Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Ջահել ես, դրա համար էլ չես ջոկում, որ ՀԱԿ-ի ակնարկը ԲՀԿ-ին նորմալ է»

Դեկտեմբեր 04,2011 13:41

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ներկա էր ՀՀԿ-ի տնտեսական սեմիարին: Aravot.am-ի հետ զրույցում, ի տարբերություն ՀՅԴ-ի եւ Ժառանգության ներկայացուցիչների,  նա գտնում էր, որ ՀՀԿ-ի ծրագիրը «շատ նորմալ ծրագիր»  է եւ այն հնարավոր է իրականացնել: «Այստեղ էնպիսի թվեր չեն գրված, որոնք խելքին մոտ չեն, ռեալ է, բայց իսկապես կատարել է պետք: Ես չեմ կարծում, որ գոյություն ունի մի այլ գաղտնի թիմ, որը շատ ավելի մեծ ընդունակությունների տեր է, քան այս թիմը, սովորաբար այն թիմն է իրականացնում, որն ունի իշխանություն, իսկ իշխանությունը եւ համապատասխան ինֆորմացիայի է տիրապետում, եւ գործիքների»:

Մեր հարցին` այս նախընտրական լարված շրջանում ծրագիրը որքանո՞վ էր տեղին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Նորմալ վիճակ է, նորմալ ընտրություններ են, առաձնապես ես չեմ տեսնում, որ այս տարվա ընտրությունները տարբերվում են նախորդ կամ ապագա տարվա ընտրություններից կամ աշխարհի մյուս երկրների ընտրություններից, նորմալ, բնականոն ընթացք է»: Մեր հարցին` ՀԱԿ-ի` Բարգավաճին արված ակնարկն է՞լ է նորմալ ու բնականոն, Վ. Մանուկյանը պատասխանեց. «Երբ գնում են ընտրությունների, միշտ էլ կուսակցությունները պայքարում են իրար հետ կամ համագործակցում են, սովորական բան է, բնական, ի՞նչն է լարված, դու ջահել ես, դրա համար էլ չես ջոկում, որ ՀԱԿ- ԲՀԿ իրավիճակը, այդ ակնարկը նորմալ է, կամաց-կամաց սովորեք այդ լարվածությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031