Օրվա լրահոսը

Boxing day-ը Լոնդոնում կամ` համարյա 3 շիշ ձեթի նման (ֆոտոշարք)

Պատկերացնո՞ւմ եք` 7 մլն բնակչությամբ բազմազգ եւ բազմակրոն քաղաքում մի ամբողջ օր չաշխատի որեւէ տրանսպորտ` ոչ մետրոն, ոչ ավտոբուսները, փակ լինեն ոչ միայն բոլոր հիմնարկները, այլեւ խանութների եւ սրճարանների 95%-ը: Այդպիսին է Լոնդոնը սուրբ Ծննդյան օրը` դեկտեմբերի 25–ին: Այնինչ այս քաղաքում օրական 3 մլն զբոսաշրջիկ կա` նույնիսկ Ծննդյան տոներին: Եվ այդ զբոսաշրջիկների դժգոհությունները լսվում էին

Կայքում հայհոյանքներ են Հայաստանի եւ Ֆրանսիայի հասցեին

Ինչպես արդեն հաղորդել ենք, ադրբեջանցի եւ թուրք հաքերները երեկ երեկոյան կոտրել են <Համերաշխություն> կուսակցության վեբկայքը` www.hamerashxutyun.am, անգլալեզու հայհոյանքներ են տեղադրվել Հայաստանի եւ Ֆրանսիայի հասցեին: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: «Թուրքերն այդպիսով ցույց են տալիս իրենց իրական դեմքը, համերաշխության անգամ գաղափարի նկատմամբ իրենց անհանդուրժողականությունը»,- ասաց պարոն Ավետիսյանը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունները 2008-2011թթ. նախաձեռնեցին Ընտրական օրենսգրքի իրական եւ արմատական բարեփոխմանն ուղղված քայլեր` Ազգային ժողովի կողմից համապատասխան փոփոխություններն ընդունելու նպատակով: Վերահաստատելով դրանց ամբողջական իրականացման ուղղությամբ մեր պատրաստակամությունը եւ կարեւոր նշանակություն տալով ընտրական գործընթացների նկատմամբ լայն վերահսկողության ապահովման համար ուժերի համադրմանը, ստեղծված պայմաններում հանդես ենք գալիս հետեւյալ համատեղ հայտարարությամբ. – կարեւորելով Հայաստանի ապագայի

Կապանում բնակարանների գները նվազել եւ նվազում են

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այս օրերին ավարտին են հասցնում վերջին նախապատրաստությունները՝ եկող տարվանից համակարգում նոր կարգով աշխատելու համար: 2012 թվականին Սյունիքում կգործի միայն կադաստրի մարզային կառույցը՝ Կապանում, մնացած գրասենյակները՝ շատ ավելի քիչ դեր կունենան: Այժմ  Սիսիանի, Գորիսի եւ Մեղրու գրասենյակներից Կապան են բերվում արխիվային նյութերը: «Բոլոր արխիվները

Բանկահենությո՞ւն

Վերջերս բազմաթիվ բացահայտումներ տեղի ունեցան սփյուռքահայ ներդրողների նկատմամբ իրականացվող հետապնդումների, նրանց բիզնեսը խլելու, այդ նպատակով անգամ իրավապահ մարմիններին ներգրավելով կալանավորելու և բազմաթիվ այլ անարդարությունների մասին: Խնդիրն այնքան լուրջ է, որ քաղաքացիական հասարակության ակտիվ անդամների կողմից սփյուռքահայ ներդրողների պաշտպանության նախաձեռնություն ստեղծվեց: Հայաստանի տնտեսության մեջ այդպիսի ներդրողներից է Ալեքսանդր Վարտանովը, որը լինելով ՌԴ քաղաքացի, ներդրումներ է կատարել

Պայքար՝ «քյարթուների» դեմ

Facebook-յան էջը դեմ է «Anti-Qyart Movement of Armenia». այսպես է կոչվում Facebook-յան խումբը, որտեղ ներկայացված են հայերի՝ մեղմ ասած,  ամենաարտասովոր լուսանկարները: Էջի հեղինակը «Anti-Qyart Movement of Armenia»-ի մասին պատմող ինֆորմացիայի մեջ մասնավորապես նշում է. «Մեր նպատակը համախմբվելն է, պայքարել բռիության, անկրթության, գավառականության, ռաբիսության, հայ ազգը դեգրադացիայի ենթարկող բազմաթիվ թրքացած մարդկանց, երեւույթների դեմ:  Մի խոսքով, հեղաշրջում՝

Խզմալյանը՝ կրկին բեռի տակ

Երիտասարդ թատերագետը  վերընտրվեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Ազգային սովորության մղումով մեզանում ոչ միայն մշակութային զուգահեռ կառույցներ են գործում (պարարվեստի, գրողների, կոմպոզիտորների եւ այլն), այլեւ 2 տարին մեկ դրանց համագումարներն են անցկացվում: Օրերս կայացած Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) համագումարից անմիջապես հետո, երեկ Կամերային թատրոնում հրավիրվել էր Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) համագումարը: Հիշեցնենք, որ

Տանը նստած՝ աշխատանքի հրավեր չեն ստանում

Կամ ինչ անեն ուսանողները՝ լավ աշխատանք ունենալու համար Այսօր արդիական չէ «մեկ մասնագիտություն ամբողջ կյանքի ընթացքում» սկզբունքը: Մրցակցության դար է՝ աշխատաշուկայից դուրս է մնում միջին հնարավորություններ ու գիտելիքներ ունեցող մարդը, իսկ աշխատում է նա, ով ավելի ուժեղ է: Մեր երկրում լավ մասնագետների կարիք կա յուրաքանչյուր մասնագիտության առումով, բայց բոլորը չէ, որ կարող են լավ մասնագետ

Հանուն Սեւանա լճի՝ տներ էլ կմնան ջրի տակ (Տեսանյութ)

Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ տարածքներում գործող ոչ միայն զվարճանքի օբյեկտներ ու հանգստյան տներ են մնացել ու մնալու ջրի տակ, այլեւ՝ Սեւանի ավազանի 3 գյուղերի՝ Արծվանիստի, Ծովակնի ու Կարճաղբյուրի տասնյակ տներ: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասաց ՀՀ նախագահին առընթեր «Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի» նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա ասուլիս էր հրավիրել՝ հանձնաժողովի 2011 թ-ի

«Արվեստիս անձնագրում գրված է հայ»

Ասում է ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) 2011-ի վերջին համերգը նվիրեց նվագախմբի հիմնադրման 85-ամյակին: Կոլեկտիվը տարբեր տարիների գլխավորել են Ա. Ադամյանը, Ա. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Դ. Խանջյանը, Վ. Գերգիեւը, Լ. Ճգնավորյանը եւ այլք: 2000թ.-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորն է Էդուարդ

Ավտովթար Արմավիրի մարզում. մեքենան շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր՝դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 02.00-ի սահմաններում, 22–ամյա Արման Սաֆարյանը, վարելով «ՎԱԶ 21099» մակնիշի 28 ԼՍ 083 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ–ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։ Վթարի հետևանքով, ինքը և ավտոմեքենայի ուղևոր 22-ամյա Կարեն Ավետիսյանը մարմնական

«Պետք չէ անտեսել համայնքի բնակչի կարծիքը»

Թեեւ ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը», սակայն կան գյուղապետեր ու փորձագետներ, որ դեմ են դրան: 2012 թվականը հանրապետության 912 համայնքների կյանքում, թերեւս՝ շրջադարձային լինի: Նոր տարվանից կառավարությունը կսկսի կյանքի կոչել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման գործընթացը: Նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման

Դատարան բերված փաստաբանի ճնշումը բարձր էր

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը հարուցել է քրեական գործ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Աթարբեկյանի նկատմամբ: Գործի վարույթը գտնվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում: Այսօր ժ.12-ին սկսվեց դատաքննությունը: Արթուրը դատարան եկավ ընկճված եւ ահդ մասին բարձրաձայնեց, ասելով, թե ճնշումը բարձր է: Նրա պաշտպան, Փաստաբանական պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը դատական նիստից բացակայելու մասին դատարանին հասցրել

Մաղթանք՝ օլիմպիական առողջություն

«Առավոտի» միջոցով շնորհավորում եմ հայ ժողովրդի, մարզաշխարհի, հատկապես, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աշխատակիցների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ օլիմպիական առողջություն, խաղաղություն, միայն հաղթանակներ եւ բոլոր բարի նպատակների իրականացում, որպեսզի 2012 թվականին բոլոր կիսատ մնացած երազանքներն իրականան:   ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

3-րդ եւ 4-րդ կիսամյակների «սեւ ցուցակը»

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ցուցակից 4-ին կհանդիպի դատարանում 1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ. հոկտեմբերի 19-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2010թ.-ին նախարարության կողմից գաղտնազերծված փաստաթղթերի մասին: Սա կրկնակի հարցում էր, քանի որ նախարարությունը չէր պատասխանել ԻԱԿ-ի 29.03.2011 թ. հարցմանը՝ գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Այս կրկնակի հարցումը

Երնեկ թե այս Նոր տարին

Ասում են Ամանորը տարին մեկ առկայծող հույս է: Նաեւ տարին ամփոփելու պատեհ առիթ: Փորձեմ երկուսը միասին անել: Բնապահպանները ՀՀ կառավարության ձեռքից փրկեցին Թռչկանի ջրվեժը, պատգամավորները չկարողացան Սյունիքի մարզպետի ձեռքից փրկել գործարարին: Սյունիքի մարզպետը հերթական անգամ հեղինակազրկեց Հայաստանի հանրապետությունը, պետական կառույցները դրա դեմ ոչինչ չարեցին: Մարտի մեկի էջը տարվա մեջ մի քանի անգամ փակվեց ու բացվեց:

Սպանությունը բացահայտվեց մի քանի ժամում (տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Կենտրոնականի և Էրեբունու բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ աշխատանքների արդյունքում, պարզվել է երեկ «Աղի ջուր» կոչվող լճակից դուրս բերված «Օպել» մակնիշի 28 ՍԼ 373 համարանիշի ավտոմեքենայի տիրոջը՝ անհատ ձեռներեց 40-ամյա Գարիկ Կիրակոսյանին սպանած անձի ինքնությունը։ Այդ անձը Երևան քաղաքի Որմնադիրների 51 տան բնակիչ

«Հայէլցանցերը» զեղչեր է արել

Գիշերային հաշվիչներն ու էլցանցին միանալը էժան կնստեն Տասնյակ գործարարներ եւ շարքային բնակիչներ դժգոհությամբ պարբերաբար դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ ՀՀ կառավարություն՝ բողոքելով, թե տան կամ օբյեկտի շինարարությունն ավարտելուց հետո էլեկտրաէներգիայի հարցը լուծելու համար երկար ժամանակ է պահանջվում: Մինչ «Հայէլցանցերը» փաստաթղթերն ուսումնասիրի, ենթակայաններ կառուցի ու միացում կատարի՝ ամիսներ են անցնում: Այս խնդիրները լուծելու համար

Հանրապետականը՝ որպես թիվ մեկ պատասխանատու

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը համոզված է՝ «հեքիաթի տղան» կփրկի հասարակությունը – Արեւմտյան փորձագետներն անցնող տարին որակում են որպես հեղափոխությունների տարի՝ ներկայացնելով, թե որտեղ ինչ հեղափոխական իրադարձություն տեղի ունեցավ, մինչդեռ Հայաստանում այդպես էլ չի լինում հեղափոխական տարի, եւ ընդդիմությունը, որ շարունակ խոսում է հեղափոխության մասին, այդպես էլ չի կարողանում իրականություն դարձնել խոսքը. Ձեր կարծիքով՝ ի՞նչն

Երբեք չէի սպասում

Սրտի խոսք՝ նախկին ընկերոջը Միանգամից պետք է ասեմ՝ Զուրաբյան Արարատի վերջին հարցազրույցներն անսպասելի էին ինձ համար: Անկեղծ եմ ասում. սրտի ցավով կարդացի դրանք: Հարցազրույցներ՝ Հայոց համազգային շարժման ու Հայ ազգային կոնգրեսի դեմ: Ափսոսում եմ: Ամենեւին էլ էմոցիոնալ թող չհնչի, եթե ասեմ, որ իմ նախկին ընկեր Արոյից երբեք չէի սպասում այն, ինչ անում է այսօր: Չէի

Էկոնոմիկայի նախարար. ՀՀ ժամային գոտին պետք է համապատասխանի Մոսկվայի ժամանակին (Տեսանյութ)

«Մենք գտնվում ենք ոչ ճիշտ աշխարհագրական ժամային գոտում: Մեր ժամային գոտին պետք է համապատասխանի Մոսկվայի եւ Եվրոպական ժամանակին եւ վերանան ամառային եւ ձմեռային 1-ժամյա տեղաշարժերը»,-այսօր ասուլիսում նման մտահոգություն հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարության նոր դահլիճում հրավիրած մամուլի ասուլիսում պարոն Դավթյանն ամփոփեց իրենց ոլորտի այս տարվա արդյունքները: Նա ընդհանուր առմամբ, անցնող տնտեսական տարին համարեց հաջողված.

Գասպարին հասցրեց պառկել դատարանի մուտքի դիմաց

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարությունը: Մինչ դատավարությունը միջադեպ տեղի ունեցավ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի եւ դատարանում իրենց ծառայությունն իրականացնող դատական կարգադիրիչների միջեւ: Վարդգես Գասպարին փորձ էր անում ամեն կերպ մտնել շենք: Նա անգամ պառկեց մուտքի մոտ, ինչը շենքի ներսից դուրս եկողին երեւաց, իսկ դրսում

«Լավ ղեկավարի» բարդույթը

Քաղաքացիները փողոցներում հաճախ են ինձ հարցեր տալիս: Բացի «Էս ժողովրդի վերջն ի՞նչ է լինելու» իմաստազուրկ հարց-բողոքից՝ մարդիկ հետաքրքրվում են նաեւ կոնկրետ թեմաներով, օրինակ. «Ինչու են մարդիկ Մոսկվայում փողոց դուրս եկել: Ի՞նչ է՝ Պուտինը լավ ղեկավա՞ր չի: Այդ ցույցերը աջ ուժե՞րն են կազմակերպում»: Ոտքի վրա այդ հարցերին պատասխանել, իհարկե, դժվար է: Նախեւառաջ, ես չեմ կարող ասել,

Դիլիջանի եւ Վանաձորի քաղաքապետերը՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ

Առաքելական հայերիս համար Ծննդյան տոնը հունվարի 6-ին է, Ամանորը տոնում ենք դեկտեմբերի 31-ի կեսգիշերից սկսած: Աշխարհում առաջինը Ծննդյան տոները նշում են կաթոլիկ քրիստոնյաները՝ դեկտեմբերի 25-26-ից: Սա սակայն չի խանգարել, որ Լոռու մարզկենտրոն Վանաձորի եւ Տավուշի Դիլիջան քաղաքների ղեկավարները բոլորից, անգամ կաթոլիկներից առաջ շնորհավորեն ծննդյան տոները: Երկու համայնքապետերն էլ հանրապետական են, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհավորական

Տարվա վերջին երեքշաբթին

Տարին անցնում է, հեռանում է, մաշվում է, ուզենք թե չուզենք, սպասեք թե չսպասենք, ամփոփենք, թե ոչ, նախապատրաստվենք, թե ոչ, պատրաստ լինենք թե՝ ոչ: Տարին անցնում է հեռանում, գնում, մաշվում: Այսօր 2011-ի վերջին երեքշաբթին է: Եկողը կլինի նոր՝ 2012-ի առաջին երեքշաբթին, շարունակականությունը հենց այսպես է լինում եւ ոչ թե ճառերով կամ կարգախոսներով: Տարին սուսուփուս , անաղմուկ

27.12.2011

Միջազգային մամուլը՝ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների վերաբերյալ

Միջազգային մամուլն անդրադարձել է Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսետում Հայոց ցեղասպանության շուրջ անցկացված քննարկումներին: Բրիտանական «Independent» պարբերականում հրապարակված «Իսրայելը հիշեցրել է, որ Թուրքիան մեղավոր է իր կողմից գործած «Հոլոքոստի» համար» հոդվածում նշվել է, որ Երուսաղեմում Իսրայելի խորհրդարանի անդամներն առաջին անգամ անցկացրել են քննարկումներ այն հարցի շուրջ, թե արդյոք պետք է ճանաչվի 1915 թվականին Թուրքիայում իրականացված 1,5 միլիոն

Սոցիալական բնակարաններ Դիլիջանի երիտասարդ ընտանիքների համար

Դիլիջանի քաղաքապետարանի եւ Սոցիալական բնակարանային հիմնադրամի միջեւ ստորագրվել է համագործակցության նախնական համաձայնագիր: Ըստ դրա, քաղաքում բնակարանային համալիր կկառուցվի Սոցիալական բնակարանային հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հոլանդիայի կառավարության հովանավորությամբ: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ դիլիջանցի երիտասարդ այն ընտանիքները, որոնք չունեն սեփական բնակարան, նորակառույց շենքերում կապրեն վարձով, սակայն վարձակալության քիչ գումար մուծելով: Երիտասարդ ընտանիքներն այդտեղ կարող են բնակվել

Եհովայի վկան դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման. Հայաստանը պետք է հարգի կրոնի ազատության իրավունքը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դատապարտում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի 6 ամիս ժամկետով ազատազրկումը։ Նոյեմբերի 28-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Տիգրան Պետրոսյան)  վճռեց Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (քաղաքացիների

Հաքերները հասան «Համերաշխության» կայքին

Դեկտեմբերի 27-ին, թուրք և ադրբեջանական հաքերների կողմից հարձակման է ենթարկվել «Համերաշխություն» կուսակցության և համանուն շարժման վեր-կայքը: «Համերաշխություն» կուսակցության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031