Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ոչ մի երեխա առանց նվերի չմնաց

Դեկտեմբեր 27,2011 23:41

 

«Ինձ ասում են, որ Ձմեռ պապիկ չկա, բայց ես մեկ ա հավատում եմ»,-ասում է 10 -ամյա Արփինեն:  Այսօր անչափ ուրախ է, որովհետև իրենց  գյուղ վերջապես Ձմեռ պապիկ է եկել:

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում տոնական տրամադրություն էր: Գյուղում վերջին մի քանի տարվա ընթացքում կազմակերպված  ամանորյա ամենամեծ միջոցառումն էր : Չնայած դահլիճի չափազանց ցուրտ լինելուն ` երեխաները  մեծ  ուրախությամբ էին եկել  միջոցառմանը: 16-ամյա Ազատուհին, որը նաև միջոցառման հանդիսավարն էր,շատ ոգեւորված էր. «Ես անչափ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառում է կազմակերպվել: Այսպես մեր առօրյայի մեջ հետաքրքրություն է մտնում: Բոլորը ուրախ են ու տոնական տրամադրված, իսկ դա մեզ ավելի է ուրախացնում»:

Այստեղ ներկա էին գյուղի նույնիսկ ամենատարեցները: Միջոցառման կազմակերպիչ Աննա  Մելքումյանն ասում է, որ նման միջոցառումները հաճախակի են կազմակերպվում. «Ամեն անգամ,  երբ նման բաներ ենք կազմակերպվում, բոլորը կարծես նոր շունչ են առնում: Մեր գյուղի երիտասարդների համար սա մեծ նշանակություն ունի: Բոլորը ոգեւորվում են, ու դա մեզ ստիպում է ավելի հաճախ կազմակերպել նման միջոցառումներ: Մենք էլ ենք դրանից ոգեւորվում»:

Գյուղի գյուղապետ Վահրամ Հովհաննիսյանը միջոցառման  վերջում  խաղարկություն էր կազմակերպել: «Ամենաշատը դրան էինք սպասում,- ասում է Արսենը,- հուսով եմ, որ գոնե մի բան կշահեմ»:

Այս տարի ոչ մի երեխա առանց  նվերի չմնաց  : «Փոքր ժամանակ մի անգամ հանդեսներից մեկում ես առանց նվերի մնացի ,այդ պատճառով էլ որոշեցի, որ այս տարի ոչ մի փոքրիկ առանց նվերի  չպիտի մնա»,-ասում է գյուղապետը:

«Ամեն ինչ շատ լավ է,-ասում է Լուսինեն,-շատ լավ կլինի,որ ամեն տարի նույն միջոցառումները կազմակերպվեն, ու մենք լավ ժամանակ անցկացնենք»:

 

                                                                                                 Մերի Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031