Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեռվայնանում եմ էս լուցկու պաչկի վրի ուղտից»

Դեկտեմբեր 17,2011 21:58

«Ես նեռվային եմ»: Չէ-չէ, ես չէ, այլ «Ես նեռվային եմ» խմբի ադմինները (ադմինները facbook.com –ում գրանցված են John Blaze և War Child անուններով են- Մ.Հ.): Նրանցից մեկը  մի լավ նեռվայնացավ ու ստեղծեց խումբը, ասում է John Blaze. «Խումբը ստեղծել ա մյուս ադմինը` War Child-ը: Մի օր նստել ա , ցանկացել ա հավես խումբ սարքի, չի կարողացել մտածի թեմա, նեռվայնացել ա ու էս ա սարքել»: Խումբը գործում է  մոտ 2 տարի: Խմբում «նեռվայնանում» են ամեն ինչից, ամեն մեկից: Հենց ինքը John Blaze-ին  նյարդայնացնում է «Անարդարությունը, կոսմոպոլիտիզմը, երկրի վրա թքած ունենալը, երկրում մենակ վատ բաների մասին խոսալն ա ինձ նեռվայնանցում, մենակ լավ բաներից խոսալն էլ ա ինձ նեռվայնացնում: Ընդդիմությունն ա շատ նեռվայնացնում, կառավարություննել ա ինձ նեռվայնացնում»:

Օրական 1000-ից ավել  ֆեյսբուքի օգտատերեր նեռվայնանում են, ու արտահայտվում հենց այս խմբի պատին գրառումներ անելով: Սաքո Մինասյանին նեռվայնացնում է ատամի մածուկը. «Որ ատամներդ ուզում ես լվանալ , բոլոր նախնական գործողությունները անում ես , մեկ էլ  չոտկի վրից պաստեն ընկնում ա»,  Արշակ Հակոբյանն էլ   մրգերից է նյարդայնանում. «Մրգերի վազից ուզում ես մի հատ միրգ վերցնես, էն մի կողմից մի հատ միրգ ընկնում ա :)) », Եղիային էլ ուղտը. «ՈՒֆ, արա նեռվայնանում եմ էս լուցկու պաչկի վրի ուղտից: էս մի ժամ ա, մտածում եմ` յանի խի° ուղտ,  էլի», Լեւոնին էլ զզվեցրել է Եվրատեսիլը. «Թեն փոյնթս գոու թու զառհումար, զզվցրին թողին ուժե : Այ սրանից եմ նեռվայնանում»: Լիլիթն էլ չգիտես` ինչու°  նկարից. «Նեռվայնանում  եմ կինդր շոկոլադի տուփի վրայի երեխու դեմքից: Ընենց չագուչով կխփեի ունքերի մեջտեղին, ինքը լացեր, ու ես էլի խփեի)) »:

Հետաքրքիր գրառումները John Blaze չկարողացավ մտաբերել,  իսկ կան գրառումներ, որոնք հենց  John Blaze-ին են  «նեռվայնացնում». «Բայց երբեք չենք ջնջում, եթե մեջը քֆուր չկա:) »:

«Ես նեռվային եմ»-ին էսօր էլ «նեռվայնացրել» . «Կաֆեում մեկի հեռախոսը զնգաց,  ռինգթոնը.  «Ախ հեռացար դու իմ կյանքից, մայրիկ»,  մեկ էլ  , վերցրեց ու ասում ա «հա մամ ջան»:

 

«Նեռվայնացած»` Մելանյա Հարությունյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031