Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին ոստիկանությունից բաց թո

Դեկտեմբեր 14,2011 19:58

Մեկ ժամ առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին ոստիկանությունից բաց են թողել: Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 14-ին, «ԷկոԼուր»-ն ահազանգ էր ստացել, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են  Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի միլպետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ  Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: 17:30-ի դրությամբ Քաջարան գյուղի բնակիչներ գտնվում էին Կապանի ոստիկանության շենքի մոտ:  Նրանք  մտավախություն ունեն, որ սա  ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար  տարհանում է նշանակում:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031