Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Աթայանը հերքում է, որ իրեն հրավիրել էին ոստիկանություն

Դեկտեմբեր 14,2011 20:26

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայան

«Առավոտը» հրապարակել էր «Էկոլուրի» տեղեկությունն այն մասին, որ այսօր Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին հրավիրել են ոստիկանություն, ապա՝ մի քանի ժամից բաց թողել: Սակայն, «Առավոտի» թղթակից Մերի Սողոմոնյանի հետ զրույցում պարոն Աթայանը պնդել է, որ ոչ մի նման բան չի եղել: Նա ասել է, որ պատահմամբ տեսել է իր ծանոթ ոստիկաններին՝ մեքենայով գնալիս, որոնք իրեն «լավություն» են արել՝ առաջարկելով տանել իր ուզած ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031