Օրվա լրահոսը

ՀՀՇ Երիտասարդական միության 13-րդ համաժողովում ընդունված բանաձեւը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մուսալեռ» համալիրում շարունակվում է ՀՀՇ Երիտասարդական միության 13-րդ համաժողովը: Ներկայացվեց ՀՀՇ Երիտասարդական Միության Հանրապետական խորհրդի հաշվետու զեկուցումը` մեկ տարվա գործունեության արդյունքների մասին: Ընդունվեց ՀՀՇ Երիտասարդական միության 13-րդ համաժողովի բանաձեւը, որում հայտարարություն կա քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ: Բանաձեւի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ: Անցած մեկ տարին քաղաքական ակտիվ գործընթացների տարի էր: ՀՀՇ Երիտասարդական միությունը,

Այսօր «Բարելոնա»-«Սանթոս» եղրափակիչ խաղը կսպասարկի ուզբեկ մրցավար

Այսօր Տոկիոյում կայանալիք ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպման, որում գլխավոր մրցանակը վիճարկելու են «Բարսելոնան» (Եվրոպա) եւ «Սանթոսը» (Հարավային Ամերիկա), գլխավոր մրցավար ՖԻՖԱ-ն նշանակել է վերջին չորս տարիների Ասիայի լավագույն արբիտր Ռավշան Իրմատովին (Ուզբեկստան): 34-ամյա մրցավարին երկրորդ անգամ է նման մակարդակի հանդիպում սպասարկել վստահվում: Նա նաեւ ԱՊՀ անդամ երկրներից միակ մրցավարն է եղել 2010 թվականին

Ղազախստանի նախագահը մեր հայրենակցին պարգեւատրել է մեդալով

Շախմատի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Ղազախստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ Ղազախստանի նախագահի հրամանագրով մի խումբ շախմատային գործիչներ պարգեւատրվել են մեդալով: Նրանց մեջ է նաեւ մեր հայրենակից Նիկոլայ Սիմոնյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Երեք հայ գրոսմայստեր հավակնում են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին

Այսօր Վարշավայում կորոշվեն արագ շախմատի (ռապիդ) Եվրոպայի չեմպիոնն ու մեդալակիրները: Առաջին օրվանից հետո Հայաստանի չորս ներկայացուցիչներից մրցանակային տեղերին առավել շատ հավակնում են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Նրանք ութ պարտիայում վաստակել են 6,5-ական միավոր՝ մեկ միավոր պակաս երկու առաջատարներից, իսկ բառացիօրեն երեք օր առաջ բլից շախմատի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն իր

Մեկնարկեց ՀՀՇ Երիտասարդական միության 13-րդ համաժողովը (Տեսանյութ)

Քիչ առաջ «Մուսալեռ» համալիրում մեկնարկեց ՀՀՇ վարչության 13-րդ համաժողովը: Ներկա են ՀՀՇ վարչության անդամները, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը, ՀՀՇ, ՍԴՀԿ երիտասարդական միություննների անդամները, այլք: Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ ՀՀՇ երիտասարդական միության համար անցնող տարին արդյունավետ էր, բայց նաեւ դժվարություններով լի` կալանավորումներ, լարված, ծանր հանրահավաքներ: Ա.

Վերջին ամերիկյան զինվորը լքեց Իրաքը

Դեկտեմբերի 18-ի վաղ առավոտյան վերջին ամերիկյան զինվորը լքեց Իրաքը: Ավարտվեց ամերիկյան ռազմական քարոզչությունը Իրաքում, որը տեւեց գրեթե ինը տարի եւ պատճառ դարձավ հազարավոր մարդկանց, այդ թվում`4500 ամերիկացիների մահվան: Ամերիկյան զինվորներով լցված վերջին տրանսպորտը այսօր առավոտյան հատեց Իրաքի սահմանը եւ մտավ Քուվեյթ: Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց պատերազմի ավարտի մասին` Իրաքի վարչապետ Նուրի ալ

«Ամանորին դնում եմ սեղանն ու գնում քնելու»

  «Չեմ սիրում Նոր Տարին: Սա միակ տոնն է, որի ժամանակ ես ուրախ չեմ լինում, այն ինձ համար անհետաքրքիր է, ասեմ ավելին՝ Ամանորին դնում եմ սեղանն ու գնում քնելու»,-ասում է Մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Հարությունյանը: Ամանորյա ոչ մի արարողակարգ չի ընդունում՝ համարելով ինքնախաբեություն կամ սնահավատություն, իսկ Ամանորի գիշերը՝ ժամը 01:00-ից հետո, արդեն քնած

«Նեռվայնանում եմ էս լուցկու պաչկի վրի ուղտից»

«Ես նեռվային եմ»: Չէ-չէ, ես չէ, այլ «Ես նեռվային եմ» խմբի ադմինները (ադմինները facbook.com –ում գրանցված են John Blaze և War Child անուններով են- Մ.Հ.): Նրանցից մեկը  մի լավ նեռվայնացավ ու ստեղծեց խումբը, ասում է John Blaze. «Խումբը ստեղծել ա մյուս ադմինը` War Child-ը: Մի օր նստել ա , ցանկացել ա հավես խումբ սարքի, չի

Խմում է, որ դարդերը մոռանա

Սուրենը լսել չի ուզում խմիչքի անունը: Ինչպես ասում է` փչացրեց իր կյանքը: Հետո նկատում. «Այսինքն խմիչքն այստեղ կապ չունի, ես էի մեղավոր»: Սուրենը 52 տարեկան է: Ամուսնացած է եղել, ունի 3 երեխա: Այժմ միայնակ է ապրում: Ընտանիքը թողել և հեռացել է 10 տարի առաջ: Սուրենը հիշում է, դավաճանել էր կնոջը, Արմինեի` իր գործընկերուհու հմայքին չկարողացավ

Ռուբեն Հայրապետյանն ամփոփեց ֆուտբոլային տարին

Մերձֆուտբոլային իրադարձություններով հագեցած անցնող շաբաթվա վերջում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը  հանդես եկավ ամփոփիչ մամուլի ասուլիսով: Տարեվերջյան ավանդական հարցադրմանը՝ գլխավոր նվաճմանն ու գլխավոր բացթողմանն անդրադառնալով՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ երկուսն էլ կապված են ազգային հավաքականի հետ: «Տարին կարելի է համարել թե՛ բացթողումների ու թե՛ ձեռքբերումների տարի: Բացթողումն, իհարկե, Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում չհայտնվելն էր, իսկ ձեռքբերումն

ԳԱԼԱ-ն փոշմանե՞ց, թե՞ ափսոսաց Ամալյանին օճառ ուղարկել

Հայտնի է, որ 4 տարի առաջ իշխանությունների կողմից հալածվող Գյումու անկախ լրատվական ալիքի սեփականատեր Վահան Խաչատրյանը, վրդովված ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի վերաբերմունքից, հայտարարել էր,  թե «գործարանս աշխատացնելուն պես, իմ արտադրած  առաջին օճառը ուղարկելու եմ Գրիգոր Ամալյանին, նրան միայն օճառ է հասնում»: Ըստ  ԳԱԼԱ-ի սեփականատիրոջ, այս խոսքերը հնչեցրել էր` ցույց տալու ՀՌԱՀ նախագահի իշխանություններին«քծնելը»: Քանի որ

Անի Ամիրաղյանի մրցակիցը հրաժարվել է նրա հետ խաղալուց

Անկարայում ընթանում է թենիսի $ 50 հազար մրցանակային ֆոնդ ունեցող միջազգային մրցաշար: «Aravot.am»-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի չեմպիոնուհի Անի Ամիրաղյանը հաղթանակով է նշել նորամուտը՝ պարտության մատնելով Ճապոնիայի ներկայացուցիչ Կանամի Ցուժիին: Հայաստանի լավագույն թենիսիստուհու վաղվա մրցակիցը լինելու էր բոսնիացի Ժասմին Տինժիչը, սակայն վերջինը հրաժարվել է հայ մարզուհու դեմ ելնել: Անիին այժմ մնում է ընդամենը

Երբ Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը Գյումրի են այցելում, «ԳԱԼԱ»-ի սեփականատերը կյանքից հիասթափվում է

Այսօր Aravot.am-ը Գյումրու անկախ լրատվական ալիքի սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքվեց, թե որպես բոլոր քաղաքական ուժերի հետ ամենօրյա շփվող մարդ, ի՞նչ է կարծում, ո՞վ կարող է լինել մեր երկրի հաջորդ նախագահն, ու՞մ շանսերն են ավելի շատ: Ըստ պարոն Խաչատրյանի, եթե ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, պետք է անհապաղ ազատվենք 3 նախագահներից էլ , որոնք, նրա

Բա ծաղիկ է՞լ չառնեին

Ռուսաստանի ԶԼՄ-ները, որոնք մեկնաբանելու են շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը, գրում են, որ այսօր մասնակից հավաքականները ժամանել են Թուրքիա: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Մարդին քաղաքում, որտեղ կայանալու են մրցումները, կազմակերպիչները ծաղիկներով են դիմավորել մասնակիցներին՝ այդպես իրենց երախտագիտությունն արտահայտելով բոլոր նրանց, ովքեր, ի վերջո, համաձայնեցին ժամանել մրցավայր: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության նախնական ցուցակի տասը երկրներից չորսը փոխվել են

Հսկայական ժայռաբեկորները թափվել են ճանապարհին. բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Երևանում հերթական քարաթափումներ են եղել: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարալանջի նորակառույց ճանապարհին, հսկայական ժայռաբեկորներ են պոկվել և թափվել ճանապարհին: Բարեբախտաբար այդ պահին, նշված հատվածով մեքենաներ չեն եղել անցնելուց, հակառակ դեպքում վիճակը ողբերգական կլիներ: Սա այս տարվա ընթացքում 3-րդ դեպքն է, երբ հսկայական ժայռաբեկորները պոկվում և ընկնում

«Սեքսը, բռնությունը եւ եղանակի տեսությունը». Արդեն մյուս համերգին

«Առավոտ երիտասարդականը» անցած երկուշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին, «ժամադրվեց» «Արձաքանք» խմբի հետ: «Ինչ որ մի օր» խորագրով մենահամերգն էր: Մենահամերգից անմիջապես հետո խոսեցինք խմբի անդամներից Արտավազդ Բայաթյանի հետ: Պատմեց`համերգի սկզբից հանդիսատեսի հետ հանդիպումն լարված էր, հետո զգալով  դահլիճից եկող ջերմությունը` լարվածությունը փոխակերպվեց ուրախության: «Ինչ որ մի օր» երգի գաղափարը դեռ 15 տարի առաջ է եղել. երգի

Երկրաշարժ՝ Վրաստանում

Վրաստանում՝ Քութաիսի քաղաքի մոտակայքում, 5 կմ խորության վրա, տեղի է ունեցել 4 մագնիտուտով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:

Թայգեր Վուդսի գլխում միայն սեքսն է

Շնորհիվ սպորտում վաստակած ֆանտաստիկ գումարների, գոլֆիստ Թայգեր Վուդսը, որ շարունակում է գլխավորել աշխարհի ամենահարուստ մարզիկների ցուցակը, ԱՄՆ-ի գրեթե բոլոր խոշոր քաղաքում առնվազն մեկ սիրուհի է պահում: Դրա համար էլ նա մշտապես սեքս սկանդալների էպիկենտրոնում է: Մարզիկի սեքսուալ ակտիվությունը չի «սառչում» անգամ, երբ այդ պատճառով նրա հետ համագործակցության երկարատեւ պայմանագիր ստորագրած հովանավոր ընկերությունները մեկը մյուսի ետեւից

Արթուր Աղաբեկյանը էրեխեքի համար գյուղում ջրաշխարհ էր կառուցել, էդ էլ երեսով տվեցին

«Տարիներ առաջ մտածում էի, որ ընտրակաշառք կարելի է վերցնել: Հետո հասկացա, որ կա մի կատեգորիա, որոնց հետ ձեռք սեղմել, գործարքի մեջ մտնել չի կարելի, որովհետեւ դա փչացնում, պղտորում է հոգիդ, կեղտոտում եւ պարտավորեցնում: Ավելի լավ է չվերցնել, գործարքի մեջ չմտնել այն ուժերի հետ, որոնցից զզվում ես»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ

Կեցցեն թխամորթ ջիգիթները

Մարիա Շարապովան չդիմացավ կամերունցի թխամորթ ֆուտբոլիստի հետ մրցակցությանը: Սակայն այստեղ ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքը ոչ մի կապ չունի: Թենիսիստուհի Շարապովան, որ երկար տարիներ անվերապահորեն գլխավորում էր Ռուսաստանի ամենահարուստ մարզիկների ցուցակը, մրցաշրջան 2011-ում հարկադրաբար առաջատարի դերը զիջել է կամերունցի ֆուտբոլիստ, Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի նորընծա խաղացող Սամյուել Էտո’ Օ-ին, որի եկամուտն անցնող մրցաշրջանում կազմել է 26

Վահան Հովհաննիսյան. «Քվեահունձը վաղուց սկսված է» (Տեսանյութ)

«Քվեահունձի պրոցեսը Հայաստանում վաղուց սկսված է եւ հավատալ, թե քվեահունձը կավարտվի արդար, թափանցիկ, դեմոկրատական ընտրություններով, ծիծաղելի է: Դրա համար էլ իշխող ուժերն ասում են  եվրոպացիներին՝ մեզ մոտ հրաշալի ընտրություններ են, որովհետեւ երբ որ հարցը հասնի ընտրությանը՝ հունձն արդեն ավարտված կլինի, կմնա հավաքել բերքը: Իրենք այդ բերքի վրա կասկած չունեն»,- այսօր «Սլաք» ակումբում հայտարարեց ԱԺ  ՀՅԴ խմբակցության

Wikipedia-ն կփակվի°

Աշխարհում ամենախոշոր օն-լայն էնցիկլոպեդիայի` Wikipedia-ի հիմնադիր Ջիմմի Ուելսը օգտատերերի շրջանակում քվեարկության է դրել կայքի ժամանակավոր փակման հարցը: Այս մասին հայտնում է altapress.ru-ն: Նա բողոքում է ԱՄՆ-ում ընդունվելիք օրենքից: Ըստ այդ հակապիրատական օրենքի` ինտերնետ ընկերություններին իրավունք է տրվում անջատել ցանկացած կայք: Քվեարկությանը դեռ մասնակցել են Wikipedia-ի 130 խմբագիր, որոնց մեծամասնությունը կողմ է ժամանակավոր փակմանը:   Իմացավ`

Բարձրաստիճանները՝ «Նիգ-Ապարանի» բարեկամ

«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական միության 5-րդ համագումարում այսօր միության նախագահ ընտրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը՝ փոխարինելով Երեւանի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին: Հիշեցնենք, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն ունի նաեւ երկու պատվավոր նախագահներ` Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը: Ողջույնի իր խոսքում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նկատեց.

«Մեր Հզորությունը մեր բազմազանության մեջ է»

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սրահում մեկնարկեց  «Մշակութային խճանկար» փառատոնը, նվիրված էր ազգային փոքրամասնություներին: Սեղաններին ներկայացված էին  ազգային ավանդական ուտեստներ, իսկ մասնակիցները կրում էին ազգային տարազներ: Ասորի, հրեա, եզդի, հունական, վրացական, գերմանական  համայքները երգ ու պարով սկսեցին տոնակատարությունը: Հայերն էլ պակաս ակտիվ չէին, մի սեղան էլ իրենք էին գցել` նուռով ու կարմիր գինինով: Եզդի Խդր

Ինչ եղավ, երբ պետական պաշտոնյաները սկսեցին ֆռֆռալ կուսակցական նշաններով

«Դաշնակցությունն անդամատոմս չունի, եթե նույնիսկ ունենար էլ, հրապարակավ չէր բաժանի: Բացարձակապես անընդունելի է՝ բոլշեւիկյան սովետական պրակտիկա է: Նախ, իհարկե անթույլատրելի է, երբ պետական բյուջեի միջոցով կազմակերպված միջոցառումը հանկարծ ստանում է կուսակցական երանգ: Դա նշանակում է, որ պետական իշխանությունը եւ կուսակցությունը սերտաճել են: Սա կործանման սկիզբն է:  Սովետական միությունում այն հասել էր աբսոլյուտի: Այդ 70 տարվա

ԻՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներկուերորդ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ Երբ Սեյրանն ինձ շատ ջերմ ընդունելով՝ էդ խափանված առքուվաճառքից որեւէ դրվագ չհիշեց ու չհիշեցրեց, ես ոգեւորված առաջարկեցի գարեջուր խմել, եւ, հուրախություն ինձ, Սեյրանը սիրով համաձայնվեց, եւ ես ոգեւորված  դուրս թռա արվեստանոցից եւ շուտով վերադարձա գարեջրերով ու ապխտած ոսկե ձկնիկներով, եւ դրանք իննսունականների սկզբների էժանագին ու հիասքանչ

Քաղաքական տարին՝ ըստ Վահան Հովհաննիսյանի

ԱԺ  ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը , այսօր «Սլաք» մամուլի ակումբում, ամփոփելով քաղաքական տարին, նախընտրեց խոսել նախ բացթողումներից, հետո ձեռքբերումներից՝ ասելով՝ «Ձեռքբերումները շատ չեն»: Ըստ «Դաշնակցության» ղեկավարի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակն անցնող տարում մնաց խարխուլ եւ շատ խոցելի, աղքատության մակարդակը  խայտառակ աստիճանի է հասել եւ ամեն 5-րդ մարդն աղքատ է, նրանցից կես էլ՝ խիստ աղքատ: Անդրադառնալով

Հենրիխ Մխիթարյանի բարեգործական առաքելությունը շարունակվում է

Թե ուզում ես՝ աշխարհ անցնեմ Ու լուսինը արեւ դարձնեմ, Մամա, քեզ համար, Դու իմ անուշ Հայրենիքն ես, Ես էլ քո փոքրիկ բալիկն եմ, Մամա, չտխրես… Գավառի մանկատան սաներն էին երգում. ժպիտը՝ դեմքներին, կրակն՝ աչքերում: Միշտ թախծոտ աչքերով այդ երեխաների աչքերն այսօր փայլում էին. իրենց հյուր էր եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխի մայրիկին՝

Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբել են

Իսկ ինձ «քցել»՝ ուրիշ բառ չեմ գտնում Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբել են՝ այս անգամ գիտության թեմատիկ ֆինանսավորման հարցով: Իսկ ինձ նույն հարցով «քցել» են՝ ուղիղ 13 մլն դրամ: Հա, նորից նույն Գիտպետկոմը: Բայց քանի որ այս անգամ «քցման» գործ է՝ պետք է հստակ անձնավորեմ, թե ով եւ ոնց: Գիտպետկոմի Սամվելը՝ նույն ինքը աննկուն գիտնական,

Գագիկ Բեգլարյանին «համաներեցին»

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին: Ժողովն երեկ ընտրել է փետրվար-մարտ ամիսներին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարի Կենտրոնի պատվիրակներին:  Զարմանալի է, բայց փաստ` պատվիրակներ են ընտրվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ Գործադիր մարնի անդամ Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմեկերպության անդամ Հասմիկ Վարդանյանը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031