Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ Գեւորգյանը դրական է վերաբերվում եւ նոր քաղաքապետին, եւ նախորդ երկու քաղաքապետերին

Նոյեմբեր 15,2011 14:21

Երեւանի ավագանու անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի կարծիքով, Տարոն Մարգարյանն իրեն ցույց է տվել դեռեւս Ավան համայնքը ղեկավարելու ժամանակ. « Բոլորս տեսանք, որ ի տարբերություն շատ տարածքների՝ Ավանը կանաչի մեջ կորած է: Ես Ավանի բնակիչ չեմ, բայց լսել եմ իմ ընկերներից, որոնք ապրում են Ավանում: Շատ դրական վերաբերմունք ունեմ Տարոն Մարգարյանի նկատմամբ: Համեստ, մարդկային հարաբերություններում հավասարակշիռ, մեղմ, լսելու ունակություն ունեցող մարդ է: Ես կարծում եմ, որ ինքը կկարողանա շարունակել սկսած գործը: Մենք շատ ենք մի մարդուց պահանջում, պետք է նայենք, թե մյուս կառույցները, օրինակ՝ ավագանին, ամեն մեկս առանձին- առանձին, թե որքանով է անում իր գործը»:
Տիկին Գեւորգյանի համար ընդունելի էին նաեւ նախորդ՝ քաղաքապետեր Կարեն Կարապետյանի եւ Գագիկ Բեգլարյանի մոտեցումները Երեան քաղաքին:
«Չնայած կարճ ժամանակ պաշտոնավարեցին, բայց թե՛պարոն Կարապետյանը, թե՛ պարոն Բեգլարյանն ահավոր սիրում էին Երեւանը: Ինձ դուր էին գալիս Կարեն Կարապետյանի՝ ներդրումներ, ֆինանսական հոսքեր ապահովելու ձգտումները: Բացի այդ, ողջունելի էր մանկապարտեզներն անվճար դարձնելը, որ նա ուզում էր Երեւանը դարձնել ոչ թե մեծ քաղաք, այլ մայրաքաղաք, փողոցային առեւտուրը վերացնելը եւ այլն: Գագիկ Բեգլարյանն էլ պատրաստ էր ամեն ինչ անել մեր քաղաքի համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել