Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողներին կտրվեն միատեսակ արտոնություններ

Դեկտեմբեր 08,2011 11:57

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ բժշկական սպասարկման և բնակարանային ապահովվածության արտոնությունների կիրառման ժամանակ կապահովվի օրենքի դրույթների միատեսակությունը։

Կառավարության հավանությունն է ստացել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել թմրամոլությամբ հիվանդ անձանց համար առանձին տեսակների մասնագիտական գործունեության սահմանափակման ցանկը ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթը։

Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031