Օրվա լրահոսը
Պուտինի աչքին ցուցարարների ճերմակ ժապավենները հակաբեղմնավորիչներ են երեւացել
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր, ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ, որը հեռարձակում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը, հայտարարել է, որ «Հանուն արդար ընտրությունների» կոչով հանրահավաքի մասնակիցներին Բոլոտնայա հրապարակ գնալու համար գումար են տվել: Թե որտեղի՞ց նրան նման տեղեկատվություն՝ Պուտինը չի ասել, սակայն ասել է, որ միանգամից չի հասկացել ճերմակ ժապավենների իմաստը, որով առանձնանում էին հանրահավաքի
Պետրոս Մակեյանը չցանկացավ քննարկել իր ընկերների քայլերը
«Ժողովրդավարական հայրենիքը» չի լքի ՀԱԿ-ը Այն բանից հետո, երբ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության վերաբերյալ արած քաղաքագիտական վերլուծությանը, տարբեր մեկնաբանություններ եղան, ասեկոսեներ պտտվեցին: Նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը եւ նրա նախագահը ՀԱԿ-ում մշտապես ընդդիմադիր կեցվածք են ունեցել, առավել
Ընդդիմությունս ընդդիմությանդ վնաս չի
Ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը միմյանց խանդում Վերջին շրջանում զարմանալի մի բան է նկատվում. ընդդիմադիր ուժերը կարծես միմյանց հանդեպ շատ ավելի խանդոտ են եւ շատ ավելի են իրար քարկոծում, քան իշխանականները, ինչու է այդպես՝ առայժմ պարզ չէ: Կարելի է, իհարկե, ենթադրություններ անել՝ մտածելով, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերը փորձում են առավել լավը երեւալ, քան իրենց ընդդիմադիր
Քաղաքական հետաքրքրությունների բացակայությունը օգնում է սփյուռքահայ բարերար-ներդրողին
Լուսանկարում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի դպրոցի ընթերցասրահն է, որ այս տեսքին է եկել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի օգնությամբ: Մեկ անգամ չէ, որ գրել ենք այս հիմնադրամի մասին («Ես ճիշտ տոպրակ եմ»՝ , «Հերթական բարեգործական ընթրիքը» , «Իրագործում-2011» , «Յոթ գյուղի չորս ճամբարը»՝ եւ այլն): Ամերիկաբնակ բժիշկ Գարո Արմենի նախաձեռնությամբ 2003-ից գործող հիմնադրամը անցած 8 տարում Արմավիրի եւ
«Սթոք Սիթի» ակումբի օդանավը Թուրքիայում հարկադիր վայրէջք է կատարել
Բրիտանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Բեշիկթաշի» հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով երեկ Ստամբուլ մեկնած «Սթոք Սիթի» թիմի ինքնաթիռը Թուրքիայի տարածքում խնդիրներ է ունեցել: Մանչեսթերից` Ստամբուլ ուղեւորությունը պլանավորված չորսի փոխաթեն տեւել է յոթ ժամ, իսկ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի մեկ այլ օդանավակայանում: Ըստ ԶԼՄ-ների, պատճառը եղել է Թուրքիայի օդային տարածքի
Հանգցրեցին «Վայգաչ» ատոմային սառցահատում բռնկված հրդեհը
Թայմիրի թերակղզում կայանված սառցահատի վրա հրդեհը, որի արդյունքում նավի անձնակազմից երկու հոգի մահացան, բռնկվել էր դեկտեմբերի 15-ի լուսաբացին՝ 05:24-ին, մոսկովյան ժամանակով՝ 01.24-ին: Այրվում էին երեք նավասենյակներ: Հրշեջների ժամանումից մեկ ժամ անց հրդեհը մարվեց: Հարուցվել է քրեական գործ: Սակայն ամենակարեւորն այն է, որ սառցահատի ատոմային ռեակտորին որեւէ սպառնալիք չի եղել, եւ ինչպես վստահեցնում են պատասխանատուները՝
Առաջարկը լավն է, բայց…
«Փաստաթղթում շոշափվում է ԶԼՄ-ներում առկա իրավիճակը, եւ ես կցանկանայի ուշադրությունս սեւեռել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման եղանակին: Ինչպես հայտնի է, հանձնաժողովի անդամության թեկնածուներին առաջարկում են խորհրդարանն ու նախագահը: Մենք կարծում ենք, այդ մասին բազմիցս խոսել են նաեւ եվրոպական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, որ հարկավոր է մշակել ՀՌԱՀ ձեւավորման այնպիսի մեխանիզմ, որպեսզի դրա կազմում ներառվեն բոլոր
Ո՞վ է պատասխանատու վթարային շենքերի նորոգման գումարները տեղ չհասցնելու համար (տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի առջեւ հավաքված Նոր Արեշ 35 փողոցի 127/1 շենքի բնակիչները վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում էին անհապաղ վերանորոգել իրենց շենքը, որը , ըստ նրանց, դեռ 2010-ին է համարվել 4-րդ կարգի վթարարային: Շենքի բնակիչ Սեդա Սաղաթելյանը aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ կառավարությունն իրենց շենքի վերանորոգման համար 1 միլիարդ 756 հազար դրամ է հատկացրել, բայց այդ
Հասարակությունն էլ չէր հավատում, որ Լիսկան պատասխանատվության կենթարկվեր (Հարցում)
Aravot.am-ը Սյունիքի մարզպետի` Սիլվա Համբարձումյանին հարվածելու առնչությամբ հարցում էր անցկացրել: Քվեարկողներին հարցրել էինք` իրենց կարծիքով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատասխանատվության կենթարկվի՞: Հարցմանը մասնակցել էր 509 մարդ: Ըստ արդյունքների` նրանցից 381-ը (75%)-ը պատասխանել էր, որ չի հավատում, 99-ի կարծիքով` (19%) մարզպետը կենթարկվի պատասխանատվության, իսկ 6%-ը դժվարացել էր պատասխանել:
Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի անցակետերը կարդիականացվեն
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փորձագետներին` պատվիրակության ղեկավար Ջորջիա Կուցիանայի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Բագրատաշեն, Գոգավան և Բավրա` հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանալու է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը: Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս տարի իրականացվել են գործընթացի երկու
3 շիշ ձեթ եւ 10%-ով բարձրացրած թոշակ՝ կառավարության ամանորյա նվերը
Հունվարի 1-ից կբարձրանանան թոշակներն ու սոցիալական նպաստները: Կառավարության այսօրվա որոշմամբ սոցիալապես անապահով 116 հազար ընտանիք որպես ամանորյա նվեր կստանա երեքական շիշ ձեթ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ վստահեցրեց, որ սոցիալական օգնությունն անապահով ընտանիքներին շարունակակական է լինելու: Նրա խոսքերով, 2012 թվականի պետբյուջեով հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները.«Միաժամանակ կառավարությունը մշակել է սոցիալական օժանդակության համալիր
Ովքե՞ր կարող են իրենց թույլ տալ Ամանորը դիմավորել Ծաղկաձորում կամ Աղվերանում
Թեեւ ամանորյա տոների մեկնարկին 15 օր դեռ կա, սակայն Հայաստանի հանգստյան գոտիներում արդեն ազատ տեղեր գրեթե չկան։ Բնականաբար, հանգստյան տների տերերն էլ, օգտվելով առիթից, աբսուրդ գներ են սահմանել։ «Հայացք»-ի թղթակիցը երեկ Ծաղկաձորի եւ Աղվերանի հանգստյան տներ զանգահարելով՝ փորձեց ճշտել՝ ամանորյա փաթեթներ ունե՞ն, եւ որքա՞ն արժեն դրանք; Ծաղկաձորի հյուրանոցների մեծ մասում ազատ տեղեր արդեն չկան։ «Ալիք»
Ծառուկյանը կամք չի ունենա
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանից երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է՝ Կոնգրեսում կա՞ն մարդիկ, որ կարծում են, թե ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից։ «Անկեղծ ասած, նման լուրջ քննարկում մեզ մոտ՝ քաղխորհրդում տեղի չի ունեցել, կան առանձին կարծիքներ, որոնք ընդհանուր առմամբ մոտենում են մի կարծիքի, որ դա ԲՀԿ-ի խնդիրն է, նայած ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի
Չորս տարի հետո հասկացավ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այլեւս չի առաջադրվելու որպես պատգամավոր։ Նա առավել նպատակահարմար է համարում իր գործունեությունը շարունակել գործարար դաշտում եւ կարծում է, որ ԱԺ-ում պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են առավել արդյունավետ աշխատել օրենսդիր ոլորտում։ Հիշեցնենք, որ Տոնոյանն ընտրվել էր Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանից եւ բավականին մեծ ֆինանսական ծախսեր կատարել՝
Ինչու է ՀԱԿ-ի հարձակումների թիրախում հայտնվել ԲՀԿ-ն
Դժվար չէ նկատել, որ վերջին օրերին ՀԱԿ-ը ինտենսիվ քարոզչական հարձակում է սկսել իշխող կոալիցիայի, հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա։ Թեպետ, ճիշտ կլինի ասել, վերջին օրերին ավելի հաճախակի ու բազմակողմանի են դարձել կոնգրեսի քարոզչական գրոհները, քանզի բուն հարձակումը մեկնարկել էր շատ ավելի վաղ, մոտավորապես այն օրերին, երբ Տեր-Պետրոսյանն սկսեց հրապարակավ ռեւերանսներ անել Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությանը։
Հայ դատի գրասենյակը բացատրություն է պահանջում Ալեն Ժյուպեից
Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի գրասենյակից: Մասնավորապես Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Բեռնար Ֆասիեի վերջերս արած հայտարարությունները, թե «ես հասկանում եմ Ադրբեջանի ցավը: Այդ երկրի հողերը բռնագրավված են: Որպես ֆրանսիացի լավ եմ հասկանումՙ ի՞նչ է նշանակում բռնագրումը», հակասում են ԼՂ հակամարտության հարցում Ֆրանսիայի հավասարակշիռ քաղաքականությանը:
Պետրոս Մակեյան. «Մենք չենք կարողացել իշխանափոխություն իրագործել»
«ՀԱԿ-ի լրջագույն թերացումն այն է, որ ռեժիմը դեռեւս գործում է: Թերացումների առումով մենք նաեւ բարձրաձայնել ենք մեր տեսակետը երկխոսության եւ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասով, բայց հիմնականն այն է, որ մենք չենք կարողացել իշխանափոխություն իրագործել»,- «Առավոտի» հետ զրույցում անրադառնալով անցնող տարում ՀԱկ-ի ձեռքբերումներին եւ թերացումներին, ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Հարցազրույցի մանրամասները կարդացեք
Հայ ու թուրք գործարարներն իշխանություններին հորդորում են մեղուներից օրինակ առնել
Այսօր Գյումրիում սկսվեց երկօրյա «Գյումրի-Կարս էկոնոմ» ֆորումը, որին մասնակցում էին 12 գործարարներ Թուրքիայի տարբեր շրջաններից, 20-նն էլ `Հայաստանից: Նշենք, որ այս անգամ մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում մեղվաբույծները, որոնց և ներկայացնելով` հանդիպման կազմակերպիչներից մեկը` թուրք Իհսան Քարայազը, կատակեց. «Մեղուների չափ էլ չկանք, երբ ուզեն սահմանն ազատ կանցնեն»: Հայ մեղվաբույծ Գագիկ Վարադյանն էլ մեր զրույցում
Սերժ Սարգսյանն այցելեց Մխիթարյան միաբանություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի հոգևոր, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միաբանության Մայրավանքում ՀՀ նախագահը մոմ է վառել Հայաստանի Հանրապետության, հայկական սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հպարտություն և մեծ պատիվ է այսօր Մխիթարյան միաբանության
Իշխանությունները Սմբատ Կարախանյանին հավաքագրեցի՞ն
«Առավոտի» քաջատեղյակ աղբյուրների մատուցմամբ, Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, որը հայաստանյան հանրությանը, թերեւս, ծանոթ է համացանցի իր բլոգում հրապարակած ու նաեւ ռուսական ու հայկական մի քանի ԶԼՄ-ներում տարածված՝ ՀՀ իշխանական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին իր սկանդալային եւ նույնաբովանդակ բացահայտումներով, սկսել է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ: Մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, Մոսկվայում
Էլիզաբեթ Թեյլորի զարդերը վաճառվեցին 116 մլն դոլարով
Հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Թեյլորի թանկարժեք զարդերի հավաքածուն այսօր վաճառվեց Քրիսթիի աճուրդում՝ 116 մլն դոլարով: Ենթադրվում էր, որ 80 թանկարժեք իրերը կվաճառվեն 20 մլն դոլարով, սակայն արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները: Այս մասին տեղեկանում ենք BBC.Russian-ից: Բոլորի ուշադրության կենտրոնում էր La Peregrina (իսպ.ուխտագնաց կամ թափառող) անունով հանրահայտ մարգարիտը, որը հայտնաբերվել է դեռ 16-րդ դարում եւ դարեր շարունակ
Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ Լիսկան չի հարվածել (Տեսանյութ)
«Ծանոթ չեմ, թե ինչ պրոցեսում է գտնվում հարուցված քրեական գործը եւ, բնականաբար, կարծում եմ, որ ցանկացած քրեական գործ, եթե կան համապատասխան ապացույցներ, պետք է ի նկատի ունենալ, որ կլինի նաեւ անմեղության կանխավարկած»,- Aravot.am-ին նման պատասխան տվեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, երբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված միջադեպի եւ քրգործով վարույթը
Ռաֆիկ Աթայանը հերքում է, որ իրեն հրավիրել էին ոստիկանություն
«Առավոտը» հրապարակել էր «Էկոլուրի» տեղեկությունն այն մասին, որ այսօր Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին հրավիրել են ոստիկանություն, ապա՝ մի քանի ժամից բաց թողել: Սակայն, «Առավոտի» թղթակից Մերի Սողոմոնյանի հետ զրույցում պարոն Աթայանը պնդել է, որ ոչ մի նման բան չի եղել: Նա ասել է, որ պատահմամբ տեսել է իր ծանոթ ոստիկաններին՝ մեքենայով գնալիս, որոնք իրեն
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին ոստիկանությունից բաց թո
Մեկ ժամ առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին ոստիկանությունից բաց են թողել: Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 14-ին, «ԷկոԼուր»-ն ահազանգ էր ստացել, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի միլպետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ Աթայանին տարել են Կապանի
Ամանորը՝ խոզի ազդրով, հնդկահավով, աղմկելով, համբուրվելով
Ամենաուրախ տոնը՝ Ամանորը, տարբեր երկրներում տարբեր կերպ է նշվում: Յուրաքանչյուրն ունենալով իրեն առանձնահատուկ սովորույթ, այդ օրը տարբերվում ու առանձնանում է մյուսներից: Ասել, թե որ երկրում է առավել հետաքրքիր նշվում Ամանորը, սխալ կլինի, որովհետեւ ամեն տեղ, անկախ նշելու ձեւից, Ամանորը տոնվում է, եւ բոլորի սպասելիքները գալիք տարվա հետ նույնն են: Ամանորը Պանամայում. այստեղ բնակիչներն աշխատում են
«Մասնավոր խուզարկուն» հետեւել էր շոգեբաղնիքում՝ գտել սիրուհիների մեջ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «Մասնավոր խուզարկու» Վլադիմիր Թուրաբյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրողը հաստատած համարեց այն, որ Վլադիմիր Թուրաբյանը զբաղվել է օրենքով արգելված գործունեությամբ՝ լրատվամիջոցներում մասնավոր խուզարկուի մասին հայտարարություն տալով՝ տեղեկություններ է հավաքել, որով խախտվել է մարդկանց անձնական եւ մասնավոր կյանքի գաղտնիքը: Ըստ վկաներից մեկի տված
Սերը կույր չի, սերը անուղեղ ա… Կամ «Աղի բլիթ ուտելու շարունակությունը»
«Ո՞ւմ է պետք սերը, եթե սիրում ես սեփական ինքնասիրությանդ հաշվին»,- վերջապես հասկացել է մեր պատմության հերոսուհին` Մարին (Մարիին մեր ընթերցողը գիտի «Աղի բլիթ ուտելն էլ մի բան չի» նյութից): «Առավոտ երիտասարդական»-ի «Աղի բլիթ ուտելն էլ մի բան չի» նյութի հերոսների պատմության ոդիսականը դեռ շարունակվում էր, Մարին հույսեր էր փայփայում, որ ամեն բան լավ է լինելու,
2011-ը՝ կորսված հնարավորությունների տարի (Տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ, անցնող տարին թե’ ընդդիմության, թե’ իշխանության համար կորսված հնարավորությունների տարի էր: «Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի գնահատականը չենք կիսում: Այնտեղ որեւէ իրական բարեփոխում տեղի չի ունեցել: Ընտրական օրենսգիրքն աննշան փոփոխությունների ենթարկելով, ընդամենը փորձ է արվել տպավորություն ստեղծել, որ քայլ է արվում կատարելու ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձեւի շրջանակներում ստանձնած պարտավորությունը,
Ուզում է դառնալ մի մարդ, ով կարողանում է երգել
«Բեմն իմ հոգու տունն է », – ուսում է 19 ամյա Էլիզաբեթը, ում համար երգելը նպատակ է, իսկ բեմում իրեն զգում է այլ մարդ:Էլիզաբեթ Ադիկյանը սովորում է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջում: Պատմում է , որ մինչև այստեղ հասնելը, միշտ երազել է երգելու մասին. «Մի անգամ երբ գնացել էիք եկեղեցի, ես կանգնել էի


















































