Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Ջահել ես, դրա համար էլ չես ջոկում, որ ՀԱԿ-ի ակնարկը ԲՀԿ-ին նորմալ է»

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ներկա էր ՀՀԿ-ի տնտեսական սեմիարին: Aravot.am-ի հետ զրույցում, ի տարբերություն ՀՅԴ-ի եւ Ժառանգության ներկայացուցիչների,  նա գտնում էր, որ ՀՀԿ-ի ծրագիրը «շատ նորմալ ծրագիր»  է եւ այն հնարավոր է իրականացնել: «Այստեղ էնպիսի թվեր չեն գրված, որոնք խելքին մոտ չեն, ռեալ է, բայց իսկապես կատարել է պետք: Ես չեմ կարծում, որ գոյություն

Իսկական Ուսուցիչների պակաս

Եթե դատելու լինեմ իմ լրագրողական պրակտիկայից, ինչպես նաեւ ինտերնետում (նաեւ մեր թերթում) տեղ գտած քննարկումներից, ապա ամենամանրախնդիր եւ «կլյաուզնիկ» ժողովուրդը ուսումնական հաստատությունների տնօրեններն ու դասավանդողներն են: Համալսարանի դասախոսերից մեկն իր աշխատանքի համար ինչ-որ մրցանակն է ստացել (հաստատ՝ ոչ Նոբելյան), եւ այդ անմեղ լուրի տակ իսկույն սկսվում են այդ դասախասի ուզողների ու չուզողների անվերջանալի տհաճ լեզվակռիվը:

Ընդդիմադիրները` ՀՀԿ սեմինարին

Այսօր «ԹՈՒՄՈ» կենտրոնում ՀՀԿ տնտեսական սեմինարին մասնակցելու համար հրավիրվել էին նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, եւ հրավերքն ընդունած «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը մշակելիս ինչպե՞ս են պատրաստվում միաժամանակ զարգացնել շրջական միջավայրին վնասող հանքարդյունաբերությունը եւ զբոսաշրջությունը. «Խնդիր ենք ունենալու էկոլոգիապես մաքուր միջավայրի, հանքարդյունահանման եւ զբոսաշրջության հետ, դրանք իրար չե՞ն հակասում»:

Տիգրան Սարգսյան. Բնակչության 30 %-ը աղքատ է, 15%-ը ծայրահեղ աղքատ

Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ՀՀԿ-ի տնտեսական սեմինարին վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մասին, նշեց, որ մակրոտնեսական գրագետ քաղաքականություն են արել ու 96 թվականից մտել են զարգացման նոր փուլ: «Հայաստանը, դառնալով ԱՀԿ անդամ, բաց տնտեսության կանոններով է շարժվում: Մենք ունեինք էական շեղում մակրոտնտեսական եւ միկրոտնտեսական կարգավորման մեջ: Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ

Արոնյանը կկարողանա՞ «վրեժխնդիր» լինել Կարլսենից

Երեկ մեկնարկած շախմատի «London Chess Classics» գերմրցաշարի մեկնարկային տուրում միակ հաղթանակը տոնեց նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նա պարտության մատնեց անգլիացի Դեւիդ Հաուելին եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Կանոնակարգով այստեղ հաղթանակի համար շախմատիստին տրվում է 3, ոչ-ոքիի համար` 1 միավոր: Պարտվողը միավոր չի ստանում: Լոնդոնյան մրցաշարն ունի եւս մեկ առանձնահատկություն. քանի որ մասնակիցների թիվը կենտ է, յուրաքանչյուր

Կավանիի գոլը Նեապոլում իսկական երկրաշարժ է առաջացրել

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Նապոլի»-«Մանչեսթեր Սիթի» խաղի ժամանակ իտալական ակումբի ուրուգվայցի լեգեոներ Էդինսոն Կավանիի խփած գոլին քաղաքում ֆուտբոլասերներն այնքան բուռն են արձագանքել, որ սեյսմիկ կայունությանը հետեւող Նեապոլի համալսարանի սարքերն ընդերքի թեթեւ տատանում են արձանագրել, ինչն իր ուժով համադրելի է թեթեւ երկրաշարժի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որդեկտեմբերի 4-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀտարածքում բոլոր ավտոճանապարհները բաց են, բացառությամբ` Բերդ-Ճամբարակի, որը փակ է բքի պատճառով:

Դարչինյան-Մորենո: Պանամացին հաղթեց` խուսափելով ակտիվ մենամարտից

Անահայմի «Honda Center» համալիրում ավարտվեց Վախթանգ Դարչինյանի եւ Անսելմո Մորենոյի միջեւ մենամարտը, որում մրցավարները, միավորներով հաղթանակը, շնորհեցին ամբողջ 12 ռաունդ ակտիվ մարտից խուսափած պանամացուն: Հարկ է նշել, որ այս էլ որերորդ անգամ Վիկի մասնակցությամբ մարտերում ռեֆերին աչքի չընկավ մասնագիտական որակներով: Նրա աչքին  անհասկանալիորեն աննկատելի էին, թե ինչպես է Մորենոն անընդհատ բռնած պահում հայ բռնցքամարտիկի հարվածող

Սկսնակ վարորդի նոթերը շարունակվում են կամ՝ «Երեկոն Տիչինայի խաչմերուկում»

Նախաբան Զրույց Ֆեյսբուկում. Հասմիկ-Մելոււււււււշ, բայց էդ օրն այդպիսով չվերջացավ, բա մնացածը խի՞ չես պատմել…))) Ես- Հաս, ուզում ես լրիվ խայտառակ լինեմ??????:ՃՃՃՃՃՃՃ Հասմիկ- Արդեն եղել-պրծել ես, Մել ջան: …ասենք` սենց կարաս վերնագրես` «Երեկոն Տիչինայի խաչմերուկում»:))))                                                                                       Ես- ՃՃՃՃՃՃ Նկատառում- Բլոգիս այս գրառումը կարդալուց առաջ անպայման պետք է կարդալ սկսնակ վարորդիս առաջին նոթը՝ նախ «թեմայի մեջ» լինելու,

«Եվրատեսիլում» հաղթեց վրացական «Քենդին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դուդուկով, Արարատի խորհրդանիշով եւ Արարատի հետ կապ չունեցող դոփապարով բացվեց «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի մրցույթը, որին մասնակցում է 13 երկիր՝  Ռուսաստանը, Լատվիան, Մոլդովան, Հայաստանը, Բուլղարիան, Լիտվան, Ուկրաինան, Մակեդոնիան, Նիդեռլանդները, Բելառուսը, Շվեդիան, Վրաստանը եւ Բելգիան: Մեր երկիրը ներկայացնող Դալիթան շատ լավ հանդես եկավ 4-րդ համարի ներքո՝ իր «Welcome to Armenia» երգով:

Արոնյանը Լոնդոնում մեկնարկեց ոչ-ոքիով

Այսօր Լոնդոնում մեկնարկած շախմատի «London Chess Classics» գերմրցաշարի մեկնարկային տուրում րոպեներ առաջ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորը բաժանեց անգլիացի Լյուկ Մաք Շեյնի հետ: Մինչ այդ, ոչ-ոքի էր գրանցվել նաեւ Վլադիմիր Կրամնիկ-Հիկարու Նակամուրա եւ ՄայքլԱդամս-Վիշվանաթան Անանդ պարտիաներում: Մագնուս Կարլսենն ու Դավիդ Հովելը դեռ շարունակում են պայքարը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

3 հոգու մահվան պատճառ դարձած վարորդը կալանավորվեց

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 38-ամյա Արարատ Մուրադյանի նկատմամբ: Դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց միջնորդությունը,

Ռեժիսուրան նաեւ կանացի մասնագիտություն է

  Դեկտեմբերի 1-5-ը Տիկնիկային թատրոնում արդեն 8-րդ անգամ էկրանին հայտնվում են միայն  գեղեցիկ սեռի նկարած ֆիլմերը: Նախորդ տարիների նման «Կին» կինոփառատոնում ներկայացվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների ստեղծագործությունները: Այսօր` դեկտեմբերի 3-ին, ցուցադրվեց շուրջ 16 ֆիլմ: Դրանցից յոթը վավերագրական է, ութը` կարճամետրաժ,  մեկն էլ` անիմացիոն: «Կին» միջազգային կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը համոզված է, որ իրենք ունեն իրենց

Արման Սահակյան. «Բարձրորակ ֆուտբոլիստները Հայաստան չեն գալիս, մեր երկիրը հիմնականում հրապուրում է աֆրիկացիներին»

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում  «Շիրակ» ֆուտբոլային ակումբի  նոր սեփականատեր, գործարար Արման Սահակյանը, պատասխանելով aravot.am-այն  հարցին, թե ինչքան է  նստում արտասահմանից հրավիրված մեկ ֆուտբոլիստը գործարարի գրպանի վրա, ասաց. «Քանի որ Հայաստանի առաջնությունը  շատ բարձր որակով չէ, աշխատավարձերը շատ բարձր չեն, Հայաստան գալիս են հիմնականում ոչ շատ բարձր որակի արտասահմանցիները, հայկական թիմն այսօր արտասահմանցիների համար գումար

«Տղաները՝ խաչ, աղջիկները՝ ամեն ինչ»

  20-ամյա Արմինեն երկու տարի առաջ է դաջվածք արել: Ասում է, որ միշտ ուզեցել է դաջվածք ունենալ, բայց վախեցել է, թե’ ընտանիքի և թե’ շրջապատի արձագանքից: Սակայն 18 տարին լրանալուն պես` շտապել է դաջվածք անողի մոտ և թևին թիթեռնիկ նկարել: «Ընտանիքս սկզբում չէր ընդունում, նամանավանդ պապաս, ով շուրջ մեկ ամիս հետս չխոսեց:Ասում էր նորմալ, խելքը

Աղջիկները ֆուտբոլ ավելի շատ են սիրում, քան տղաները

Հայ աղջիկները ֆուտբոլ նայելիս և քննարկելիս փորձում են չզիջել տղաներին: Նունե Ազատյանն էլ պնդում է, որ աղջիկներն ավելի են հասկանում ֆուտբոլից և սիրում այդ խաղը, քան տղաները: «Չեմ հասկանում տղաներին, որ նստած, առանց էմոցիաների ֆուտբոլ են նայում (խոսքս իհարկե բոլորին չի վերաբերում) , բա չգոռաս, լացես, թռվռաս: Տղաները որ չեն ասում` աղջիկները ֆուտբոլից բան չեն

Պաշտպանության նախարարությունը արձագանքեց զինվորի ինքնասպան լինելու մասին՝ միայն «Չենք լռելու»-ից հետո

Քիչ առաջ տեղեկացրել էինք ժամկետային զինծառայող, հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանի ինքնասպան լինելու մասին: «Չենք լռելու»-ի հաղորդագրության տարածումից հետո փաստը հաստատեց նաեւ Պաշտպանության նախարարությունը: «Դեկտեմբերի 3-ի, ժամը 00:55-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը` ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով»,- այս մասին

Արշակ Սադոյանը երիտասարդներին կոչ արեց՝ «թեւերը քշտել ու գործի անցնել»

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը այսօր ողջունելով «քույր» կուսակցությանը՝ ՀԺԱՄ-ին, հիմնադրման 10-ամյակի առիթով, ասաց, որ «կողքից նայողի» կեցվածք որդեգրելն այսօր ընդունելի չէ: «Շատ կարեւոր է, որ կարողանանք մեր մեջ ուժ գտնել՝ վետերաններն իրենց խոսքը ասեն ջահելներին, ջահելներն էլ թեւերը քշտած՝ գործի անցնեն: Պայքարենք, որ ազգային ժողովրդավարական արժեքներն իրենց տեղն ունենան: կարեւոր է ջահելներին

Զինվոր է ինքնասպան եղել. «Չենք լռելու»-ն դիմում է ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հավաստի տեղեկություններով, դեկտեմբերի 2-ի երեկոյան Վանաձորի «Դուց»-ի զորամասում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը: «Ասպես շարունակելն անհնար է: Նախաձեռնության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ զորամասերում տիրող գաղութային բարքերը հովանավորվում են հրամանատարների կողմից: Դա նրանց թույլ է տալիս առավել դյուրին վերահսկելի դարձնել զորամասում

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն էլ կպայքարի ԲՀԿ-ի դեմ. գործարար Արման Սահակյանը պատրաստվում է ԱԺ պատգամավոր ընտրվել Գյումրիից

Այս մասին  այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց 33-ամյա գործարար Արման Սահակյանը: Հիշեցնենք, որ նա պարենային ապրանքների և խմիչքների ներմուծմամբ զբաղվող «Սովռանո» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Պրեսս ստենդի» և մի շարք ԶԼՄ-ների`«Կապիտալ» բիզնես օրաթերթի,  tert.am լրատվական կայքի հիմնադիրն է: Նա, ըստ էության, նոր մարդ է  Գյումրիում, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ձեռք է

Բարսեղ Բեգլարյանը դեռեւս հիվանդանոցում է

ՀԺԱՄ-ի 10-ամյակի համաժողովին չէր մասնակցում հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ), ով նախագահ Սարգսյանի մտերիմն է եւ համարվել ու համարվում է այս կուսակցությանը ֆինանսավորողը: Հիշեցնենք, որ գործարարը վերջին շրջանում սրտանոթային խնդիրներ ուներ, պետք է ստենդովորման ենթարկեին նրա սիրտը: Նա դեռեւվս գտնվում է հիվանդանոցում: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Սերժ Սարգսյանին պետք է «Արքայից արքա» տիտղոսը տալ»,- հեգնում է Վահրամ Մկրտչյանը

«Մեր երակներում քաղաքական ԱԺՄ-ական արյուն է հոսում»,- ՀԺԱՄ 10-ամյակի հանդիսավոր նիստի ժամանակ այսօր հայտարարեց ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը՝ նկատի ունենալով, որ կուսակցության քաղաքական միջուկը նախկին ԱԺՄ-ականներն են: Ի դեպ, համաժողովին ներկա էր նաեւ ՀԺԱՄ հիմնադիր, ԱԺՄ նախկին առանցքային դեմքերից Սեյրան Ավագյանը, ով հրաժարվեց հարցազրույցից. «Դեռ ժամանակը չէ»: Նա ողջույնի խոսք էլ չասաց: Թեւե 2008-ի

Ձերբակալվել է վթարի վայրից փախուստի դիմած «Մերսեդես»-ի վարորդը. վթարի հետևանքով մահացել էր Խաչատուր Սուքիասյանի ազգականը (Ֆոտոշարք)

Դեկտեմբերի 1-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Ճանապարհային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանի որոշմամբ ձերբակալվել է Երևանի Վրացական փողոցի բնակիչ 39-ամյա Արտակ Խաչատրյանը: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի  (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է

Ֆուտբոլում կանայք կոպտությամբ տղամարդկանց չեն զիջում

Կանանց ֆուտբոլ Հայաստանում որպես այդպիսին, կարելի է ասել, գոյություն չունի: Չկա երկրի առաջնություն, ակումբներում էլ կանանց ֆուտբոլային խմբերի ու թիմերի գոյությունը ձեւական բնույթ է կրում: Դրա համար էլ հայ ֆուտբոլասերները զրկված են կանաչ խաղադաշտում գնդակի համար գեղեցիկ սեռի մղած պայքարի հաճույքը վայելելուց, որը շատ ու շատ դեպքերում կոպտությամբ ամենեւին էլ չի զիջում մեզ համար սովորական

Սեյրան Օհանյանն այցելել է առաջին խմբի զինհաշմանդամ Ապետ Աղաբաբյանի բնակարան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի ղեկավար կազմը դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, այցելել են Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ ազատամարտիկների, ծանոթացել նրանց խնդիրներին, զրուցել նրանց հետ և հանձնել նվերներ: Սեյրան Օհանյանն այցելել է առաջին խմբի զինհաշմանդամ Ապետ Աղաբաբյանի բնակարան: Ապետ Աղաբաբյանը ծանր վիրավորվել է 1993 թվականի փետրվարին` ԼՂՀ Մարտակերտի շրջանում, որից հետո

Նախկին ԱԻՄ-ական. «ԱԺՄ-ից միայն գրասենյակն է մնացել, ԱԻՄ-ի ղեկավարն էլ հավ է պահում»

«Կուսակցականները կրակն են ընկել իրենց լիդերների ձեռքը»,- ՀԺԱՄ 10-ամյակի հանդիսավոր համաժողովին ողջույնի իր խոսքում հայտարարեց նախկին ԱԻՄ-ական, ներկայումս «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ հավելելով. «ԱԺՄ-ից միայն գրասենյակն է մնացել, ԱԻՄ-ի ղեկավարն էլ հավ է պահում»: Նա ՀԺԱՄ-ին կոչ արեց «տղամարդկություն դրսեւորել» եւ դիրքորոշում ունենալ ու «չքցվել՝ իշխանությանը կցվելու» համար՝ նկատի ունենալով կուսակցական վերնախավի որոշ

Ռուսները միշտ ընդունում ու ստորագրում են Հայաստանի ընտրությունների արդյունքների տակ. քաղաքագետ

  «Մեր ներքաղաքական կյանքում ռուսական դերակատարությունը մի քիչ չափազանցված է: Պետք է դատել քայելով ու գործողություններով, ոչ թե խոսքերով ու հայտարարություններով: Ռուս դիտորդները միշտ ընդունում ու ստորագրում են Հայաստանի ընտրությունների արդյունքների տակ, ուտուշ-խմուշից հետո էլ գնում են Մոսկվա»,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի 4-ին, կայանալու են Ռուսաստանի Դաշնության 6-րդ

Որքան արագ է բջջային ինտերնետը, այնքան նվազում են որոնումները. Google-ի անալիտիկ Ստանիսլավ Վիդաև

«Սա ոչ միայն կոնֆերանս է, այլ նաև Startup Weekend: Ինտրնետը երիտասարդների աշխարհն է: Վերջերս Հայաստանում համացանացի թափանցելիությունը հասել է 40 % և Երևանի գրթե 50%-ը ունի ինտրնետ»,- ասում է Հայաստանի ինտերնետ ասոցիացիայի նախագահ Իգոր Մկրտումյանը: Դեկտեմբերի 3-ին «Թումո» կենտրոնում անցկացվեց Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmNet կոնֆերանսը: Այն անց էր կացվում ArmNet 2011 միջոցառուման շրջանակում`

Արգենտինայի հույսը Դավիթ Նալբանդյանն է

Սեւիլիայում մեկնարկել է թենիսի «Դեւիսի գավաթի» խաղարկության եզրափակիչը, որտեղ արծաթյա սկուտեղի համար պայքարում են Իսպանիան եւ Արգենտինան: Մրցաշարի առաջին օրվանից հետո իսպանացիները (Ռաֆայել Նադալ, Դավիդ Ֆերեր, Ֆելիսիանո Լոպես, Ֆեռնանդո Վերդասկո) գլխավորում են հաշիվը: Այսօր արգենտինացիներին, որոնք չորս անգամ հասել են եզրափակիչ (երեք անգամ` Իսպանիայի հետ), բայց չեն արժանացել պատվավոր մրցանակին, օրհասական վիճակից դուրս գալու համար

Արի ամուսնանանք…ստադիոնում

Նոր ստեղծվող ամեն մի ընտանիք ցանկանում է ամուր ու երջանիկ լինել: Ոմանք իրենց ապագան կապում են մոգական թվերի հետ, ինչպիսիք են 11.11.11-ը, 07.07.07-ը կամ 09.09.09-ը: Սակայն վերջին տարիներին նորապսակներՆ իրենց երջանկությունը կապում են սպորտի հետ` ԶԱԳՍ-ից անմիջապես հետո գնալով ոչ թե ուտել-խմելու, այլ… ստադիոն: Ու որպես կանոն, դա հենց այնպես չի անցնում, ակումբները ոչ միայն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031