Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում բնակարանների գները նվազել եւ նվազում են

Դեկտեմբեր 27,2011 14:26

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այս օրերին ավարտին են հասցնում վերջին նախապատրաստությունները՝ եկող տարվանից համակարգում նոր կարգով աշխատելու համար:

2012 թվականին Սյունիքում կգործի միայն կադաստրի մարզային կառույցը՝ Կապանում, մնացած գրասենյակները՝ շատ ավելի քիչ դեր կունենան: Այժմ  Սիսիանի, Գորիսի եւ Մեղրու գրասենյակներից Կապան են բերվում արխիվային նյութերը:

«Բոլոր արխիվները կտեղափոխվեն մեզ մոտ, մինչեւ տարվա վերջ պետք է հասցնենք ավարտել այդ աշխատանքները: Եկող տարվանից էլեկտրոնային տարբերակով է նախատեսվում մեր աշխատանքը: Դիմումատուն դիմում է ներկայացնելու մարզի քաղաքներում տեղակայված գրասենյակներ, կամ այլ քաղաքում գտնվելիս, տվյալ քաղաքի գրասենյակ, որտեղից էլ էլեկտրոնային ձեւով ուղարկվելու է մարզային կառույց: Գրանցումն այստեղ կատարելուց հետո ետ է  ուղարկվում քաղաքացուն: Այդ տարբերակով աշխատակիցների հետ շփումը կպակասի եւ կնվազեն նաեւ կոռուպցիոն ռիսկերը: Որոշակի նոտարական գործարքները նույնպես մեզ վրա են լինելու` հիմնականում առք ու վաճառք, նվիրատվություն, փոխանակություն, որոնք անվճար են կատարվելու կադաստրի կողմից», – տեղեկացնում է կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի Կապանի ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանը:

Զրուցակցիս խոսքով, այս տարի, նախորդ տարվա համեմատ, նվազել են բնակարանների առքուվաճառքի գործարքները, փոխարենն ավելացել են նվիրատվությունները, ժառանգությունները եւ այլ գործարքները:

Անցնող տարում Կապանում ցածր են եղել բնակարանների շուկայական գները: Կադաստրի պատասխանատուների փոխանցմամբ` 2000 թվականից հետո բնակարանների կադաստրային գները, շուկայական գների համեմատ, սկսել են նվազել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031