Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունը արձագանքեց զինվորի ինքնասպան լինելու մասին՝ միայն «Չենք լռելու»-ից հետո

Դեկտեմբեր 03,2011 17:53

Քիչ առաջ տեղեկացրել էինք ժամկետային զինծառայող, հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանի ինքնասպան լինելու մասին: «Չենք լռելու»-ի հաղորդագրության տարածումից հետո փաստը հաստատեց նաեւ Պաշտպանության նախարարությունը: «Դեկտեմբերի 3-ի, ժամը 00:55-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը` ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով»,- այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության յոթերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Կատարվել են դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031