանսիական Րիվյեր քաղաքում, ունի մի քանի միլիոն արժողություն ունեցող նկարներ, որոնք պատկանում են Պաբլոյին: Պիերի մոտ հայտնաբերվել են 271 աշխատանք: Մասնագետները այն գնահատել են 60 միլիոն եվրո: Դրանք եղել են 1900-1930

Facebook-ի շնորհիվ կնոջ և 1.5 տարեկան որդու կյանքը փրկված է…

Սոլթ Լեյք Սիթիի բնակչուհին, ով 1.5 տարեկան որդու հետ միասին իր իսկ բնակարանում 5 օր պատանդ էր մնացել, կարողացել է ազատվել Facebook սոցիալական ցանցում տեղադրված հաղորդագրության շնորհիվ: Ըստ նախնական տվյալների 33-ամյա Տրոյ Կրիտչֆիլդը կնոջն ու երեխային պատանդ էր վերցրել և նրանցից խլել բջջային հեռախոսները. հաղորդում է Ria.ru : Ոստիկանության սերժանտ Ջոն Արնոլդի խոսքով` ուրբաթ օրը

«Թոթոլ» ձյունանուշից մինչև կարմիր վարդեր

Ձմեռ պապիկին նամակ գրելը միշտ էլ մնում է ակտուալ:  Արդեն մեծ պահանջարկ ունի ինտերնետային նամակագրությունը, որն ուղղված է բարի պապիկին: Բայց հարց է առաջանում, պապիկը կարդում է միայն թղթային նամակները, թե ինտերնետայիններն էլ. խեղճ պապիկ:  www. Odnoklassniki.ru սոցիալական կայքում բացվել  են 100-ավոր խմբեր, այնտեղ բոլորն իրենց ցանկությունները գրում ձմեռ պապիկին: Վազգեն Հարությունյանը մեկ տարի առաջ

Ամանորը օդում և ցամաքում

Դեկտեմբերի 31-ին «Արմավիայի» Երեւան-Վնուկովա  չվերթի ուղեւորները  երկրից կմեկնեն հին տարում, Ամանորը կդիմավորեն երկնքում և վայրէջք կկատարեն արդեն նոր տարում: Սակայն մինչ Նոր տարին`  օդում դիմավորողները սպասում են 2011 թվականի վերջին օրվան, նրանք, ովքեր ցանկանում են այդ օրը Հայաստանից դուրս որեւէ այլ  «ցամաքում» դիմավորել, արդեն իսկ հաղթահարում են օդային տարածությունը: Եվ ինչպես փաստում են տուրիստական կազմակերպություները,

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էլ է միանում

Ներկա քաղաքական իրադաձությունների լույսի ներքո  «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարևորում է քաղաքական դաշտի հստակեցման, ինչպես նաև քաղաքական նոր մշակույթի արմատավորման հրամայականը: Ընտրությունների թափանցիկությանն ու իրական քաղաքական չափանիշների հաղթանակին միտված ցանկացած քայլ մոտեցնում է արդարության և ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում: Այդ համատեքստում  «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը մեծամասնական ընտրակարգը վերացնելու

Չինաստանն առաջինն է, Հայաստանը՝ վեցերորդը

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Թուրքիայում այսօր ավարտված աշխարհի թիմային առաջնությունը տասը երկրների մրցապայքարում եզրափակեց 6-րդ հորիզոնականում (թիմային՝ 9,0  անհատական՝ 19,5 միավոր): Մեր աղջիկները վերջին՝ 9-րդ տուրում, ոչ-ոքի խաղացին հաղթողի կոչման հավակնորդ Ռուսաստանի հետ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը բաժանեցին միավորները: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանը, իսկ մրցանակային եռյակն ըստ հաջորդականության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031