Լրահոս
Օրվա լրահոսը

3 հոգու մահվան պատճառ դարձած վարորդը կալանավորվեց

Դեկտեմբեր 03,2011 21:20

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 38-ամյա Արարատ Մուրադյանի նկատմամբ:

Դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց միջնորդությունը, և Արարատ Մուրադյանը տեղափոխվեց Նուբարաշեն ՔԿՀ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.45-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 38-ամյա Արարատ Մուրադյանը, վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի 21 ՕՕ 984 համարանիշի ավտոմեքենան, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել էր ճամփեզրին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի 11 ԼԼ 074 համարանիշի ավտոմեքենային:

Վրաերթի հետևանքով Ա.Սիմոնյանն ու Վ.Սահակյանը տեղում մահացել էին, իսկ Գ.Հովսեփյանն ու Հ.Միրզախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի հիվանդանոց:

Աշտարակի հիվանդանոցում Հ.Միրզախանյանը լուսաբացին մահացել էր: Նույն բաժնի քննիչ Կոստանդյանի կողմից հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031