Օրվա լրահոսը
Նոր մանրամասներ` Խանջյան փողոցում տեղի ունեցած վթար-վրաերթից. «Մերսեդես»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես երեկ` նոյեմբերի 14-ին, Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20.30-ի սահմաններում՝ Խանջյան փողոցում, Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց «Մերսեդես» C 180 մակնիշի 29 ԼՍ 226 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, հարվածել մայթեզրին կայանված «ԳԱԶ 3110» մակնիշի «Վերնիսաժ» տաքսի ծառայությանը պատկանող Տ 0187 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ «Մերսեդեսը» հայտնվել էր մայթին
Աստղիկ Գեւորգյանը դրական է վերաբերվում եւ նոր քաղաքապետին, եւ նախորդ երկու քաղաքապետերին
Երեւանի ավագանու անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի կարծիքով, Տարոն Մարգարյանն իրեն ցույց է տվել դեռեւս Ավան համայնքը ղեկավարելու ժամանակ. « Բոլորս տեսանք, որ ի տարբերություն շատ տարածքների՝ Ավանը կանաչի մեջ կորած է: Ես Ավանի բնակիչ չեմ, բայց լսել եմ իմ ընկերներից, որոնք ապրում են Ավանում: Շատ դրական վերաբերմունք ունեմ Տարոն Մարգարյանի նկատմամբ: Համեստ, մարդկային
Կմեռնի, արդյո՞ք, վերջին հույսը
Գործարար Սիլվա Համբարձումյանի հետ «Մարիոթ» հայուրանոցում կատարված դեպքը երեկ երեկոյան անընդհատ լուսաբանելով՝ մի տեսակ ժամանակ չունեցա հարցի բարոյահոգեբանական ասպեկտի վրա ծանրանալու: Ու երեկվանից ամբողջ ընթացքում հիշել եմ բոլոր այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Սուրիկ Խաչատրյանի գլխավոր դերակատարմամբ եւ որոնց մասին իր բլոգում այսօր արդեն գրել է Աննա Իսրայելյանը: Երեկվանից մի տեսակ ուրախ էի, որ
ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի կարծիքը
Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե այսօր այն, ինչ կատարվում է ներքաղաքական դաշտում՝ ամբողջովին տեղավորվում է նախընտրական շրջանի տրամաբանության մեջ: Գառնիկ Իսագուլյանի հետ Մարգարիտ Եսայանի հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտում»
Ի՞նչ է խոստանում եկող տարվա բյուջեն. Ըստ կառավարության` «լիքը լավ բաներ»
Ազգային ժողովում սկսվեցին 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի քննարկումները: Բյուջեն ներկայացնելով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական ծավալուն մեջբերումներ կատարեց ՀՀ նախագահի ելույթից, որը հնչել էր Արդյունաբերողների եւ գործարարների համագումարի ժամանակ: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն իր հերթին ներկայացնելով որոշ թվեր՝ հայտարարեց, թե բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն եւ կառավարությունը նախատեսել է եկող տարվա համար ավելացնել եւ կենսաթոշակները,
ՍԴ-ում ավարտվեց զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ հոդվածների սահմանադրականության հարցի քննությունը
ՀՀ սահմանադրական դատարանում ժամը 11-ից սկսվել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը դատարանում էր 3 ներկայացուցիչներով: Դիմումի ներկայացումը տեւեց շուրջ 45 րոպե: Կարեն Անդրեասյանն առաջարկեց իջեցնել զրպարտության
Ըստ Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության ղեկավարի՝ Տարոն Մարգարյանը դադարեցնելու է կրպակների ապամոնտաժման գործընթացը
Ավագանու անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը հույս ունի, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանին կտեսնի ավելի կատարելագործված: Այսօր Երեւանի քաղաքապետարանում մինչ կամփոփվեին Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Aravot.am-ը ավագանու անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի մասին: «Նա Երեւանի փոխքաղաքապետն է եղել եւ նրա հասցեին բացասական որեւէ բան
Միայն մասնագետի օգնությամբ
Ըստ Նոր Զելանդիայում կատարած ուսումնասիրությունների՝ 50-55 տարեկանից հետո կալցիումի չարաշահումը կարող է անոթային խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Փորձի ընթացքում գիտնականները խորհուրդ են տվել մասնակիցներին շաբաթական հինգ անգամ ընդունել 200գ կալցիում՝ վեց ամսից մինչեւ հինգ տարի տեւողությամբ: Փորձի հեղինակներից մեկը՝ Մարկ Բոլանդը նշում է, որ ի զարմանս փորձագետների, կանանց մոտ նկատվեց սրտանոթային խնդիրների զգալի աճ: «Արդյունքներն
Նախավերջին «աշխարհի վերջը»
Մեկնաբանում են հայ եւ օտարազգի հոգեւորականները ՄԻ քանի օր առաջ 2011 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրն էր: Որոշ ապոկալիպտիկ շեղվածություն ունեցող կրոնական կազմակերպությունների համար «հերթական» աշխարհի վերջն էր: Նույն տրամաբանությամբ, աշխարհի հաջորդ «վերջը» կգա 2012 թվականի 12-րդ ամսվա 12-ին: Քանի որ 13-րդ ամիս չկա՝ 12.12.12-ը կլինի ամենավերջին «գոլդ» աշխարհի վերջը: «Առավոտի» հետ զրույցում Երեւանի Նուբարաշեն
Տարոն Մարգարյանը՝ Երեւանի քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում ավարտվեց ավագանու նիստը եւ 49 կողմ ձայնով Երեանի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված միակ թեկնածուն` փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նշենք, որ նիստին ներկա չէր ավագանու 3 անդամ, որից մեկը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էր: Նոր քաղաքապետին ավագանին դիմավորեց բուռն ծափահարություններով: Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի միաձայն ընտրվելու կապակցությամբ մայրաքաղաքի ավագանու անդամները ոչ
Մեր ծանրորդների վրա ա՞չք կա
2006 թվականից ի վեր Հայաստանի ծանրորդները երբեք այսքան անհաջող մասնակցություն չէին ունեցել միջազգային մեկնարկներում: Ավելին, այս մարզաձեւն ամեն տարի, որպես կանոն, նվաճել է հանրապետության բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչների արժանացած մեդալների ընդհանուր թվաքանակի առնվազն 50%-ը: ՈՐ փարիզյան մրցահարթակը մեզ համար անհաջող էր լինելու, երեւում էր դեռ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ: Նախ, ասես, ճակատագրի թելադրանքով ավտովթարի ենթարկվեց աշխարհի
«WebԾիրանը» մեկնարկում է
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսության համատեղ ջանքերով այսօրվանից կմեկնարկի «WebԾիրան» առաջին համահայկական online կինոփառատոնը: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես Webtv.am ինտերնետային հեռուստատեսությամբ՝ 5 օր անընդմեջ: Այս կինոփառատոնին մասնակցում են Հայաստանում եւ արտերկրում բնակվող բոլոր հայ կինոռեժիսորները, ովքեր ներկայացրել են մինչեւ 20 րոպե տեւողությամբ ֆիլմ, առանց ժանրային սահմանափակումների՝ խաղարկային, վավերագրական,
Անթառանյանի «Անառակ դստեր վերադարձը»
Ինքնակենսագրական դրամա՝ Մայր թատրոնի բեմում Հայ թատերական արվեստի երախտավոր Գուրգեն Ջանիբեկյանի անվան «Գուրջան» թատրոն-հիմնադրամը օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացրեց Լիանա Անթառանյանի «Անառակ դստեր վերադարձը» ինքնակենսագրական դրաման: Ըստ էության, սա անցյալ տարի հիշյալ հեղինակի «Սարերում էլ կյանք կա» երկի շարունակությունն է: Ներկայացման բովանդակության առանցքը Հայաստանի անկախության օրերի կենսական ապրումներն են՝ իրենց բարդություններով, նվաճումներով,
Սյունիքի նախկին մարզպետը չի հավատում ոչ Սուրեն Խաչատրյանին, ոչ էլ Սիլվա Համբարձումյանին
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հերթական «սխրանքի»` գործարար կնոջը ծեծելու մասին խնդրեցինք Սյունիքի նախկին մարզպետ, ՀԱԿ անդամ Սուրեն Աբրահամյանի կարծիքը, մասնավորապես հետաքրքրվեցինք` հավատո՞ւմ է մարզպետի հերքմանը: Պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Ամբողջական այդ միջադեպի հետ կապված բացարձակ ինֆորմացիա չունեմ, ձեզանից եմ առաջին անգամ այդ մասին լսում, բայց այդ կողմերին բնորոշ վարքագիծ է»: Մեր խնդրանքին` հստակեցնել, թե ո՞ւմ նկատի
Քաղաքապետին կեղծել են, պատգամավորին՝ զայրացրել
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հիմա էլ պատասխան է ակնկալում Տարոն Մարգարյանից: Նոյեմբերի 1-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ էր ուղղել Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանին: Այնտեղ նշված է, թե հոկտեմբերի 3-ին, իր պատգամավորական հարցմանն ի պատասխան, հոկտեմբերի 17-ին ստացել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի նամակը, որտեղ, իր կարծիքով,
Ինքնասպանություն` Երեւանում. 64-ամյա տղամարդը իրեն ցած է նետել շենքի տանիքից
Երեկ` նոյեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06.50-ի սահմաններում Շտապօգնության ենթակայանից ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մի մարդ իրեն ցած է նետել Նալբանդյան փողոցի թիվ 27 շենքից: Շտապ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետի տեղակալ Արթուր Կարապետյանի
Դիմել նոտարի՞ն, թե՞ կադաստրին
Գալիք տարվա նոր իրավահարաբերությունները կնպաստե՞ն քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վերաբերյալ գործարքները կատարվելու են նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի գրանցման կադաստրում: Փորձենք անդրադառնալ գործարքների իրավական կողմին: 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վերաբերյալ գործարքները կատարելիս քաղաքացիներն ունեն 2 տարբերակ՝ դրանց վավերացման համար դիմել նոտարին կամ դիմել կադաստրի սպասարկման
ԲՀԿ-ն «գրավեց» Իջեւանը
Իշխանափոխությունը սկսվեց Իջեւանի՞ց Տեղեկացրել էինք, որ կիրակի օրը Իջեւանը համայնքի ղեկավար էր ընտրում: Առաջադրված էին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը եւ չորս անգամ քաղաքապետ ընտրված, քաղաքը 12 տարի (անկուսակցական) ղեկավարած, այս ապրիլին հանրապետական դարձած Վարուժան Ներսիսյանը: Արդեն հայտնի է, որ հանրապետական դառնալը բացասաբար անդրադարձավ երկարամյա քաղաքապետի վրա. Վարուժան Ներսիսյանը պարտվել է: Մոտ 20 հազար բնակիչ եւ 13
Մուհամադ Քադաֆին երկրպագել է «Լիվերպուլին», իսկ Ադոլֆ Հիտլերը՝ «Շալկե 04»-ին
Դիկտատորները նույնպես սիրում են ֆուտբոլ եւ «իրենց» ակումբներին երկրպագում սովորական ֆուտբոլասերների պես: Պատմում են, որ Լիբիայի նախագահ Մուհամադ Քադաֆին այնքան է սիրել անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, որ մահվանից բառացիորեն մի քանի ժամ առաջ իր գաղտնավայրում թեյ էր խմում ակումբի ֆիրմային գավաթով: Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինին ամբողջ կյանքում եղել է իր հարազատ քաղաքի «Բոլոնիա» ակումբի երկրպագուն
Երեխաներն էլ են հրաժարվում ծնողներից
Գավառի մանկատանը ներկայումս բնակվում է 73 երեխա: Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի նրանց թիվը 10-12 երեխայով կրճատվել է, քանի որ մի քանիսն արդեն վերադարձել են հարազատ ընտանիք: 8 երեխա էլ խնամվում է խնամատար ընտանիքներում: Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանի խոսքերով, ընտանիքների եւ երեխաների միջեւ երբեմն առաջանում են խնդիրներ, հատկապես,
Ռուդոլֆը հավասարություն է ուզում
Նա կոչ է անում հաշմանդամ մարդուն վերաբերվել որպես սովորական մարդու Հաշմանդամներին առնչվող միջազգային կոնվենցիաներին միացած մեր երկիրը ոչ մի կերպ չի կարողանում լուծել հաշմանդամ մարդու՝ հասարակությանն ինտեգրվելու խնդիրը: 27-ամյա Ռուդոլֆ Զաբրոդինը 19 տարի հաշմադամ է: «Առավոտի» հետ զրույցում նա մեկ առ մեկ թվարկեց այն բոլոր անհարմարությունները, որոնց ամեն օր, ամեն րոպե բախվում է մեր երկրում
«Ամեն կոպեկն էլ օգուտ է»
Ասում է մանկապարտեզի տնօրենը՝ արդարացնելով ջեռուցման համար դրամահավաքը Մայրաքաղաքի մանկապարտեզներն անվճար դարձնելիս քաղաքապետարանը վստահեցնում էր, որ այդ որոշմամբ լուծվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հարցը: Այսինքն՝ գոնե այդ ոլորտում սոցիալական հավասարություն էր սահմանվում, որպեսզի թե՛ հարուստի, թե՛ աղքատի երեխաները կարողանային հաճախել մանկապարտեզ: Սակայն մեր մանկապարտեզների համար անվճար ասվածը ենթադրում է ֆոնդի փող, մանկապարտեզի հաշվեհամարին ֆիքսված
«Ներկա ենք եղել լրիվ առանձնացված՝ ես ու պարոն վարչապետը»
Գալուստ Սահակյանի խոստովանությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ լրագրողներին ասում էր, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթվա վերջում՝ Երիտասարդության օրվա առիթով հրավիրված միջոցառման ժամանակ, բոլորովին խմած չի եղել, եւ նրա այդպես «թլոշ» խոսելու պատճառը տեխնիկական է: Մենք, անկեղծ ասած, չհավատալով խորհրդարանի միջանցքներում թափառող այդ լուրերի իսկությանը՝ դիմեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ անձամբ
Գալիս են նոր ժամանակներ
Երկրի օրենսդիր մարմնի վերջին ճիգերը Ազգային ժողովի շենքը հրաժարականներ շատ է տեսել՝ եւ Արմեն Խաչատրյանի աղոթքի ձեւով, եւ Բաբկեն Արարքցյանի սկզբունքային հայտարարության ձեւով, եւ Արթուր Բաղդասարյանի քաղաքական հայտարարության տեսքով, եւ այլ հանգամանքների բերումով, բայց որ ԱԺ նախագահը հրաժարական տա «այլ աշխատանքի» անցնելու կապակցությամբ, կարծեմ, դեռ չէր եղել: ԱԺ նոր, կիսակլոր դահլիճի համար եւս Հովիկ Աբրահամյանի՝
Փակ ճանապարհ չկա, կան սառած ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այսօր առավոտյան 7:00-ից ձյուն է միայն Մեղրի-Ագարակ ճանապարհին: Փակ ճանապարհներ չկան, սակայն հանրապետության բոլոր մարզերի ճանապարհներին ամպամած է, տեղ-տեղ մառախուղ, իսկ Սելիմին լեռնանցքում, Գորիս-Կապան, Ստեփանավան-Տաշիր, Արարատ-Եղեգնաձոր հատվածներում մերկասառույց կա:
Ընտրությունների համար գումա՞ր են կուտակում
«Սա 300 հազար դոլարից մի քիչ պակաս գումար է, որը հաջողությամբ կարելի է քարոզչական նպատակների համար օգտագործել նախընտրական շրջանում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ահազանգ հնչեցրեց ՀԱԿ առողջապահական հանձնախմբի ղեկավար Արարատ Մկրտչյանը: Խոսքը արդեն երրորդ տարին պետբյուջեում ամրագրվող հակածխախոտային ծրագրի մասին է, որի համար նախատեսված գումարների տնօրինումը վստահված է ՀՀ նախագահի աշխատակազմին: «Բյուջեի կառավարման եւ ծախսման
Կառավարությունը խաբե՞լ էր
Առողջապահության նախկին նախարարը՝ 2012-ի բյուջեի մասին «2012-ի բյուջեով գոնե կոալիցիոն կառավարությունը որոշակի գաղափարական փոփոխություններ ամրագրեր, որպեսզի ընտրողների առջեւ ասելու բան ունենային. ասենք՝ խոստացված տարածաշրջանային առողջապահական կենտրոնների վերաբերյալ այսպիսի գումարներ ենք հատկացրել եւ այսպիսի ծրագրեր ենք անելու… ՀՀԿ նախընտրական ծրագրում առողջապահական ոլորտի առաջնահերթություն էր ամրագրված պետպատվերի տեղադրման նոր ձեւի ներդնումը: Դժբախտաբար, այս բյուջեում էլ դա չենք
Օղու բաժակի շուրջ
Այն տղամարդը, որը չի հասել ալկոհոլային այն կոնդիցիային, որին հասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, իմ մեջ որոշակի կասկածներ է առաջացնում: Ուրեմն, մտածում եմ ես, այդ՝ երբեք չհարբող մարդը կամ չափազանց հաշվենկատ է, կամ կյանքի ընկալումը նրա համար չափից դուրս «ճիշտ է» եւ, հետեւաբար, տաղտկալի է կամ, վատագույն դեպքում, աղանդավոր: Եթե մարդու «քեֆը լավ է լինում»


















































