Օրվա լրահոսը

Հայ-ճապոնական երաժշտական համագործակցություն

«Ռոլան Բիկով» հիմնադրամի եւ «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության մասնակցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնում հայ երեխաները ներկայացրեցին ճապոնական եւ հայկական երաժշտություն: Համերգային ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը նշեց, որ համերգի նպատակն է՝ ներկայացնել մեր պատանի տաղանդներին եւ գործիքների հնչողությունը. «Հայկական եւ ճապոնական երաժշտությունները նման են: Մեր երեխաները հաճույքով բացահայտեցին երաժշտական Ճապոնիան»: Համերգին ներկա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր

«Մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը»

Երեկ Հայաստանի կոմունիստները տոնում էին Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 94-րդ տարեդարձը: Այդ առիթով Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ լրագրողներին ներկայացրեց՝ ինչպես են նշելու իրենց տոնը. «Ոչ մի քեֆային բան չի լինելու, որովհետեւ մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը,- ասաց նա՝ ավելացնելով, որ կենացներ չեն լինելու, օղի չեն խմելու,- խմում են այն

Արձանագրվել է հրադադարի 1350 խախտում

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ, երեկ հաղորդել է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն՝ նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է

ՕԵԿ-ի մարդաշատ հանդիպումները Շիրակի մարզում

Նոյեմբերի 5-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ եւ Գյումրի քաղաքների բնակչության հետ: Բոլոր հանդիպումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ բարձր ակտիվության, ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածաշրջանի եւ հանրապետության առջեւ ծառացած արդիական խնդիրները, ՕԵԿ-ի կատարած աշխատանքները, խոսել առաջիկա անելիքների մասին, պատասխանել ազգաբնակչությանը հուզող հարցերին: Իր ելույթներում կուսակցության

Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են

Խոստանում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ես համոզված կարող եմ ասել եւ երաշխիք տալ, որ առաջիկա ընտրություններում եւս Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են: Ցանկացած մարդ, եթե տիրապետում է օրենքին եւ պատասխանատվություն ունի մեր երկրի ապագայի եւ առաջընթացի համար, պետք է ընտրակեղծիքների չգնա: Ես, որպես մարզպետ, մեր տարածքում կարող եմ դա երաշխավորել»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Կոտայքի

«ՏԱՍԸ ՈՉԽԱՐ, ՀԻՆԳԸ ԿՈՎ, ԳԼԽԻԴ ՄԵՌՆԵՄ ՄԱԼԵՆԿՈՎ»

Հարցազրույց ԱԺ նախա•ահի խորհրդական  Ալբերտ Հերոյանի հետ -Մեր մի մասնավոր զրույցի ժամանակ ասացիք, թե Դուք  Ձեր կյանքում չորս ան•ամ սով եք  տեսել: – Ես ուզում եմ, որ մեր այս խոսակցությունը այնքան ճիշտ եւ ըմբռնելի լինի, որովհետեւ ամեն մի  իմ հասակն ունեցող անձնավորություն կարող  է ինձ հետ համամիտ լինել, բայց, ովքեր իմ հասակը չեն ունենա, չեն

Կովերը Նոյեմբերյանում գրին քարտ ունե՞ն

Հոկտեմբերի 19-ի համարում տեղեկացրել էինք, որ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի հարակից տարածքը կովերի համար դարձել է հարմար արոտավայր: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն այն ժամանակ ընդունեց քննադատությունը՝ ասելով, որ ինքը մինչ այդ բազմիցս նախատել է կովատիրոջը: Դրանից հետո «Առավոտի» լուսանկարչական ապարատը արձանագրել է, որ քաղաքի կենտրոնում՝ Հայ-հունական բարեկամության զբոսայգում, շան աչալուրջ հայացքի ներքո կովերը դարձյալ անխռով արածում են:

Թուրքիան կարո՞ղ է միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

Եվրոպացի չինովնիկները, անգամ հայաստանյան որոշ վերլուծաբաններ, կարծում են՝ կարող է «Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- անցած շաբաթվա վերջում Բաքվում նման հայտարարություն էր արել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ընդգծելով, որ Անկարան հետաքրքիր գաղափարներ ունի խնդրի կարգավորման առնչությամբ, տիկինը նաեւ հավելել էր.

Ինչո՞ւ են գետնանցումի ժամանակ փոխում ձիերին

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը – Իշխանությունը շատ հետաքրքիր եւ անսպասելի քայլեր է անում, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են արվում այս սենսացիոն քայլերը: – Ընտրությունների են պատրաստվում: – Էլի թող պատրաստվեն, բայց ինչո՞ւ անպայման պաշտոնանկություններով, հրաժարականներով եւ տեղափոխություններով: – Տարբեր կուսակցություններ տարբեր ձեւերով են պատրաստվում ընտրությունների: Մարդիկ կան՝

«Ես դեռ Կոտայքի մարզպետն եմ»

Երեկ երեկոյան «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին՝ ասաց Կովալենկո Շահգալդյանը: – Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Դուք նույնպես պետք է հրաժարվեք զբաղեցրած պաշտոնից: – Համոզված եղեք, որ այս պահի դրությամբ դեռեւս նման բան չկա: Ես դեռեւս Կոտայքի մարզպետն եմ, եւ դուք հարցազրույց եք վարում Կոտայքի մարզպետի հետ: Անկեղծ ասած, ես կարծում

5.11.2011

5.11.2011

ԼՂ կարգավորման գործընթացը կդանդաղի՞

«Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը։ Ընդգծելով, որ Անկարան հետաքրքիր գաղափարներ ունի խնդրի կարգավորման առնչությամբ,  նա  նաեւ ասել է. «Սակայն Թուրքիան Հայաստանի հետ սահմանների հետ կապված խնդիր ունի»։ Ըստ Սաբինա Ֆրեյզերի, 

Էսօր ի՞նչ հայրենասիրական շունչ ես տեսնում՝ պոռնոգրաֆիա՞

«Այսօր ես այնքան եմ վիրավորված, որ մարդիկ կան, որ բանակին են արդեն սկսել անուն դնել, ինքը 27-28 տարեկան է, բանակում չի ծառայել, բանակին անուն ա  դնում, հազար անգամ ներողություն եմ խնդրում, ես սովետական կարգերի ժամանակվա մարդ  եմ, սովետական կարգերի ժամանակ  էլ են սպանություններ եղել:  Էսօր ես երկու զինվոր ունեմ, իմ  թոռներն են ծառայում բանակում: Բայց

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ   ԻՍԿԱԿԱՆ ԳՐՈՂԸ Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «էդ պատմությունն Արմենչոն ծայրեծայր հնարել ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե Արմենչոն էդ տեսակ պատմություն կարա հնարի, ուրեմն՝ ինքը կարա քեզնից ու Սարոյանից ուժեղ արձակ գրի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դեմ չեմ» եւ մի

Ճանապարհից մինչեւ ինտերնետ

Ի՞նչ կա թվերի ետեւում 2008-2010թթ. Հայաստանում 3 անգամ ավելի ճանապարհ կառուցվեց, քան 2008-ին նախորդող 10 տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ 797 մլրդ դրամ այս կառավարության գործունեության ընթացքում հոսել է դեպի ճանապարհներ, ջրագծեր, օդային հաղորդակցության, էներգետիկայի եւ կապի ոլորտներ: Հենց այս արդյունքներն էր ամփոփում ՀՀԿ-ն օրեր առաջ հրավիրած համաժողովում: Ճանապարհային ցանցը թարմացավ 15 %-ով Հայաստանի ճանապարհային ցանցը

Լրացուցիչ ռաունդի արդյունքը

Վերջերս Բրյուսելի «Վորստ նացիոնալ» լեփ-լեցուն մարզադահլիճում կայացավ թայ-բոքսի մի հետաքրքիր մրցամարտ: Աշխարհի եռակի չեմպիոն, մի քանի գոտիների ասպետ, հոլանդացի Անդի Սավըրի հետ մրցում էր Հարութ Գրիգորյանը: Ըստ մրցամարտի մեկնաբանի, ATV հեռուստամեկնաբանի, «Գազետ վան Անտվերպենի» թղթակցի եւ մեծաթիվ մասնագետների հայտնած կարծիքների՝ Հարութը երեք ռաունդներում էլ ջախջախեց Անդիին: Աշխարհի չեմպիոնը անսպասելիությունից, Հարութի հուժկու հարվածներից դարձել էր մարզադահլիճի

Երիտասարդները գերադասում են ֆիլմեր դիտել

Վամպիրի վերափոխվող աղջիկն ու սուտը նրանց ավելի է ոգեւորում Ի դեմս աշնանային ուսումնական շրջանի դժվարությունների՝ Հայաստանի բուհական համակարգի ուսանողները հասցնում են ժամանակ տրամադրել ֆիլմեր դիտելուն եւ ընթերցանությանը: «Առավոտի» փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզեցինք, թե վերջին անգամ ինչ ֆիլմեր, ներկայացումներ են դիտել եւ ինչ գրքեր են կարդացել ուսանողները: Երիտասարդների մի մասը չհիշեց, թե վերջին անգամ երբ է

Եվ ընթերցողն է փոխվել, եւ գրականությունը

Գրականագետ Ազատ Եղիազարյանի դիտարկումները «Առավոտը» տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-8-ը Բուդապեշտում կայացել է հայագիտական համաժողով, որին մասնակցել են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տարբեր համալսարանների հայագիտական ամբիոնների ղեկավարներ եւ այլ մասնագետներ: Համաժողովի ընթացքում ընթերցվել է շուրջ 70 զեկուցում: Հայաստանը ներկայացրել են Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի եւ հայ գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը եւ

Հինգ գյուղը՝ մեկ օրում

Դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի 5 գյուղերում կանցկացվի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություն: Կապանի տարածաշրջանի Չափնի, Գորիսի` Վաղատուր եւ Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան գյուղերում համայնքի ղեկավար են ընտրելու, իսկ Մեղրու Ալվանք եւ Սիսիանի Նժդեհ համայնքներում՝ համայնքի ավագանի: Նոյեմբերի 13-18-ը թեկնածուների առաջադրման ժամկետն է, ընտրվածներն իրենց պաշտոններին կանցնեն 2012թ. հունվարի 24-ից:

Հայեցակարգը մնալու է թղթի վրա

Հինգշաբթի՝ նոյեմբերի երեքին, ՀՀ կառավարությունն ընդունել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը: Ըստ ընդունված փաստաթղթի, ենթադրվում են մի շարք գործողություններ մինչեւ 2020 թվականը, ծախսվելու է մոտ 5 միլիարդ դրամ: Նախագծի հեղինակը ՀՀ գյուղնախարարությունն է, որն ուսումնասիրել է մեր եւ դրսի փորձը ու գրել, որ խոշորացման ձեւերից մեկը, եթե ոչ հիմնականը, կոոպերատիվների ստեղծումն է: Ըստ գյուղնախարարության ներկայացրած

Բնակչության եւ ԶԼՄ-ների հետ ձեռք ձեռքի

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խոստանում է  թափանցիկ աշխատել Լոռու նոր մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարման 100- օրյա ժամկետին նախատեսված մամուլի ասուլիսը ձեւաչափից դուրս էր. առաջին անգամ մարզպետն առանց ներածական խոսքի պատասխանեց լրագրողների հարցերին՝ նախօրոք ներողություն խնդրելով, որ մի շարք հարցեր դեռեւս անպատասխան կմնան: 100 օրում Արթուր Նալբանդյանը շրջել է մարզի առողջապահական, կրթական հաստատություններում, պետբյուջեի գումարներով կատարվող

Մարզերում հանրապետականն ընդդեմ հանրապետականի

Կուսակցական կառույցների «դեմքերը» իրար «ուտում են», առաջիկա ԱԺ ընտրությանը շատ քվե հավաքելը կուսակցությունից մեծ ջանքեր է պահանջելու: «Առավոտը» բազմիցս գրել է, որ մարզերում համայնքապետի ընտրությանը հաճախ իրար դեմ են դուրս գալիս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ ընտրությանն ընդառաջ՝ մարզերի հանրապետականները փորձում են կենտրոնի բարեհաճությանը արժանանալ իրար դեմ դուրս գալով՝ փորձելով ցուցադրել իրենց անփոխարինելիությունն ու հզորությունը:

Իսպանիայի Թագավորության քաղաքացին՝ Արշակունյաց պողոտայից

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել Իսպանիայի Թագավորության քաղաքացի, 33-ամյա Նարեկ Տոնականյանին, որը Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Տոնականյանը կալանավորված է:

Քրեաբանների եւ հոգեբանների մասնակցությամբ

Հայաստանի Ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ իրավաբանության դեպարտամենտի, «Միջազգային բանտային  ռեֆորմ» կազմակերպության եւ ԱՄՆ Պետքարտուղարության աջակցությամբ երեկվանից Երեւանում սկսվեց երկօրյա կոնֆերանս՝  «Հոգեբանության եւ իրավունքի խաչմերուկները» թեմայով: Միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ուկրաինայի հեղինակավոր համալսարանների գիտնականները, Հայաստանի հոգեբանության եւ քրեաբանության էլիտան: Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղազումցյանը ներկայացրեց քրեակատարողական համակարգի աշխատողների գործունեության

Սպասվում են ցրտեր ու տեղումներ

ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է ձյուն, Սյունիքում եւ Արցախում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց, հանրապետության մյուս շրջաններում էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին նշված մարզերում կնվազի 13-15, իսկ մյուս շրջաններում՝ 6-8 աստիճանով։ Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում

«Կինգ-Դելյուքսի» տրանսպորտային մենաշնորհի պտուղները

Տարիներ առաջ մայրաքաղաքի բնակիչները նախանձով էին նայում աբովյանցի իրենց գործընկերներին, որոնք բոլորից շուտ էին ներկայանում աշխատանքի կամ ուսման վայր: Զարմանալու ոչինչ չկար: Աբովյանից Երեւանի տարբեր ծայրեր կարելի էր գնալ թիվ 113, 114, 0, 261, 262, 267 միկրոավտոբուսներով կամ երթուղային տաքսիներով: Ամեն ինչ փոխվեց անկախությունից հետո. ավտոբուսները մեկիկ-մեկիկ վերացան, իսկ երթուղային տաքսիներով «պիկ» ժամերին երթեւեկելը դարձավ

Դատապարտյալները դժգոհում են խլացուցիչներից

Նվեր տված խլացուցիչի «ատամները» չեն հաշվում Ազգային ժողովի հանձնաժողովներում 2012թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը դիմեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Պատգամավորը հարցրեց, թե արդյոք հաջորդ տարի նախարարությունը շարունակելո՞ւ է քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսները խլացնող սարքերի տեղադրումը: Պատգամավորի կարծիքով. «Դա սաստում է քրեական իրավիճակը, քանի որ բոլորիս հայտնի է, որ որոշակի

Շների հարձակմանն են ենթարկվում

Նոր Նորքում եւ Հին Նորքում բնակիչներն իրենց մաշկի վրա չեն զգում շների դեմ պայքարի արդյունավետությունը, փոխարենը զգում են շան կծոցները: Թափառող շների խնդիրը մայրաքաղաքում մնում է առաջնային լուծում պահանջող հարցերի շարքում, քանի որ այս դեպքում ուղղակի գործ ունենք մարդկանց անվտանգության հետ: Չնայած պետական բյուջեից դուրս գրվող գումարներին, թափառող շների հարցը մեր քաղաքում չի լուծվում: Այսօր

Զրկված են ելումուտից

«Ռենկո» ընկերությունն իր սեփական տարածքը փակել է, ինչի հետեւանքով տարածքի բնակիչները հայտնվել են փակուղում. ոչ շտապօգնության, ոչ էլ հրշեջ մեքենաները չեն կարող տարածք մուտք գործել: Խորենացու եւ Լուսավորչի փողոցների միջնամասում գտնվող նախկին հեծանվահրապարակում «Ռենկո» ընկերությունն արդեն 5 օր է՝ շինարարական աշխատանքներ է սկսել: Այս իրավիճակը իսկական պատուհաս է դարձել հեծանվահրապարակի հետեւի մասում ապրող 4 ընտանիքների

«Լիսկան» դեռ դիմում չի գրել

Գործադիրում տեղի ունեցող հրաժարական-փոխատեղումների ցանկը, ըստ շրջանառվող լուրերի, մեծանում է: Խոսակցություններ են պտտվում, որ առաջիկայում հրաժարականի դիմումներ կներկայացնեն նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները եւ ԲՀԿ-ամետ մարզպետները: Այդ ցանկում շրջանառվում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Աշոտ Քարամյանն այսպես արձագանքեց մեր հարցին. «Սյունիքի մարզպետը հրաժարականի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031