Օրվա լրահոսը
Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ
Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը Հայաստանում փոքրացել է առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու տարիքը. այդ մասին վկայում են հասարակական կազմակերպություններից մեկի անցկացրած հետազոտության տվյալները, որոնք հրապարակվելու են 2012 թվականի սկզբին: Հետազոտությունն անցկացվել է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում: Հեղինակները 13-16 տարեկան անչափահասների շրջանում արված հարցումներով փորձել են պարզել հետեւյալը. ինչ մակարդակի վրա են գտնվում սեռական հարաբերությունների
Հայկական ֆուտբոլի լավագույնները՝ ըստ «Առավոտի»
2011-ը Հայաստանի համար ֆուտբոլային տարի էր: Մենք ունեցանք մեծ հաղթանակ. սկսեցինք հավատալ, հպարտանալ ու իսկապես ցավել նրա համար: Մեր թիմի վերելքը ոգեւորության ու հետաքրքրվածության հսկայական ալիք բարձրացրեց: Ուստի՝ զարմանալի չէ, որ բոլորին հետաքրքրում է, թե, այնուամենայնիվ, այս ֆանտաստիկ մրցաշրջանից հետո ո՞վ է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը: Նախորդ տարիներին այդ անվանակարգի հաղթողը ընտրվում էր բացառապես ազգային
Տագնապ՝ ՀՀ-ում կենսաբանական գիտության կործանման մասին
Կամ՝ բաց նամակ ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին Նոյեմբերի 25-ին ATV հեռուստաալիքով իմ ելույթի վերջում ես վրդովված պահանջել եմ շրջվել դեպի գիտությունը. գիտությունը մաքրել զեղծարարներից, խարդախներից, գրագողներից, գիտութունը չվերածել շուկայական հարաբերությունների: Դուք պատասխանում եք, որ իբր թե իմ բոլոր բողոքները քննարկման եք ուղարկել տարբեր տեղեր եւ պատասխաններից ես գոհ եմ եւ մեկ տարի է, որ ես չեմ
Ուրիշներին հայացնելու փոխարեն՝ տեր կանգնենք մերոնց
Կոչ է անում դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Գերմանիա եւ Հարավային Կորեա կատարած համերգային շրջագայությունից հետո, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դեկտեմբերի 9-ին կղեկավարի «սեփական» կոլեկտիվը. համերգը նվիրված է ռուսաստանաբնակ հանրահայտ Հախնազարյանների երաժիշտ ընտանիքին: Արտերկրում հյուրախաղերով հանդես եկած մեր երաժիշտները մշտապես համակրանքով են խոսում այնտեղի հանդիսատեսի մասին, շեշտելով
Ցելոֆանից թանգարան՝ Գյումրիում
Օրերս Գյումրու արվեստների ակադեմիայում բացվեց երկրագնդի վրա իր նմանը չունեցող ժամանակակից արվեստի, կամ ինչպես անվանում են հիմնադիրները՝ «Բիենալեների» թանգարան: Այն ընդամենը ցելոֆանի մեջ է, շարժական է, պարունակում է Գյումրու Բիենալեի համաշխարհային մասնակիցների գործերը: Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց կառույցի նորընտիր փոխտնօրեն Համբարձում Ղուկասյանը, որը նաեւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենն է, թանգարանի համար
Գագիկ Մելիքյանը` ՀՀԿ խմբակցության քարտուղար
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել խմբակցության քարտուղար ընտրել Գագիկ Մելիքյանին: Հիշեցնենք, որ նախկինում քարտուղարի պարտականությունները կատարում էր Էդուարդ Շարմազանովը, որն ընտրվել է ԱԺ փոխնախագահ:
Մարզերը գեներալախեղդ են լինում
Իսկ «գեներալ-գուբերնատորների» թիվը կարող է ավելանալ Մեր երկրի կառավարության գործունեության որոշ ոլորտների անարդյունավետությունն ու ձախողումները կարելի է կապել իրականացվող կադրային քաղաքականության հետ: Գաղտնիք չէ, որ մեզ մոտ պատասխանատու պաշտոններում նշանակվում կամ «ընտրվում» են ոչ թե համապատասխան կրթությամբ մասնագետներ, այլ՝ «թայֆայական» այս կամ այն շրջանակների մեջ գտնվողները: Դա է պատճառը, որ ասենք՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
Բյուջեն` 66 կողմով
Տիգրան Սարգսյանի կառավարության 2012-ի պետական բյուջեն Ազգային ժողովն այսօր ընդունեց 66 կողմ ձայնով: Տեղից լրագրողները նկատեցին` գոնե 67 լիներ, 66-ը սատանայական թվի մաս է կազմում:
«Սիտուացիա» Ազգային ժողովում
Ազգային ժողովում այսօր համառորեն չէր ստացվում «ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի քվեարկությունը: Այս օրինագծերը նախատեսում են վերոնշյալ պաշտոնների աշխատավարձերի բարձրացում: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հարցը դրեց քվեարկության, եւ 55 կողմով չանցավ: Հետո տեղերից
Հրապարակային բռնաբարություն
Զոհը, այս դեպքում, արդարադատությունն է, իր Թեմիս աստվածուհով, իսկ բռնաբարողը… Ցույց տալու համար, թե արդարադատությունն ինչպես կարող է դառնալ բռնաբարության զոհ, այն էլ՝ հրապարակային բռնաբարության, պետք է անդրադառնանք նրան, թե ինչ է արդարադատությունը: Արդարադատությունը դատարանների կողմից իրականացվող մի գործընթաց է, որն ուղղված է անձանց միջեւ ծագած վեճի արդարացի լուծմանը եւ իրականացվում է հրապարակայնության, օրինականության, կողմերի հավասարության
Ընտանի կենդանիները՝ երկրաշարժերը կանխատեսելու միջոց
Երկրաֆիզիկայի մասնագետը գտնում է, որ պետք է սեյսմավտանգ բնակավայրերի կենդանիների անհանգիստ շարժումներին ու պահվածքին մեծ ուշադրություն դարձնել: «Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց, որ տիպային շենքերի փլուզման պատճառներից մեկը պայմանավորված էր նախագծային սխալներով: Միայն խոշորապանել շենքերի կոնստրուկտիվ համակարգերն էին բավականին հուսալի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Վլադիմիր Բալասանյանը: Պարոն Բալասանյանի տվյալներով, միայն 20-րդ դարի
Սաշիկ Սարգսյանին Շիրակում փայատեր դառնալ չի՞ հաջողվում
Ըստ որոշ լուրերի, նախագահի եղբայրը Շիրակի մարզում ձեռքը հարգի օբյեկտներին է գցում Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ծաղկեպսակ դնելով Գյումրիի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մի քանի րոպեից կայծակնային արագությամբ սլացավ դեպի Ամասիա՝ հիվանդանոցի ու մանկապարտեզի վերանորոգված շենքերի ժապավենները կտրելու: Նա նաեւ եղավ Ամասիայի՝ վերջերս կառուցված կարի գործարանում, որի շուրջ էլ սկսվել են ուշագրավ խոսակցություններ
Կառավարությունն ու ՀՅԴ-ն փոխաբերություններով են հարաբերվում
Երեկ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը ԱԺ-ում հանդես եկավ ՀՀ կառավարությանն անգործության համար անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ՝ կառավարությանը մեղադրելով 2008թ.-ից ի վեր իր նախանշած ծրագրերը չկատարելու մեջ: Կառավարության պատասխանը ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, որը վկայակոչելով ֆինանսական համաշխարհային ճգնաժամը՝ ասաց. «Փոթորիկը կարող է դանդաղեցնել առագաստանավի ընթացքը, բայց դրա ուղղությունը չի փոխի»: «Եթե առագաստանավը գիտի, թե ուր է գնում՝ կարող
ՀՅԴ-ն կառավարությանն անվստահություն հայտնելու հարց է բարձրացրել
Քվեարկությունը կլինի այսօր Երեկ ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգի 105.1 հոդվածի ընձեռած հնարավորությունից, հրատապ կարգով հանդես է եկել ՀՀ կառավարության պատասխանատվության վերաբերյալ հարցապնդմամբ: Խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մի շարք փաստարկներ է բերել, այդ թվում՝ երկրում առկա արտագաղթ, արտաքին պարտքի ավելացում, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում եւ այլն, ու հայտարարել, թե կառավարությունը ձախողել է 2008-2012
«Ընդդիմությունը պետք է ձգտի հաղթանակի»
Համոզված է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – ՀԱԿ-ի ակտիվությունը վերջին շրջանում կարծես պակասել է, ի՞նչն է պատճառը, մանավանդ՝ առջեւում նախընտրական տարի է, եւ արդեն մայիսին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ. տրամաբանորեն այժմ, որպես ընդդիմություն, շատ ավելի ակտիվ պետք է լինեիք, քան երբեւէ: – Բազմիցս ենք ասել, որ ընդդիմության ակտիվությունը պայմանավորված չէ միայն հանրահավաքներով, նաեւ հստակ ասվեց
Սասուն Միքայելյանը հանդիպել է իր ՀՀԿ-ական ընկերներին
Նախկին քաղբանտարկյալը դրական է գնահատում ՀՀ առաջին նախագահի՝ ԲՀԿ-ի վերաբերյալ բարձրաձայնած կարծիքը: – Նոյեմբերի 25-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կարծիքը բարձրաձայնեց Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավոր համագործակցության մասին. Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը: – Եթե ղեկավարն ասել է՝ ո՞նց չեմ կիսում: Համ էլ, ինչ-որ տեղ, ինքը վերջակետ դրեց ամեն
Ովքեր չեն հիանում՝ թշնամի են
Բնականաբար, այն, ինչ անում է ՀԱԿ-ը՝ բոլոր դեպքերում հանճարեղ է եւ անկրկնելի: Պահանջում են արտահերթ ընտրություններ՝ ճիշտ են անում, որովհետեւ ավազակապետական ռեժիմը օր առաջ պետք է կազմաքանդվի՝ հո չե՞նք համբերի մի քանի ամիս: Համաձայն են հերթական ընտրությունների՝ դարձյալ հոյակապ է, որովհետեւ այդ ընտրությունները կբերեն Սերժ Սարգսյանի իմփիչմենթի: Փնովում են «Բարգավաճ Հայաստանը»՝ իհարկե, իրավացի են, ի՞նչ
Ըստ ԱԱԾ-ի՝ Արմեն Օհանյանը հարցաքննվել է միջնակարգ կրթության կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ գործով
Արդեն հաղորդել ենք, որ առավոտյան բերման է ենթարկվել ՀԱԿ ակտիվիստ Արմեն Օհանյանը: «Արմենպրեսը» հրապարակել է պարզաբանում, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից սահմանված կարգով քաղաքացի Արմեն Օհանյանը կանչվել է հարցաքննության: ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը տեղեկացրել է, որ նա հարցաքննվել է միջնակարգ կրթության կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ գործի շրջանակներում: Արծվին Բաղրամյանը հարկ է համարել
Գյումրու ոստիկանությունը չունի ղեկավարներ
ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ոչ միայն պաշտոնյաների տեղափոխություններ է սկսել Շիրակի մարզի ոստիկանության տարբեր բաժանմունքներում, այլ թոշակի է ճանապարհել մի քանի հին ու փորձառու պաշտոնյաների: Նրա կադրային քաղաքականության արդյունքում, այսօր փակ են Գյումրու ոստիկանության բոլոր պաշտոնյաների դռները. Գյումրին դեռեւս ոստիկանապետ չունի՝ փնտրտուքների մեջ են: 3 օր առաջ էլ աշխատանքից ազատել են նաեւ Գյումրու ոստիկանապետի
Պարգեւատրելու են մարզիկներին
Կառավարությունը որոշել է 2011 թ. օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը հատկացնել 60 մլն 947 հազար 500 դրամ։ Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության
Զինծառայողներին կտրվեն միատեսակ արտոնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ բժշկական սպասարկման և բնակարանային ապահովվածության արտոնությունների կիրառման ժամանակ կապահովվի օրենքի դրույթների միատեսակությունը։ Կառավարության հավանությունն է ստացել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած
ՀՀ ոստիկանությունն անմիջապես արձագանքում է հանցագործություններին, որոնք կատարվում են սոցիալական կայքերի միջոցով
ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր ասել է, որ կիբերանվտանգությանը վերաբերող հարցերը գտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա հայտարարել է Հայաստանում կիբերանվտանգության եւ կիբերհանցագործության ընթացիկ իրավիճակի ուսումնասիրությանը նվիրված այսօր կայացած միջոցառման ընթացքում: Հունան Պողոսյանն ասել է, որ ոստիկանությունն անմիջապես արձագանքում է հանցագործություններին, որոնք կատարվում են սոցիալական կայքերի միջոցով:
Մարզպետ աշխատելիս դժվարն առաջին 5 տարիներն են
Հատված Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի հետ հարցազրույցից – 11 տարի մարզպետի պաշտոնում լինելը Ձեզ չի՞ հոգնեցրել։ Կամ գուցե նույն տեղում արդեն լճացե՞լ եք։ – Մի առիթով, ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասացի, որ ամենադժվարը պաշտոնավարման առաջին հինգ տարիներն էին, որոնք ինձանից շատ էներգիա ու ժամանակ էին խլում։ Իսկ հաջորդ հինգ տարիներն արդեն հեշտ էին։ Այլևս
Մահացած զինվորի մայրը վատացել է կառավարության շենքի առջեւ (տեսանյութ)
Այս պահին կառավարության շենքի առջեւ «Շտապ օգնություն» ծառայությունը օգնություն է ցուցաբերում բանակում զոհված զինվորի՝ Տիգրան Օհանջանյանի մորը: Նրա ինքնազգացողությունը վատացավ այսօր կառավարության շենքի առջեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ զրույցից հետո: Զինվորի մայրը նախարարից տեսակցություն էր պահանջում՝ պնդելով, որ որդու մահվանից 5 տարի հետո ապացուցվել է, որ որդին բանակում տանջամահ է արվել
Զինվորի մահն ավելի է վարկաբեկում բանակը, քան քննադատությունները
Որքան էլ մենք բոլորս գիտակցենք, որ հայոց բանակը կիսապատերազմական վիճակում գտնվող մեր պետության ամենակարեւոր հիմնասյուներից մեկն է, որի մասին խոսելիս պետք է հնարավորինս զգույշ եւ չափավոր լինենք, միեւնույն է, գրեթե ամեն շաբաթ խաղաղ պայմաններում զոհվող յուրաքանչյուր զինվորի մահվան փաստն ինքնին շատ ավելի Է վարկաբեկում մեր բանակը, քան բոլոր լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների քննադատությունները միասին վերցրած։
Վիդեոխաղերը երեխաներին դաժան չեն դարձնում
Թեև վիդեոխաղերով տարված երեխաներն ավելի ագրեսիվ են, չկա որևէ ապացույց , որ հենց այսդխաղերն են այդ ագրեսիվության պատճառը: Այսպիսի եզրահանգման են եկել շվեդ գիտնականները: The Local-ի փոխանցմամբ՝ փորձագետները դիտարկել են խաղերով տարված երեխաների ու ագրեսիվության մասին ավելի քան հարյուր հոդված, որոնք տպագրվել են 2000 թվականից ի վեր: Շվեդների զեկույցի համաձայն՝ համակարգչային դաժան խաղերը կապ ունեն
Լեզվի տեսչության պետը կհյուրընկալվի՞ Գյումրու քաղաքապետի հյուրանոցում
Հանրապետության երկրորդ քաղաքում իր թանկարժեք դռներն է բացել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նոր օբյեկտը՝ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը: Շինությունը գտնվում է քաղաքի կենտրոնում, Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ: Բացումը, ի թիվս այլ միջոցառումների, ուղեկցվել է նաեւ տեսահոլովակով, որը տեղադրված է համացանցում եւ գովազդում է հյուրանոցի արտաքին շքեղությունն ու մանավանդ ներքին ճոխությունը: Վերջինն այնպիսի «մակարդակի» վրա է, որ այցելուն նրանում
Երեք հոգի հենց մեքենայի մեջ մոխրացել էին (ֆոտոշարք)
Արդեն հաղորդել ենք, որ դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Ռուբինյանց 110 էլեկտրասյան դիմաց ՎԱԶ 2102 մակնիշի 43 LO 106 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած ուղեմաս եւ ընդհարվել BMW մակնիշի 28 UL 338 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել ՎԱԶ 2102 ավտոմեքենայի մեջ, ինչի հետևանքով վարորդն ու
«Չենք լռելու»-ն 127 հոգի են
Երեկ մենք հայտնաբերեցինք «Չենք լռելու»-ի «դեմքերից» մեկին՝ Նարինե Ասլանյանին, որը պատասխանեց մեր հարցերին։ – Հասարակությունն ասում է, որ դուք «դեմք» չունեք եւ անհասկանալի մի նախաձեռնություն եք, ոչ ոք չի ճանաչում ձեր անդամներին։ – Մեր անդամները բազմիցս մեկնաբանություններ են տվել տարբեր լրատվամիջոցների։ Մենք հերոսանալու խնդիր մեր առջեւ չենք դնում, ինքնափիառի կարիք էլ չունենք։ Դրա փոխարեն


















































