Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էլ է միանում

Դեկտեմբեր 27,2011 21:34 Share
Ներկա քաղաքական իրադաձությունների լույսի ներքո  «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարևորում է քաղաքական դաշտի հստակեցման, ինչպես նաև քաղաքական նոր մշակույթի արմատավորման հրամայականը:
Ընտրությունների թափանցիկությանն ու իրական քաղաքական չափանիշների հաղթանակին միտված ցանկացած քայլ մոտեցնում է արդարության և ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում:
Այդ համատեքստում  «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ և հայտնում իր պատրաստակամությունն այդ նախաձեռնությանը զորակցելու գործում:
Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել